Լրամշակման փուլում է
«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ _________________ 2020 թվականի N ______-Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
____ ____________ N -Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ
- ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը սահմանելու մասին» N 1643-Ն որոշման հավելվածով սահմանված ապրանքներ,
- ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 7-ի «Ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը հաստատելու մասին» N 1230-Ա որոշման հավելվածով հաստատված ապրանքներ,
- ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման հավելվածի 1C351՝ Մարդկանց և կենդանիների համար վտանգավոր պաթոգենները և «տոքսինները» և 1C450՝ Թունավոր քիմիական նյութեր և տոսքիկ քիմիական նախանյութեր, և «քիմիական խառնուրդներ»» բաժիններում ընդգրկված ապրանքներ,
- ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Միավորված ազգերի կազմակերպության «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը հաստատելու մասին» N293-Ն որոշման հավելվածով հաստատված ապրանքներ,
- ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման հավելված 1-ով հաստատված՝ ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկում ներառված ապրանքներ,
- ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման կարգը հաստատելու մասին N 892-Ն որոշման հավելված 1-ով հաստատված՝ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկում ներառված ապրանքներ,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 72-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 71-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակները,
- «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականի մարտի 3-ի կոնվենցիայով նախատեսված տեսակները:
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի հաստատման մասին» N 54 որոշման մեջ ընդգրկված՝ ԱՏԳ ԱԱ 2530 90 000 1, 2616, 7101-7104, 7106-7112, 9602 00 000 1 ծածկագրերին դասվող ապրանքատեսակները.
- «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տուրբինային շարժիչների համար նախատեսված տուրբինային յուղերը:
-
Քննարկվել է
22.07.2020 - 09.08.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 5250
Տպել