Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

16.05.2016թ. ընդունվել և 25.06.2016թ. ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքը, որի 8-րդ հոդվածի համաձայն ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է 235.1-ին հոդվածով: Նշյալ հոդվածի համաձայն՝ ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: Սակայն տվյալ ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում մինչ օրս առկա չէ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

  • Քննարկվել է

    22.07.2020 - 09.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5337

Տպել