<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____» ________________ 2017 թվականի N _____- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1897-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի հավաստագրման կարգը հաստատելու մասին» N 1897-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
- 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հավաստագիրը տրվում է յուրաքանչյուր կենդանու համար` 6 ամիս ժամկետով, իսկ մեկ կենդանու սերմնահեղուկի (սպերմա), սաղմի, ձվաբջջի, ձվի, մեղվի մայրապտուկի, ձկնկիթի չափաբաժինների խմբաքանակի համար` 12 ամիս ժամկետով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
-
Обсуждалось
26.05.2017 - 11.06.2017
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 8587
Принт