«Գույք նվիրաբերելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի № 1193-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
2015 թ. պետությունը ստանձնել և սկսել է իրականացնել «Հրանտ Մաթևոսյան մշակութային Կենտրոն-թանգարան» շինարարությունը: Երևանի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի (Աբովյան փողոցի 51/1 հասցեի) կառուցման աշխատանքներն իրականացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ և աշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ 2015-2017 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին, որոնց հատկացումները ձևավորվել են ստանձնած պայմանագրային պարտավորություների շրջանակներում: Մշակութային կենտրոնի (երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկաբաժիններով) կառուցման աշխատանքներն ավարտվել են սահմանված կարգով և ժամկետում՝ որն ամրագրվել է շահագործման ընդունող հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 17-ի ակտով՝ 474,586.612 հազար դրամ շինարարության ընդհանուր արժեքով: 355 քմ տարածքում մշակութային կենտրոն-թանգարանի կլոր շենքը կառուցվել է գլխատան (Հայաստանի լեռնային շրջանների բնակարանի հիմնական տիպ՝ գմբեթաձև ծածկով տուն) սկզբունքով:Սկզբնական նախագծով կենտրոնը պետք է ունենար 3 հարկ, ինչպես նաև նկուղային հարկ:
Կենտրոնի նկուղային հարկում նախատեսված է ունենալ դահլիճ՝ տարբեր միջոցառումների համար, այդ թվում՝ ներկայացումների, ֆիլմերի ցուցադրությունների և այլն: Առաջին հարկում լինելու է հիմնական ցուցադրության սրահը: Երկրորդ հարկի կեսը նույնպես լինելու է որպես ցուցասրահ:
ՀՀ կառավարությունը նախատեսում է կառուցել նաև երրորդ հարկը, որից հետո այն որպես մեկ միասնական կառույց տրամադրվելու է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին:
-
Обсуждалось
20.07.2020 - 07.08.2020
-
Тип
Pешение
-
Область
Культура, Дарение и пожертвование государственной собственности
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 6443
Принт