Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.

2019 թվականին ընդունվեց Կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվինբնակարաններիգնմանվկայագրերիտրամադրմանմիջոցովբնակարանայինապահովմանծրագրիմասին» N 1666-Ն որոշումը, որով սահմանվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը։ Սույն որոշման նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովումը։ Սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում բնակարանների գնման գործընթացը բավականին երկարում է՝ պայմանավորված յուրաքանչյուր գործով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից առանձին կառավարության որոշման ընդունման գործընթացների ապահովման անհրաժեշտությամբ։ Ինչը գործնականում խնդիրներ է առաջացնում, քանի որ առուվաճառքի պայմանագրով գումարների փոխանցումը բավականին տևական ժամանակ էպահանջում, ինչը վաճառողների կողմից հիմնականում չի ընդունվում, որի արդյունքում էլ վկայագիր ստացած անձինք չեն կարողանում համապատասխան բնակարաններ ձեռք բերել և իրացնել իրենց իրավունքը։

Միաժամանակ, ծրագրի իրականացման փուլում ակնհայտ դարձավ, որառավել խնդրահարույց են այն դեպքերը, երբ անձանց փաստացի բնակության ուսումնասիրության արդյունքում պետք է որոշել ընատնիքի կազմը: Քանի որ չկա հստակ իրավական ակտ, որը միանշանակորեն կսահմանի որն է հանդիսանում «ընտանիք»: Ընտանեկան կյանքի գոյությունը կամ բացակայությունը ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածի լույսի ներքո էականորեն պայմանավորված է սերտ անձնական կապերի իրական գոյությանփաստով (see K. and T. v. Finland [GC], no. 25702/94, § 150, ECHR 2001‑VII): Ուստի, նախագծով սահմանվել են որոշակի չափանիշներ:

 

 

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

 

Հաշվի առնելով վերոնշյալը առաջարկվում է սահմանել նոր ընթացակարգ սեփականաշնորհաված բնակարանները պետությանը նվիրելու համար։ Մասնավորապես պետության նվիրատվության համար իրավական հիմք հանդիսանալու է սույն 2019 թվականի Կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվինբնակարաններիգնմանվկայագրերիտրամադրմանմիջոցովբնակարանայինապահովմանծրագրիմասին» N 1666-Ն որոշումը, որի հիման վրա էլ Պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավորվելու է կնքել շահառուի հետ նվիրատվության պայմանագիր։

Միաժամանակ, իրավական որոշակիության ապահովման համար սահմանվել է ընտանիքի կազմի հստակ չափանիշներ:

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության կողմից։

 

 

  1. Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս, նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Նախագծի մշակման ձևական իրավական աղբյուր է հանդիսանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:

 

 

  • Обсуждалось

    28.07.2020 - 13.08.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5645

Принт