Добавить в избранное

В стадии разработки

«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ _________________ 2020 թվականի N ______-Ն

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

                                                                                                          Հավելված

                                                                                                             ՀՀ կառավարության 2020 թվականի

____   ____________ N    -Ն որոշման

 

                                                                                                     

ՑԱՆԿ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

 

 

  1. ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը սահմանելու մասին» N 1643-Ն որոշման հավելվածով սահմանված ապրանքներ,
  2. ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 7-ի «Ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը հաստատելու մասին» N 1230-Ա որոշման հավելվածով հաստատված ապրանքներ,
  3. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման հավելվածի 1C351՝ Մարդկանց և կենդանիների համար վտանգավոր պաթոգենները և «տոքսինները» և 1C450՝ Թունավոր քիմիական նյութեր և տոսքիկ քիմիական նախանյութեր, և «քիմիական խառնուրդներ»» բաժիններում ընդգրկված ապրանքներ,
  4. ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Միավորված ազգերի կազմակերպության «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական  հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը հաստատելու մասին» N293-Ն որոշման հավելվածով հաստատված ապրանքներ,
  5. ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման հավելված 1-ով հաստատված՝ ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկում ներառված ապրանքներ,
  6. ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման կարգը հաստատելու մասին N 892-Ն որոշման հավելված 1-ով հաստատված՝ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկում ներառված ապրանքներ,
  7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 72-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 71-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակները,
  8. «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականի մարտի 3-ի կոնվենցիայով նախատեսված տեսակները:
  9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի հաստատման մասին» N 54 որոշման մեջ ընդգրկված՝ ԱՏԳ ԱԱ 2530 90 000 1, 2616, 7101-7104, 7106-7112, 9602 00 000 1 ծածկագրերին դասվող ապրանքատեսակները.
  10. «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տուրբինային շարժիչների համար նախատեսված տուրբինային յուղերը:
  • Обсуждалось

    22.07.2020 - 09.08.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5342

Принт