Добавить в избранное
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
78 - За
-
10 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Ստեփանյան 26.03.2020 20:52:12 | )) Եկեք պատկերացնենք արդի կյանքից մի օրինակ՝ ասենք Արդար, Խոհեմ և Անկաշառ մի վարչական մարմին (պայմանականորեն թող դա լինի Քաղաքաշինության կոմիտեն) բարի նպատակով, անշահախնդիր կերպով շինթույլտվություն է տալիս ինչ-որ տնտեսվարողի (պայմանական Ա/Ձ Գործարար Իշխանամետիչին), որը, որպես բարենպաստ վարչական ակտի հասցեատեր, անմինջապես ձեռնամուխ է լինում շինթույլտվությամբ իրեն վերապահված <<գերակայող>> իրավունքներն իրագործելուն՝ սահմանազատում է շինհրապարակ, բերում է շինտեխնիկա, քանդում է իրեն խանգարող՝ երրորդ անձանց պատկանող շինությունները, փակում է դրանց մուտքը կամ լուսավորությունը․․․․և այդ ամենը՝ շինթույտվության շրջանակներում։ Գործող օրենսդրության պայմաններում վերոհիշյալ հաստատության վարչարարության հետևանքով պոտենցիալ տուժող հարևանները, որոնք չեն հանդիսանում վարչական ակտի հասցեատեր, կարող են վիճարկել վերոհիշյալ տնտեսվարողի համար բարենպաստ վարչական ակտը՝ շինթույտվությունը, որպիսի պարագայում վարչական ակտի կատարումը կասեցվում է օրենքի ուժով՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Հիմա էս նախագծով ըստ էության առաջարկվում է հետևյալ տրամաբանությունը՝ բարենպաստ վարչական ակտի հասցեատեր, Գործարար և Բարերար Ա/Ձ Իշխանամետիչի իրավունքներն ու օրինական շահերը գերակա են՝ թող քանդի ջարդի փշրի այդ <<երրորդ անձ>> կոչեցյալների տները–չէ որ վարչական մարմնի վարչարարությունն apriori իրավաչափ է, համապատասխան պատկառ մարմինները չեն սխալվում և այլն։ Իսկ այդ <<երրորդ անձ>> կոչեցյալները, այդ առերևույթ արհեստական հայցեր ներկայացնողները թող մոռանան օրենքի ուժով պաշտպանված լինելու մասին: Ծայրահեղ դեպքում թող փորձեն հայցի ապահովման միջնորդություն գրեն դատարան․․ пишите в Спортлото․․․ | Ընդունվել է մասնակի։ | Նախագծով առաջարկվող հայցի ապահովման ինստիտուտի կիրառումը փոխարինվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասում ներկայացված դեպքի սահմանմամբ։ Կատարված փոփոխության շնորհիվ այն դեպքերում, երբ հայցվորի (վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի) կողմից ներկայացված միջնորդության առնչությամբ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը, վարչական դատարանը պետք է բավարարի միջնորդությունը՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով վարչական ակտի կատարումը։ Միևնույն ժամանակ, միջնորդությունը մերժվելու և ներկայացված օրինակում առկա առերևույթ ոչ իրավաչափ վարչարարությամբ հասցված վնասների հիմնավորման դեպքում անձը իրավունք կունենա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ բաժնով նախատեսված կարգով պահանջելու իր կրած վնասների հատուցում՝ վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով։ |
2 | Ռուզաննա Ազրոյան 27.03.2020 14:00:18 | 1. Առաջարկում եմ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) ոչ թե 83-րդ հոդվածը լրացնել նոր 1.1 մասով, այլ 1-ին մասը լրացնել նոր 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Այն դեպքերի, երբ վիճարկման հայցը ներկայացվել է երրորդ անձի՝ վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով»: 2. Անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ Օրենսգրքի 91-րդ հոդվածում, մասնավորապես 1-ին և 2-րդ մասերում: 3. Նշված հոդվածում կամ Օրենսգրքի 93-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ դատարանն իրավասու է հայցի ապահովումը պայմանավորելու որոշակի ժամկետով և իրավասու է իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը: Այս փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել արհեստական հայցերից, իրավունքի չարաշահումից և գործերի քննությունը անհարկի ձգձգելու միտումներից: Բացի այդ, Օրենսգրքով նախատեսված է երկօրյա ժամկետ հայցի ապահովման մասին միջնորդությունը քննարկելու համար և նման միջնորդությունները, որպես կանոն, ներկայացվում են հայցադիմումի հետ միաժամանակ և դատարանը հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս