ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
___________________________ 2020 թվականի N ____________Ն
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺ» ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 40-րդ հոդվածը և «Պետական սահմանի մասին» օրենքի 11-րդ հոդվածը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանով անձանց բացթողնման պարզեցված կարգ սահմանելու, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման տվյալների թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու և քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել, որ․
- Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի դեկտեմբերի 3-ից փորձնական կարգով գործարկվում է Եվրասիական բանկի թվային տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից մշակված «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը:
- 2020 թվականի դեկտեմբերի 3-ից մեկնարկում է հարթակի փորձնական փուլը՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանը հատող անձանց բացթողնման պարզեցված կարգ սահմանելու համար:
- Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ազգային էլեկտրոնային ռեեստր (այսուհետ՝ ռեեստր)։
- Հաստատել`
- «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակին հասանելիություն ստանալու համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները և հարթակին հասանելիություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
- «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի վարման և տվյալների փոխանակման կարգը` համաձայն հավելված 2-ի:
- Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր հետազոտություններ իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից նմուշառման և թեսթավորման արդյունքների՝ «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ ներմուծման կարգը՝ համաձայն հավելված 3-ի:
- Պետական սահմանը հատող անձի պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր հետազոտության վերաբերյալ տեղեկանքի ստուգման կարգը՝ համաձայն հավելված 4-ի։
- Սահմանել, որ
- Սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 3-ի դրույթների կատարումն ապահովում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
- Սույն որոշման Հավելված 2-ի դրույթների կատարումն ու հսկողությունը ապահովում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը ճանաչվում է որպես «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր (այսուհետ՝ Օպերատոր)։
- Սույն Որոշման Հավելված 4-ի դրույթների կատարումն ու հսկողությունը ապահովում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից