Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«____» ________________ 2017 թվականի N _____- Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1897-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

      1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի հավաստագրման կարգը հաստատելու մասին» N 1897-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

 

  • 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հավաստագիրը տրվում է յուրաքանչյուր կենդանու համար` 6 ամիս ժամկետով, իսկ մեկ կենդանու սերմնահեղուկի (սպերմա), սաղմի, ձվաբջջի, ձվի, մեղվի մայրապտուկի, ձկնկիթի չափաբաժինների խմբաքանակի համար` 12 ամիս ժամկետով:»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

  • Քննարկվել է

    26.05.2017 - 11.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8580

Տպել