բացի հայցվորի կողմից ներկայացված փաստերից այլ տեղեկություններ, նյութեր չունի և շատ հնարավոր է, որ հետագայում՝ պահանջված վարույթի նյութերից պարզվի, որ հայցի ապահովման կիրառումը տեղին, համաչափ և արդարացված չի եղել, և դատավորը պետք է հնարավորություն ունենա այդ իրավիճակը շտկել: 4. Առաջարկում եմ սահմանել անցումային դրույթներ, մասնավորապես հստակեցնել, արդյոք նորմը կիրառվելու է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարան հայց ներկայացրած, ինչպես նաև արդեն վարույթ ընդունված գործերի նկատմամբ: 5. Առաջարկում եմ քննարկել հակընդդեմ ապահովման կիրառման հնարավորության հարցը: 6. Միաժամանակ, առաջարկում եմ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասում «վիճարկման հայցի» բառերը փոխարինել «վիճարկվող ակտի» բառերով, քանզի ենթադրվում է, որ ժամանակին տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ: | Ընդունվել է մասնակի։ | 1. Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն և նախատեսված դեպքը լրացվել է՝ որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնից բացառություն։ 2. Հայցի ապահովման ինստիտուտում փոփոխություններ և լրացումներ չեն առաջարկվել՝ համակարգային խնդիրներ չստեղծելու նպատակով։ Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունում զուգահեռաբար աշխատանքներ են տարվում նաև առաջարկված ուղղությամբ։ 3. Հայցի ապահովման ինստիտուտում փոփոխություններ և լրացումներ չեն առաջարկվել՝ համակարգային խնդիրներ չստեղծելու նպատակով։ Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունում զուգահեռաբար աշխատանքներ են տարվում նաև առաջարկված ուղղությամբ։ 4. Նախագիծը լրացվել է անցումային դրույթով,համաձայն որի՝ գործող հիմքով արդեն իսկ կասեցված վարչական ակտերի նկատմամբ, որոնք համապատասխանում են ներկայացված չափանիշներին, առաջարկվում է սահմանել անցումային շրջան՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրը, որի ընթացքում հայցվորները հնարավորություն կունենան ներկայացնելու համապատասխան միջնորդություններ։ 5. Հաշվի առնելով առաջարկության առավել մանրամասն քննարկման անհրաժեշտությունը՝ կարծում ենք, որ վերջինս ենթակա է ներառման խնդրի լուծման առավել համակարգային փաթեթում։ 6. Նախագծում կատարվել է համապատասխան լրացում։ |
3 | Arsen Tavadyan 02.04.2020 21:43:10 | Լավ առաջարկ է: Անցումային դրույթներով լավ կլինի նախատեսել կարգավորում, որ արդեն իսկ կիրառված կասեցումը պետք է նորից քննվի: Կամ նախատեսվի այլ մեխանիզմ, որը հնարավորություն կտա նախկինում կիրառված կասեցումները հանել կամ վերանայել | Ընդունվել է։ | Նախագիծը լրացվել է անցումային դրույթով, համաձայն որի՝գործող հիմքով արդեն իսկ կասեցված վարչական ակտերի նկատմամբ, որոնք համապատասխանում են ներկայացված չափանիշներին, առաջարկվում է սահմանել անցումային շրջան՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրը, որի ընթացքում հայցվորները հնարավորություն կունենան ներկայացնելու համապատասխան միջնորդություններ։ |
4 | Սայադ Բադալյան 02.04.2020 22:25:39 | Անհրաժեշտ է անցումային դրույթով կարգավորել նաև մինչև այս փոփոխության ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված վիճարկման հայցերով վիճարկվող վարչական ակտերի կարգավիճակի հարցը: Այս հարցի չկարգավորման դեպքում պրակտիկայում առաջանալու է տարընկալում և տարբեր մեկնաբանություններ այն հարցի վերաբերյալ, թե արդյոք նախկինում վիճարկված վարչական ակտերի կասեցումը վերանում է, թե ոչ: Առաջարկում եմ անցումային դրույթով սահմանել, որ այս փոփոխության ուժի մեջ մտնելու պահից նախկինում վիճարկման հայցերի վարույթ ընդունմամբ կասեցված վարչական ակտերի կասեցումը վերանում է: | Ընդունվել է։ | Նախագիծը լրացվել է անցումային դրույթով, համաձայն որի՝ գործող հիմքով արդեն իսկ կասեցված վարչական ակտերի նկատմամբ, որոնք համապատասխանում են ներկայացված չափանիշներին, առաջարկվում է սահմանել անցումային շրջան՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրը, որի ընթացքում հայցվորները հնարավորություն կունենան ներկայացնելու համապատասխան միջնորդություններ։ |
