Добавить в избранное

«Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նկատի ունենալով, որ 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ և այլն), կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաներիբացահայտմանև ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա:

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված են պարտադիր կրթության ապահովման պատասխանատվությունները: Մասնավորապես, ամրագրված է, որ.

  • դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝օրենքով սահմանված կարգով,
  • կրթության և գիտության նախարարությունը պետք է սահմանի դպրոցական տարիքի երեխայինհանրակրթության մեջ ընդգրկելու կարգը,
  • տարածքային կառավարման մարմինները և Երևանի քաղաքապետը համակարգում և վերահսկում են իրենց տարածքում դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություն,
  • տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն:

Համաձայն ՀՀ «Ընտանեկան օրենսգրքի»՝ երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (մասնավորապես՝ ծնողների կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում), երեխայի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու է խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ այն է տեղական ինքնակառավարման մարմինը: Ընդ որում, պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ։

Տեղական ինքնակառավարման մասին օրենքում սակայն արտացոլված չէ համայնքի այդ պարտականությունը: Մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի /այսուհետ՝ ԸԿԵՊ/ կանոնադրության մեջ առկա է գործառույթ` իրականացնել հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական (հատուկ հանրակրթական) ուսումնական հաստատություններում, սակայն նկարագրված չեն մեխանիզմներ և բաժինների ինստիտուցիոնալ կարողությունները չեն բավականացնում այդ գործառույթը լիովին իրականացնելու համար: Սոցիալական ծառայության տարածքային մարմինների կանոնադրության մեջ նույնպես ամրագրված չէ նման գործառույթ, սակայն ինտեգրված ծառայությունների բարեփոխման համատեքստում նպատակային կլինի դեպքի ՍԾ համակարգի նոր մասնագետների` դեպք վարողների ներգրավումը:

Միևնույն ժամանակ, կանոնակարգված չէ նաև դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացը, որի հետևանքով անհասկանալի է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվությունների իրականացումը երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման խնդրում:

  • Առկախնդիրներիառաջարկվողլուծումները

Կրթությունից դուրս մնացած երեծաներին կրթության մեջ ներգրավմանհամարառաջարկվողլուծումներնեն.

  • դպրոցահասակ երեխաներին կրթությունից դուրս մնալը կանխելը,
  • ուսումանկան հաստատությունից դուրս մնացած երեխաների վաղ բավահայտելը,
  • ուսումնական հաստատությունից դուրս մնալու պատճառները բացահայտելըև դրանց վերացման համար միջոցներ ձեռնարկելը,
  • երեխայի ուսումնառությունը համապատասխան ուսումնական հաստատությունում ապահովելը:

 

  1. Կարգավորման առարկան

 

Նշված նպատակների իրականացման նպատակով անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.

  • դպրոցահասակ երեխաներիհաշվառում,
  • ուսումնական հաստատությունից դուրս մնացած երեխաների բացահայտում,
  • ուսումնական հաստատությունից դուրս մնալու պատճառների բացահայտում,
  • ըստ անհրաժեշտության երեխային (ընտանիքին) սոցիալական աջակցության ծրագրի մշակում և իրականացում,
  • երեխայի կրթական կարիքների գնահատում և ըստ անհրաժեշտության անհատական ուսուցման պլանի մշակում և իրականացում,
  • երեխայի ուղղորդում համապատասխան ուսումնական հաստատություն:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Յուրաքանչյուրերեխայիկրթությանիրավունքիիրացում, դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացիկանոնակարգում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բոլորպատասխանատուկառույցներիևշահագրգիռմարմիններիպարտավորություններիիրականացմանապահովում՝երեխաներիհանրակրթությանմեջընդգրկման գործընթացում:

 

4.Ակտինորմատիվբնույթիհիմնավորվածությունը՝

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 18.1 ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններից է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելը»:

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ 1

«ՊԱՐՏԱԴԻՐԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑԴՈՒՐՍՄՆԱՑԱԾԵՐԵԽԱՆԵՐԻԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԵՎՈՒՂՂՈՐԴՄԱՆԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲԱՅԼԻՐԱՎԱԿԱՆԱԿՏԵՐԻԸՆԴՈՒՆՄԱՆԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆՄԱՍԻՆ

 

«Պարտադիրկրթությունիցդուրս մնացածերեխաներիբացահայտ­մանևուղղորդմանկարգը սահմանելու մասին» ՀՀկառավարությանորոշմանկապակցությամբայլիրավականակտերիընդունմանանհրաժեշտություն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ 2

«ՊԱՐՏԱԴԻՐԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑԴՈՒՐՍՄՆԱՑԱԾԵՐԵԽԱՆԵՐԻԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԵՎՈՒՂՂՈՐԴՄԱՆԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲՊԵՏԱԿԱՆԿԱՄՏԵՂԱԿԱՆԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆՄԱՐՄՆԻԲՅՈՒՋԵՈԻՄԾԱԽՍԵՐԻԵՎԵԿԱՄՈՒՏՆԵՐԻԷԱԿԱՆԱՎԵԼԱՑՄԱՆԿԱՄՆՎԱԶԵՑՄԱՆՄԱՍԻՆ

 

«Պարտադիրկրթությունիցդուրս մնացածերեխաներիբացահայտ­մանևուղղորդմանկարգըսահմանելումասին» ՀՀկառավարությանորոշման ընդունմանկապակցությամբպետականկամտեղականինքնակառավարմանմարմնիբյուջեումծախսերիևեկամուտներիէականավելացումկամնվազեցումչինախատեսվում:

  • Обсуждалось

    26.05.2020 - 11.06.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8466

Принт

Предложения

Կիրառական քաղաքականության և բարեվարքության հայաստանյան կենտրոն

26.05.2020

Առաջարկում ենք նախագծի 2-րդ կետում ավելացնել երեխաների ևս մեկ խումբ՝ հետևյալ ձևակերպմամբ - ուսումնական հաստատություն կանոնավոր հաճախող, սակայն ընդհանուր և/կամ անհատական ուսումնական պլանով նախատեսված ակադեմիական գիտելիքներ չունեցող և/կամ զարգացման սահմնաված չափանիշներին չհամապատասխանող երեխա։ Առաջարկը հիմնավորվում է այն փաստով, որ բազմաթիվ երեխաներ կանոնավոր հաճախելով ուսումնական հաստատություն ստանում են գնահատականներ, սակայն փաստացի չեն տիրապետում ակադեմիական և ֆունկցիոնալ գրագիտության պահանջվող մակարդակին։ Այս երեխաները ֆիզիկապես լինելով կրթության մեջ, փաստացի դուրս են մնում պարտադիր հանրակրթությունից։ Հետևաբար, սույն կարգը պետք է նաև անդրադառնա այս խմբի երեխաների հայտնաբերմանն ու վերաներառմանը կրթության մեջ։

Узнать больше