Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Ներկայումս գործող «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետում նշված «Բնապահպանական ծրագրեր» հասկացությունը կրում է շատ ընդհանուր բնույթ և չունի հստակ սահմանում, համաձայն որի կարելի է ծրագրերը որակել, որպես բնապահպանական։ Վերոնշյալ օրենսդրական բացը հանդիսանում է բավականին լուրջ խոչընդոտ՝ պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող շրջակա միջավայրի պահպանության և կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերի բացահայտման, դասակարգման և  ֆինասավորման համար։ Միաժամանակ հնարավոր չէ հաշվարկել պետական բյուջեով ֆինանսավորվող այլ ոլորտային ծրագրերում ներառված բնապահպանական ուղղվածություն ունեցող ենթածրագրերը, ինչը  էականորեն կարող է փոփոխել իրականացվող հաշվարկները և  վերլուծությունների արդյունքները։   Բնապահպանական ծրագրերի բացահայտման հստակ գործիքակազմի բացակայության հետևանքով չի ապահովվում   «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի կատարումը/տես աղյուսակ 1./

 

2017

2018

2019

ՀՀ պետական բյուջեով  Շրջակա միջավայրի պաշտպանությանը նպատակաուղղվող հատկացումներ (մլրդ.դրամ)

5.4

11.6

11.9

Բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների գծով պետական բյուջե փաստացի մուտքագրված մուտքեր (մլրդ.դրամ) (աղբյուր՝ ՀՀ պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվություն)

 

 

 

42.2

 

 

 

54.2

 

 

 

58.3

Վճարների հասցեական օգտագործման ցուցանիշը (տոկոս)

24

22

20

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել նոր ենթակետով՝  սահմանելով «Բնապահպանական ծրագիր» հասկացությունը։ Հասկացության սահմանման համար հիմք են հադիսացել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) և  ՄԱԿ-ի Բնապահպանական ծախսերի հաշվարկման համակարգի (SEEA) կողմից մշակված բնապահպանական ծրագրերի դասակարգիչները։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումից հետո ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի կատարման լիարժեք ապահովում, այդ թվում նաև  բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերի կանոնակարգում, հստակեցում և արդյունավետության բարձրացում, ինչն իր հերթին կբերի իրականացվող ծախսերի նպատակային օգտագործման ապահովմանը, հանրապետության շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ոլորտի հիմնախնդիրների թիրախավորման և  դրանց արդյունավետ լուծմանը:

  • Обсуждалось

    07.09.2020 - 28.09.2020

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Охрана природы, Финансовая

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3180

Принт

Предложения

Արտակ Պողոսյան

08.09.2020

Հարգելի գործընկերներ, ներկայացված նախագիծը ողջունելի և բավականին արդիական ու ժամանակին է: Միևնույն ժամանակ, ներկայացված նախագիծը հանրության մեծ զանգվածին ավելի հասկանալի և ընդունելի լինի, առաջարկում եմ կից ներկայացնել փորձագետների առաջարկությունները և վերլուծությունները: Միաժամանակ, կարևորելով այս նախաձեռնությունը, շատ կարևոր է հասկանալ հետագա տարիների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերում և տարեկան բյուջեում ինչ ծախսեր են ընդգրկվելու և ինչ ֆինանսական միջոցների մասին է խոսքը գնում: Ուստի, կարևոր է նաև համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նախագծին կից ներկայացնել ազդեցության գնահատումը:

Узнать больше