ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2020 թվականի N ...... -Ն
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Սահմանել՝ տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
-ի N -Ն որոշման
ԿԱՐԳ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Սույն կարգով սահմանվում են տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների (այսուհետ` պատահար) քննության (այսուհետ` քննություն) հետ կապված հարաբերությունները:
- Քննության նպատակն է պատահարների պատճառների որոշումն ու հետևանքների վերացմանն ուղղված պլանների, ծրագրերի մշակումն, ինչպես նաև հետագայում դրանց կանխարգելման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:
Քննությունը նպատակ չունի ճանաչել մեղավորներին և որոշել նրանց պատասխանատվության աստիճանը:
3.Պատահարի կապակցությամբ անձի մեղքի կամ պատասխանատվության չափի որոշմանն ուղղված ցանկացած մինչդատական, դատական կամ վարչական վարույթ կատարվում է սույն կարգով իրականացվող քննությունից առանձին:
4.Քննության գործընթացն իր մեջ ներառում է տեղեկատվության հավաքում և վերլուծություն, անհրաժեշտ հետազոտությունների անցկացում, պատահարի պատճառների բացահայտում, հաշվետվության և եզրակացության կազմում:
II. ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5.Քննությունը կազմակերպում և վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված քննության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
6.Հանձնաժողովը վարում է քննությունը` ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով:
7.Եթե քննության գործընթացում չի պահանջվում անցկացնել լրացուցիչ հետազոտություններ, ապա քննության ժամկետը չպետք է գերազանցի 30 օրը: Անհրաժեշտության դեպքում քննության ժամկետը կարող է երկարաձգվել հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ` հանձնաժողով նշանակող մարմնի կողմից:
8.Քննությունը կարող է ներառել`
1) պատահարի վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն,
2) պատճառների բացահայտում,
3) դրանց կանխարգելմանն ուղղված առաջարկությունների մշակում,
4) վերջնական եզրակացության ներկայացում:
9.Հանձնաժողովն իրավունք ունի քննության ընթացքում՝
1) գրավոր պարզաբանումներ վերցնել տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտների սեփականատերերից (շահագործողներից), պաշտոնատար անձանցից և այնպիսի անձանցից որոնք ունեն կամ կարող են առնչություն ունենալ պատահարի կամ միջադեպի հետ, իրավապահ մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ անհրաժեշտ տեղեկություն,
2) ուսումնասիրել տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտների նախագծման, փորձարկման, արտադրման, շահագործման, նորոգման, օտարման, հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունման և մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարման, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծման և շահագործման վերաբերյալ փաստաթղթերը:
10.Հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրել համապատասխան մասնագետներ և (կամ) փորձագետներ: Մասնագետների և (կամ) փորձագետների մասնակցության աստիճանը սահմանափակվում է այն հարցերի սահմաններում, որոնց համար նրանք ներգրավված են քննությանը:
11.Քննության աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
III. ՊԱՏԱՀԱՐԻ ԱՀԱԶԱՆԳՈՒՄԸ
12.Պատահարի մասին տեղեկատվություն ստանալուն պես Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին) տեղի ունեցածի մասին անմիջապես հաղորդում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:
- Ներկայացվող հաղորդումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
1) իրադարձության տեսակը,
2) պատահարի ամսաթիվը, ժամանակը, վայրը,
3) տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի տեսակը, ազգային և գրանցման նիշերը, գործարանային համարը և պատկանելիությունը,
4) տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի շահագործողի, նախագծողի և արտադրողի անվանումը,
5) թռիչքի վերջին կետը և վայրէջքի նախատեսված կետը,
6)տվյալները հաղորդելու պահին պատահարի կամ միջադեպի հավաստի հայտնի հանգամանքները,
Նշված տեղեկություններից որևէ մեկի բացակայությունը չպետք է ուշացնի տեղեկության հաղորդումը:
IV.ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Հանձնաժողովի նախագահը կազմակերպում, վարում և հսկում է քննության բոլոր փուլերը, համակարգում է քննության բոլոր մասնակիցների գործողությունները:
- Քննության հիմնական մեթոդական և կազմակերպչական հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են հանձնաժողովի կողմից, ընդ որում` հանձնաժողովի նախագահն ունի վերջնական որոշման իրավունք: Ընդունված որոշմանը չհամաձայնելու դեպքում, հանձնաժողովի անդամն իրավունք ունի այդ մասին իր կարծիքն արտահայտել գրավոր ձևով:
- Պատահարի քննության հետ կապված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի նախագահի ցուցումները պարտադիր են կատարման` պատահարի քննության և հանձնաժողովի աշխատանքի ապահովման հետ կապված բոլոր անձանց կողմից:
17.Հանձնաժողովի նիստերը ձևակերպվում են արձանագրություններով, որոնցում արտացոլվում են քննարկվող հարցերը, ընդունված որոշումները, հանձնաժողովի նախագահի ցուցումները: Քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում արձանագրությունում արտահայտվում են կողմերի դիրքորոշումները: Արձանագրություններն ստորագրվում է Հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:
18.Տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի տեխնիկական փաստաթղթերը պահպանվում են մինչև հետաքննության կամ նախաքննության մարմնի կամ դատարանի կողմից դրանց ոչնչացման մասին որոշման ընդունումը:
19.Հանձնաժողովի կողմից հրավիրված համապատասխան մասնագետին և (կամ) փորձագետին հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է լուծում պահանջող հարցերի ցանկը: Փորձագետն իր աշխատանքները կատարում է ինքնուրույն` այն համաձայնեցնելով հանձնաժողովի նախագահի հետ:
20.Աշխատանքի արդյունքները մասնագետը և (կամ) փորձագետը ներկայացնում են եզրակացության տեսքով, որը քննարկվում է հանձնաժողովի նիստում: Քննարկման ընթացքում մասնագետին և (կամ) փորձագետին կարող են առաջադրվել լրացուցիչ հարցեր, որոնց պատասխանները ներկայացվում են եզրակացության տեսքով:
Եզրակացությունը քննարկվում է հանձնաժողովի (աշխատանքային խմբի) կողմից և կցվում է քննության նյութերին:
- Եթե քննության համար հետաքրքրություն ներկայացնող տիեզերական տեխնիկան և (կամ) օբյեկտը և կամ մասերը պատրաստվել են այլ պետությունում և անհրաժեշտություն է առաջանում հետազոտություններն անցկացնել այլ պետության կազմակերպություններում, ապա հանձնաժողովը դրանք հետազոտելու համար տվյալ պետության կազմակերպություն ուղարկելու որոշում է ընդունում` համաձայնեցնելով նախագծողի, արտադրողի, գրանցողի և շահագործողի պետության լիազոր ներկայացուցիչների հետ:
- Քննության արդյունքներով Հանձնաժողովն կազմում է պատահարի քննության վերջնական հաշվետվություն (այսուհետ` Հաշվետվություն):
23.Հաշվետվությունը ստորագրվում է Հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Հաշվետվության բովանդակության հետ չհամաձայնվելու դեպքում հանձնաժողովի անդամի առանձին դիրքորոշումը՝ գրավոր տեսքով, կցվում է Հաշվետվությանը:
24.Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ վարչապետին, պատահարի քննության բոլոր շահագրգիռ մարմիններին և տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի շահագործողին:
25.Քննության նյութերը և Հաշվետվությունը պահպանվում են տիեզերական գործունեության բնագավառի պետական կառավարման Լիազոր մարմնի մոտ:
- Տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի հետ տեղի ունեցած յուրաքանչյուր պատահար ենթակա է պարտադիր հաշվառման` տիեզերական գործունեության բնագավառի պետական կառավարման Լիազոր մարմնի կողմից:
27.Քննության ավարտից հետո՝ նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում նշքնակվում է նոր քննություն՝ սույն կարգի համաձայն:
-
Обсуждалось
29.10.2020 - 13.11.2020
-
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 5981
Принт