ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______ 2020թվականի N__ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվինբնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ N 1666-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
«1) Որոշման հավելվածի 2-րդ կետի գ. ենթակետը շարադրել հետևյալ խմաբագրությամբ.
«գ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետների և 2019-2020 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությամբ՝ հաշվառման պահին իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակությունը.».
2)Որոշման հավելվածը լրացնել նոր 2.2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«2.2. Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքի կազմը` որպես մեկ ընտանիք, որոշվում է հետևյալ չափանիշներով.
1.ընտանիքի անդամ հանդիսանալը(ամուսիններ, ծնողներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ))՝Ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն, կամ
- Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքների հաշվառման փաստաթղթերում որպես մեկ ընտանիք հաշվառված լինելը, կամ
- համատեղ տնտեսություն վարելը (միևնույն հասցեում փաստացի միասին բնակվելը, միասնական խոհանոցից կամ սանհանգույցից օգտվելը, անձի ինքնուրույն կենսաապահովման բացակայությամբ պայմանավորված մեկ այլ անձի հոգածության տակ լինելը, համատեղ կոմունալ վճարումներ իրականացնելը):».
3)Որոշման հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Միգրացիոն ծառայությունը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու պահից եռօրյա ժամկետում հարցում է կատարում Կադաստրի կոմիտե աջակցություն ստանալուն հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության էլեկտրոնային տեղեկատվական բազայի միջոցով ստուգում է անձնագրային հաշվառման (մշտական բնակության) տվյալները:».
5) Որոշման հավելվածի 37-րդ կետի վերջին նախադասությունում «քաղվածքի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ նոտարի նշումը, որ արժեքի տարբերությունը փոխանցվել է կանխիկ՝ իր ներկայությամբ».
4) Որոշման հավելվածի 38-րդ կետում «նվիրատվության պայմանագրի պատճենը» բառերը փոխարինել «նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի պատճենները» բառերով.
5) Որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Վկայագիր ստացած անձի կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը պետության նվիրելու վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտե դիմում ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից այն համարվում է ընդունված սեփականության իրավունքով։ Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմում ստանալուց հետո 15 աշխատանքային օրվաընթացքում դիմողի հետ կնքում է սեփականաշնորհված ժամանակավոր կացարանի նվիրատվության պայմանագիր և սահմանված կարգով իրականացնումպետական սեփականության իրավունքի գրանցում:»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
28.07.2020 - 13.08.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5740
Տպել