Добавить в избранное

«Գույք նվիրաբերելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի № 1193-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                   «________» __________ի 2020 թվականի N ______Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի № 1193-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

        Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասին և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 21-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1.   Առաջարկել Երևանի քաղաքապետին՝

       1) Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող` Աբովյան պուրակին հարակից տարածքում (Աբովյան փողոց 51/1) 360.0 քառ. մետր մակերեսով և 14040000.0 դրամ արժեք ունեցող հողամասը (այսուհետ՝ Գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝  «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն կառուցելու նպատակով.

    2) Սույն որոշման 1-ին կետում նշված 360.0 քառ. մետր մակերեսով և 14040000.0 դրամ արժեք ունեցող գույքը ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.

     3) Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ սույն կետից բխող պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման  հետ կապված ծախսերն իրականացվելու են կոմիտեին 2020 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:

  1. Կոմիտեի նախագահին՝

         1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո 30 օրյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը և հաշվառումը:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեփտեմբերի 20-ի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին անհատույց սեփականության իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 1193-Ա որոշումը:

 

 

 

 

 

             Հայաստանի Հանրապետության

                           վարչապետ՝                                                 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Обсуждалось

    20.07.2020 - 07.08.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Культура, Дарение и пожертвование государственной собственности

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6565

Принт