Добавить в избранное
«Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կիրառական քաղաքականության և բարեվարքության հայաստանյան կենտրոն 26.05.2020 17:25:58 | Առաջարկում ենք նախագծի 2-րդ կետում ավելացնել երեխաների ևս մեկ խումբ՝ հետևյալ ձևակերպմամբ - ուսումնական հաստատություն կանոնավոր հաճախող, սակայն ընդհանուր և/կամ անհատական ուսումնական պլանով նախատեսված ակադեմիական գիտելիքներ չունեցող և/կամ զարգացման սահմնաված չափանիշներին չհամապատասխանող երեխա։ Առաջարկը հիմնավորվում է այն փաստով, որ բազմաթիվ երեխաներ կանոնավոր հաճախելով ուսումնական հաստատություն ստանում են գնահատականներ, սակայն փաստացի չեն տիրապետում ակադեմիական և ֆունկցիոնալ գրագիտության պահանջվող մակարդակին։ Այս երեխաները ֆիզիկապես լինելով կրթության մեջ, փաստացի դուրս են մնում պարտադիր հանրակրթությունից։ Հետևաբար, սույն կարգը պետք է նաև անդրադառնա այս խմբի երեխաների հայտնաբերմանն ու վերաներառմանը կրթության մեջ։ | ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել բացառապես պարտադիր կրթությունից ֆիզիկապես դուրս մնացած դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման գործընթացում բոլոր պատասխանատու կառույցների հետ համագործակցության հարաբերությունները: Առաջարկությունը նախագծի կարգավորման առարկայի հետ առնչություն չունի: | Չի ընդունվել: |