Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ մասով․

«22. Բնապահպանական ծրագիրը՝ շրջակա միջավայրի և դրա առանձին բաղադրիչների պահպանությանը, կառավարմանը, վերականգնմանը և  զարգացմանը նպաստող միջոցառումների ամբողջությունն է՝ հետևյալ նպատակների իրականացման համար․

1) մթնոլորտային օդի պահպանություն և կլիմայի փոփոխության կանխարգելում (այդ թվում՝ արտադրական գործընթացների փոփոխություն՝ օդի աղտոտման կանխարգելման, ջերմոցային գազերի արտանետման նվազեցման, օզոնային շերտի պահպանման,  կլիմայի վրա բացասական ներգործության նվազեցման նպատակով).

2) ջրային ռեսուրսների կառավարում (այդ թվում՝ արտադրական գործընթացների փոփոխություն՝ ջրային ռեսուրսների աղտոտման, աղբոտման, հյուծման կանխարգելման նպատակով, հիդրոտեխնիկական կառուցվածքների, կոյուղու ցանցերի կառուցում, վերանորոգում, վերականգնում, կեղտաջրերի մաքրման, ջրային ռեսուրսների պահպանությանն ու վերականգնմանն ուղղված աշխատանքներ),

3) թափոնների (այդ թվում՝ ընդերքօգտագործման) կառավարում և աղբահանություն (այդ թվում՝ արտադրական գործընթացների բարելավում՝ նպատակաուղղված թափոնների առաջացման նվազեցմանը, կենցաղային թափոնների հավաքում և տեղափոխում, վտանգավոր թափոնների վնասազերծում, ջերմային մշակում/թաղում, ոչ վտանգավոր թափոնների վերամշակում/տեղադրում),

4) հողերի պահպանություն և վերականգնում (այդ թվում՝ հողերի աղտոտման նվազեցում, հողային ռեսուրսների վերականգնման աշխատանքներ, կանխարգելիչ միջոցարումներ՝ աղակալումից, էրոզիաներից)․

5) կենսաբազմազանության պահպանություն (այդ թվում՝ էկոհամակարգերի կենդանական և բուսական տեսակների,  դրանց  բնադրավայրերի և աճելավայրերի պահպանություն,  վերականգնում, վերարտադրություն, բնական լանդշաֆտների պահպանություն, կենդանական և բուսական տեսակների հաշվառում)․

6) անտառապատում, անտառօգտագործում, անտառների պահպանություն, պաշտպանություն և վերականգնում.

7)  նորարարական մեխանիզմների զարգացում և գիտահետազոտական աշխատանքների իրականացում (այդ թվում՝ շրջակա միջավայրի և դրա առանձին բաղադրիչների պահպանությանը, կառավարմանը, վերականգնմանը և  զարգացմանը նպաստող նորարարական մեխանիզմների ներդրում և գիտահետոզատական ուսումնասիությունների իրականացում),

8)  շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված այլ գործունեություն (այդ թվում՝ շրջակա միջավայրի ոլորտի ընդհանուր կառավարում/պահպանման, վարչարարական ծախսեր/, ներառյալ ընդհանուր ղեկավարումը, բնապահպանական գործունեության իրակացումը, վերապատրաստման, ուսուցողական ծրագրերը)․

9) շրջակա միջավայրի և դրա առանձին բաղադրիչների վերաբերյալ  ուսումնասիրություններ, մոնիթորինգ։»

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    07.09.2020 - 28.09.2020

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Охрана природы, Финансовая

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3181

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Արտակ Պողոսյան

08.09.2020

Հարգելի գործընկերներ, ներկայացված նախագիծը ողջունելի և բավականին արդիական ու ժամանակին է: Միևնույն ժամանակ, ներկայացված նախագիծը հանրության մեծ զանգվածին ավելի հասկանալի և ընդունելի լինի, առաջարկում եմ կից ներկայացնել փորձագետների առաջարկությունները և վերլուծությունները: Միաժամանակ, կարևորելով այս նախաձեռնությունը, շատ կարևոր է հասկանալ հետագա տարիների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերում և տարեկան բյուջեում ինչ ծախսեր են ընդգրկվելու և ինչ ֆինանսական միջոցների մասին է խոսքը գնում: Ուստի, կարևոր է նաև համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նախագծին կից ներկայացնել ազդեցության գնահատումը:

Узнать больше