«Գույք նվիրաբերելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի № 1193-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«________» __________ի 2020 թվականի N ______Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի № 1193-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասին և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 21-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող` Աբովյան պուրակին հարակից տարածքում (Աբովյան փողոց 51/1) 360.0 քառ. մետր մակերեսով և 14040000.0 դրամ արժեք ունեցող հողամասը (այսուհետ՝ Գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն կառուցելու նպատակով.
2) Սույն որոշման 1-ին կետում նշված 360.0 քառ. մետր մակերեսով և 14040000.0 դրամ արժեք ունեցող գույքը ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.
3) Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ սույն կետից բխող պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կոմիտեին 2020 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:
- Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո 30 օրյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը և հաշվառումը:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեփտեմբերի 20-ի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին անհատույց սեփականության իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 1193-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
20.07.2020 - 07.08.2020
-
Type
Decision
-
Area
Cultural, State property contribution and dedication
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 6563
Print