Добавить в избранное
В стадии разработки
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքների նախագծեր
-
8 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հասմիկ Ղուկասյան 20.05.2021 17:20:15 | Ողջունելի է, որ նվազագույն շեմը 5000 բնակչից իջել է 2000-ի, սակայն ցանկալի է, որ բոլոր համայնքներում լինեն մասնագետ սոցիալական աշխատողներ։ Սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ներդրումները,ներդրում են երկրի ընդհանուր անվտանգության և պաշտպանության․ զարգացման մեջ։ | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով, մինչև 2000 բնակիչ ունեցող համայնքում, նախատեսվում է սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիք ունենալ՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավագանու որոշման համաձայն։ | |
2 | Artur Amiraghyan 20.05.2021 18:36:10 | Առաջարկ անողներին միայն մեկ հարց ունեմ համայնքների ֆինանսկան վիճակի ուսումնասիրություն արե՞լ են։ Եթե պետությունը համայնքի համար պարտադիր բան է սահմանում, ուրեմն պետք է վճարի դիմաց: Իմ կարծիքով, եթե համայնքն ինքնուրույն գիտակցի դրա անհրաժեշտությունը, ապա իր միջոցներով պետք է ֆինասնավորի, իսկ եթե պետությունն է պահանջ դնում, ուրեմն պետք է ֆինանս հատկացնի: | Առաջարկությունը չի ընդունվել։ Համայնքներում սոցիալական աշխատողների թվի ավելացումն իրականացվում է ի շահ համայնքի։ Դրա արդյունքում համայնքների օգուտները բազմապատիկ անգամ գերազանցելու են համայնքի սոցիալական աշխատողներին վճարվելիք աշխատավարձերին։ | |
3 | Artur Amiraghyan 20.05.2021 18:54:30 | Այս հոդվածը հակասահմանադրական է և հակասում է Սահմանադրության 186 հոդվածի 2-րդ մասին: Հոդված 2. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիքի ստեղծմամբ կամ թվի ավելացմամբ պայմանավորված համայնքների ծախսերի ավելացումը ենթակա չէ փոխհատուցման պետության կողմից: | Առաջարկությունը չի ընդունվել։ ՀՀ Սահմանադրության 186-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է Համայնքներին պետության կողմից պատվիրակված լիազորություններին, իսկ ներկայացված նախագիծը պատվիրակում չի ենթադրում։ |