Добавить в избранное

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺ» ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

___________________________ 2020 թվականի N ____________Ն

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺ» ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Սահմանադրության 40-րդ հոդվածը և «Պետական սահմանի մասին» օրենքի 11-րդ հոդվածը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանով անձանց բացթողնման պարզեցված կարգ սահմանելու, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման տվյալների թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու և քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ․
  • Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի դեկտեմբերի 3-ից փորձնական կարգով գործարկվում է Եվրասիական բանկի թվային տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից մշակված «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը:
  • 2020 թվականի դեկտեմբերի 3-ից մեկնարկում է հարթակի փորձնական փուլը՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանը հատող անձանց բացթողնման պարզեցված կարգ սահմանելու համար:
  • Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ազգային էլեկտրոնային ռեեստր (այսուհետ՝ ռեեստր)։
  • Հաստատել`
  • «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակին հասանելիություն ստանալու համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները և հարթակին հասանելիություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
  • «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի վարման և տվյալների փոխանակման կարգը` համաձայն հավելված 2-ի:
  • Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր հետազոտություններ իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից նմուշառման և թեսթավորման արդյունքների՝ «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ ներմուծման կարգը՝ համաձայն հավելված 3-ի:
  • Պետական սահմանը հատող անձի պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր հետազոտության վերաբերյալ տեղեկանքի ստուգման կարգը՝ համաձայն հավելված 4-ի։
  1. Սահմանել, որ
  • Սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 3-ի դրույթների կատարումն ապահովում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
  • Սույն որոշման Հավելված 2-ի դրույթների կատարումն ու հսկողությունը ապահովում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը ճանաչվում է որպես «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր (այսուհետ՝ Օպերատոր)։
  • Սույն Որոշման Հավելված 4-ի դրույթների կատարումն ու հսկողությունը ապահովում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
  • Обсуждалось

    03.12.2020 - 19.12.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7551

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Բորիս Անդրեասյան

07.12.2020

Xndrumenk hnaravorutyun tal mardik HH qaxaqacinerin karoxanan inchqan hnaravore shut gnan hasen irenc @ntaniqnerin miavorven erexeaneri harazatneri het gnann irenc gorcin 10 amise mnacelenq ev vochmi hstak jamket kam mi huys chen tvel u mardik anoroshutyan u shat djvar vichaki mejen mnacel!

Узнать больше