Добавить в избранное

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺ» ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺ» ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում պետությունների պետական սահմանների փակման արդյունքում զգալիորեն սահմանափակվեց եվրասիական պետությունների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող մարդկանց տեղաշարժը: Նման սահմանափակումները բացասական ազդեցություն ունեցան ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ առհասարակ տնտեսական զարգացման վրա:

Մարդկանց միջսահմանային տեղաշարժի ժամանակ կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայստանի Հանրապետությունը ժամանողների նկատմամբ սահմանեցին և այժմ էլ կիրառում են որոշակի պահանջներ, ներառյալ կորոնավիրուսային վարակի (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող տեղեկանքի (սերտիֆիկատ) ներկայացման պահանջը:

Նման պարագայում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղևորությունների դեպքում, նպատակ ունենալով ապահովել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման տվյալների թափանցիկությունն ու հավաստիությունը, ինչպես նաև դյուրին դարձնել դրանց տրամադրումն այլ երկրներում, առաջարկվում է ստեղծել «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ մեթոդով ախտորոշում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների Ազգային էլեկտրոնային ռեեստր:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանով անձանց բացթողնման պարզեցված կարգ սահմանելու նպատակով «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի գործարկման և օպերատոր ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակելիս հաշվի են առնվել այն պահանջները, որոնք ներկայացված են կորոնավիրուսային վարակի (COVID-19) ախտորոշմանը, դրական կամ բացասական պատասխան ներկայացնելու ժամկետներին, տրամադրվող տեղեկատվության հավաստիությանը, դրա ուժի մեջ լինելու ժամկետին և այլն: ««Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը ներառում է վստահելի լաբորատորիաների ցանց և կատարված թեստերի արդյունքների հաստատման կայուն մեխանիզմ: Նախագծով էլեկտրոնային հարթակին հասանելիություն ստանալու համար կորոնավիրուսային վարակի ախտորոշման լաբորատորիաներին ներկայացված են հստակ պահանջներ տեղեկատվական հարթակին հասանելիության՝ տեղեկատվության ներմուծման և համապատասխան համաձայնագիր ու տեղեկանք գեներացնելու նպատակով, սահմանված է էլեկտրոնային համակարգի վարման և տվյալների փոխանակման կարգը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողների կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կիրականացվի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստերի արդյունքների մասին տվյալների էլեկտրոնային հաղորդակցություն, որը կապահովի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխումը և ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացումը:

  • Обсуждалось

    03.12.2020 - 19.12.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7552

Принт

Предложения

Բորիս Անդրեասյան

07.12.2020

Xndrumenk hnaravorutyun tal mardik HH qaxaqacinerin karoxanan inchqan hnaravore shut gnan hasen irenc @ntaniqnerin miavorven erexeaneri harazatneri het gnann irenc gorcin 10 amise mnacelenq ev vochmi hstak jamket kam mi huys chen tvel u mardik anoroshutyan u shat djvar vichaki mejen mnacel!

Узнать больше