ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
--------- ---------------- 2020 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ (COVID-19)» ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ԳՈՐԾԱԶՈւՐԿՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID 19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
« » « » -ի N -Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ (COVID-19)» ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ԳՈՐԾԱԶՈւՐԿՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն)զբաղվածության պետական գրասենյակի (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց (այսուհետ` շահառու) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները։
- Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատաշուկայում աշխատանքի պահանջարկի հնարավոր անկման ու դրա հետ կապված սոցիալական ճգնաժամի ազդեցությունների մեղմումն է՝ գործազուրկ անձանց զբաղվածության ապահովման միջոցով։
- Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն գործազուրկները, ում աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ, և տարածքային կենտրոն են ներկայացրել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի պատճենը:
- Ծրագրում ընդգրկվել չեն կարող այն գործազուրկները, որոնք ընդունվելու են աշխատանքի իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծած գործատուի մոտ:
- Շահառուին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահ