Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՈՐՈՇՈՒՄ

______ 2020թվականի N__ -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվինբնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ N 1666-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

«1) Որոշման հավելվածի 2-րդ կետի գ. ենթակետը շարադրել հետևյալ խմաբագրությամբ.

«գ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետների և 2019-2020 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությամբ՝ հաշվառման պահին իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակությունը.».

2)Որոշման հավելվածը լրացնել նոր 2.2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«2.2. Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքի կազմը` որպես մեկ ընտանիք, որոշվում է հետևյալ չափանիշներով.

1.ընտանիքի անդամ հանդիսանալը(ամուսիններ, ծնողներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ))՝Ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն, կամ

  1. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքների հաշվառման փաստաթղթերում որպես մեկ ընտանիք հաշվառված լինելը, կամ
  2. համատեղ տնտեսություն վարելը (միևնույն հասցեում փաստացի միասին բնակվելը, միասնական խոհանոցից կամ սանհանգույցից օգտվելը, անձի ինքնուրույն կենսաապահովման բացակայությամբ պայմանավորված մեկ այլ անձի հոգածության տակ լինելը, համատեղ կոմունալ վճարումներ իրականացնելը):».

3)Որոշման հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Միգրացիոն ծառայությունը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու պահից եռօրյա ժամկետում հարցում է կատարում Կադաստրի կոմիտե աջակցություն ստանալուն հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության էլեկտրոնային տեղեկատվական բազայի միջոցով ստուգում է անձնագրային հաշվառման (մշտական բնակության) տվյալները:».

5) Որոշման հավելվածի 37-րդ կետի վերջին նախադասությունում «քաղվածքի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ նոտարի նշումը, որ արժեքի տարբերությունը փոխանցվել է կանխիկ՝ իր ներկայությամբ».

4) Որոշման հավելվածի 38-րդ կետում «նվիրատվության պայմանագրի պատճենը» բառերը փոխարինել «նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի պատճենները» բառերով.

5) Որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Վկայագիր ստացած անձի կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը պետության նվիրելու վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտե դիմում ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից այն համարվում է ընդունված սեփականության իրավունքով։ Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմում ստանալուց հետո 15 աշխատանքային օրվաընթացքում դիմողի հետ կնքում է սեփականաշնորհված ժամանակավոր կացարանի նվիրատվության պայմանագիր և սահմանված կարգով իրականացնումպետական սեփականության իրավունքի գրանցում:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Обсуждалось

    28.07.2020 - 13.08.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5743

Принт

Связанные документы / ссылки