ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի մարտի 6-ին ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը սահմանում է տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության կարգը: Վերոգրյալով պայմանավորված մշակվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը:
2.Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով սահմանվում են տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության հետ կապված հարաբերությունները: Նախատեսվում է, որ քննությունն իրականցնում է ՀՀ վարչապետի կողմից նշանակված հանձնաժողովը: Սահմանվում են հանձնաժողովի աշխատանքի կազմակերպումը, քննության ժամկետը: Միաժամանակ նախատեսվում է որ, քննությունը նպատակ չունի ճանաչել մեղավորներին և որոշել նրանց պատասխանատվության աստիճանը և քննության գործընթացն իր մեջ ներառում է տեղեկատվության հավաքում և վերլուծություն, անհրաժեշտ հետազոտությունների անցկացում, պատահարի պատճառների բացահայտում, հաշվետվության և եզրակացության կազմում:
3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության հետ կապված հարաբերությունները:
-
Обсуждалось
29.10.2020 - 13.11.2020
-
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 5982
Принт