5 | Վահե Սեդրակյան 03.04.2020 22:19:29 | Կարծում եմ շատ լուրջ փոփոխություն է, անգամ մի քիչ ուշացած, սակայն անձի իրավունքների և շահերի հավասարակշռման տեսանկյունից պետք է բավարար չափով կարգավորենք նաև հայցի ապահովման ինստիտուտը վարչական դատավարությունում: Մի քիչ համաձայն չեմ հայցի հակընդդեմ ապահովման ինստիտուտի ներդրմանը, եթե իհարկե այն նմանվելու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված և բավարար չափով չկարգավորված ինստիտուտին: Հայցի ապահովման դատավարական ինստիտուտի առումով կարելի է որդեգրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մոտեցումները, սահմանելով հայցի ապահովումը վերացնելու որոշման անմիջական բողոքարկման մեխանիզմներ՝ թեկուզ սահմանափակվելով միայն վերաքննությամբ: Համաձայն եմ, որ այսօր ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գերծանրաբեռնված է և ևս մեկ միջանկյալ որոշման բողոքարկման նախատեսումը էլ ավելի կծանրաբեռնի, բայց ամեն դեպքում կարծում եմ իրավունքի շահն ավելի բարձր է և հայցի ապահովման վերացման որոշման անմիջական բողոքարկման ինստիտուտի ներդրումը նվազագույնի կհասցնի նաև դատարանների կողմից դատական սխալների առկայությունը: | Ընդունվել է մասնակի։ | Նախագծի նախնական տարբերակում առաջարկված հայցի ապահովման ինստիտուտը փոխարինվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ ներկայացված դեպքի սահմանմամբ։ Միաժամանակ, հայցի ապահովման հետ կապված առաջարկությունները և պրակտիկայում առաջացող խնդիրները ենթակա կլինեն քննարկման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի ապահովման մեխանիզմների վերանայման առավել համակարգային փաթեթում։ |
6 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 07.04.2020 15:11:07 | Դիտարկում 1-ին Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է․ Հայաստանի հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին մասով․ «1․1 Եթե վիճարկման հայցը ներկայացվել է երրորդ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով, ապա այդ վարչական ակտի կատարման՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կասեցման պահանջը չի կիրառվում։ Այդ դեպքում վիճարկման հայցի նկատմամբ սույն օրենսգրքի 15-րդ գլխով սահմանված կարգով կարող է կիրառվել հայցի ապահովում»։ Հարկ ենք համարում նախ և առաջ արձանագրել, որ հոդվածում, ըստ մեզ, սխալ է երրորդ անձ հասկացության օգտագործումը, որպիսի դատողության համար հիմք են հանդիսանում հետևյալ հանգամանքները․ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածը սահմանում է երրորդ անձի հասկացությունը, որի համաձայն 1․Երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը։ 2. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։ 3. Եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։ 4. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել մինչև դատաքննության ավարտը։ 5. Երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով։ 6. Երրորդ անձի` դատավարության մեջ ներգրավելու դեպքում գործի վարույթը շարունակվում է, եթե երրորդ անձը միջնորդություն չի ներկայացնում դատաքննության նախապատրաստելու փուլից գործի վարույթը վերսկսելու մասին։ 7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից։ Վերոգրյալից ակնհայտ է, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի իմաստով երրորդ անձինք այն անձինք են և մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, և որոնք սեփական դիմումի հիման վրա կամ դատարանի նախաձեռնությամբ մտնում են արդեն իսկ սկսված դատական վարույթի մեջ և չեն օգտվում հայց և հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից, մինչդեռ նախագծով սահմանվում է երրորդ անձի կողմից բարենպաստ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով դատարան դիմելու հնարավորություն։ Փաստորեն ստացվում է, որ օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում երրորդ անձ հասկացությունը օգտագործվելու է երկու իմաստով՝ 1․ բարենպաստ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով դատարան դիմած անձ, 2․ այն անձինք և մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, որոնք սեփական դիմումի հիման վրա կամ դատարանի նախաձեռնությամբ մտնում են արդեն իսկ սկսված դատական վարույթի մեջ։ Ակնհայտ է, որ նման իրավիճակն անթույլատրելի է, առնվազն իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ նպտակահարմար չէ օրենսգրքում օգտագործել նույն հասկացությունը երկու տարբեր դատավարական կարգավիճակներ ունեցող անձանց նկատմամբ։ Հատկանշական է, որ նախագծի հեղինակի կողմից նախագծի հիմնավորման մեջ օգտագործվում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձ հասկացությունը, որով ավելի մեղմվում է իրավիճակը, սակայն ամեն դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական դատավարությունում երրորդ անձ եզրույթն օգտագործվում է լիովին այլ դատավարական կարգավիճակ ունեցող անձի համար, գտնում ենք, որ տվյալ դեպքում տեղին էր օգտագործել «վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձ» եզրույթը ՝ «1․1 Եթե վիճարկման հայցը ներկայացվել է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով․․․»։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ Փաստաբան Ալլա Զուրաբյան | Ընդունվել է։ | Նախագծի նախնական տարբերակում «երրորդ անձ» եզրույթը օգտագործվել էր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով, ինչի վերաբերյալ ներկայացված իրավական խնդիրը ամբողջությամբ տեղին է։ Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն։ |
7 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 07.04.2020 15:13:11 | Դիտարկում 2-րդ Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին մասով․ «1․1 Եթե վիճարկման հայցը ներկայացվել է երրորդ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով, ապա այդ վարչական ակտի կատարման՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կասեցման պահանջը չի կիրառվում։ Այդ դեպքում վիճարկման հայցի նկատմամբ սույն օրենսգրքի 15-րդ գլխով սահմանված կարգով կարող է կիրառվել հայցի ապահովում»։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ներկայիս խմբագրությամբ 83-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ 1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործը ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ 1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման. 2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից. 3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ. 4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը սահմանում է․ Պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։ Վերը նշվածից պարզ է դառնում, որ փաստորեն նախագծով առաջարկվում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձի կողմից բարենպաստ վարչական ակտը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով դատարան դիմելու և հայցը վարույթ ընդունվելու դեպքում չկիրառել վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կարգը, այլ դրա փոխարեն նախատեսել հայցի ապահովում կիրառելու միջնորդություն ներկայացնելու հնարավորություն։ Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտ ենք համարում նախ անդրադառնալ այս երկու ընթացակարգերին և դրանց առանձնահատկություններին։ Մասնավորապես, ինչպես պարզ է դառնում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուսումնասիրությունից այստեղ խոսք է գնում վարչական ակտի կատարումը մինչև գործը լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելը կասեցնելու մասին, ընդ որում կասեցումը կատարվում է օրենքի հիման վրա, դատարանն այստեղ հայեցողություն դրսևորելու հնարավորություն չունի և վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունվելու հետևանքով։ Ի տարբերություն վարչական ակտի կատարումը կասեցնելու ընթացակարգի հայցի ապահովման կիրառման համար անհրաժեշտ է դատավարության մասնակցի միջնորդությունը հայցի ապահովում կիրառելու մասին և դրա վերաբերյալ դատարանի որոշման առկայությունը, ինչից ուղղակիորեն հետևում է, որ այս դեպքում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու հարցը որոշում է դատարանը և հնարավորություն ունի այն բավարարել կամ չբավարարել, ինչը բնականաբար նվազ շահեկան է լինելու իր իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմած վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի համար, քան այժմ գործող սովորական դեպքում վարչական ակտը վերացնելու պահանջով դատարան դիմած անձանց, այդ թվում վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի համար է նախատեսված։ Փաստորեն ստացվում է, որ նախագիծն ընդունվելու դեպքում վիճարկման հայցը վարույթ ընդունվելու իրավական հետևանքները տարբեր են լինելու կախված այն հանգամանքից հայց ներկայացնողը վարչական ակտի հասցեատերն է, թե վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող այն անձը, որի իրավունքները խախտվում են կամ կարող են խախտվել այդ ակտի հետևանքով։ Հաշվի առնելով վերոգրյալը գտնում ենք, որ նման տարբերակված կարգ կիրառելու հնարավորությունը պետք է քննարկել առնվազն իրավահավասարության սկզբունքի, համաչափության սկզբունքի և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի տեսանկյունից։ Նշվածից պարզ է դառնում, որ ցանկացած դեպքում իրավահավասարության սկզբունքից շեղում հնարավոր է միայն այն դեպքում, երբ նման շեղումը կամ տարբերակումը ունի ողջամիտ և օբյեկտիվ հիմնավորում և հետապնդում է իրավաչափ նպատակ, հակառակ դեպքում այն չի կարող իրավաչափ համարվել։ Տվյալ դեպքում հարկ ենք համարում նշել, որ նախագծում ներկայացված չէ այն հիմնավորումը, որը կարող է բավարար հիմք հանդիսանալ նշված կարգավորման կիրառման համար, նախագիծը ներկայացնելով ընթացիկ վիճակը նշումներ է պարունակում միայն վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող իրավունքների պաշտպանության տեսանկյունից, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ պակաս կարևոր չէ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև ոչ բոլոր դեպքերում է, որ վարչական ակտի հասցեատերը բարեխիղճ է, իսկ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձը անբարեխիղճ, ուստիև նման տարբերակված մոտեցման արդյունքում կարող են անհարկի սահմանափակվել վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձանց իրավունքները, կարող է խախտվել նշված անձանց իրավահավասարության սկզբունքը։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ Փաստաբան Ալլա Զուրաբյան | Ընդունվել է մասնակի։ | Ներկայացված դիտարկումների հիման վրա՝ նախագիծը լրամշակվել է։ Հայցի ապահովման ինստիտուտը փոխարինվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասում քննարկվող դեպքի սահմանմամբ։ Միևնույն ժամանակ, ներկայացված ռիսկը այդ դեպքում ևս ամբողջությամբ զսպված չէ։ Այդ առնչությամբ պետք է նկատի ունենալ նախագծի հիմնավորմամբ ներկայացված միջազգային փորձը, որը վկայում է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով առաջացած վնասների հատուցման ինստիտուտի առավել լայն կիրառման մասին։ Մասնավորապես՝ մայրցամաքային իրավունքի մի շարք երկրներումվարչական ակտի կատարման կասեցումը կիրառվում է որպես ժամանակավոր պաշտպանության միջոց, որը գործի է դրվում կողմի միջնորդությամբ ընդունվող դատարանի որոշմամբ։Անձանց իրավունքներին միջամտություն ենթադրողդեպքերումդատարանին հնարավորություն է տրվում գնահատելու գործի փաստական և իրավական հանգամանքները և կայացնելու նման պաշտպանության միջոցի կիրառման վերաբերյալ հիմնավոր որոշում։ Բացի վերոշարադյալից, այն դեպքերում, երբ, ի վերջո, հաստատվի վարչական մարմնի կողմից ոչ իրավաչափ վարչարարության փաստը, վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձը իրավունք կունենա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ բաժնով նախատեսված կարգով պահանջելու իր կրած վնասների հատուցում՝ վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով։ |
8 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 07.04.2020 15:20:24 | Դիտարկում 3 ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է, Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Եվրոպական դատարանի տեսանկյունից իրավունքների և ազատությունների պետական միջամտության համաչափությունը պետք է գնահատվի «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության տեսանկյունից»։ Ընդ որում` «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ» կատեգորիայի գնահատումը իրականացվում է միասնական չափանիշներով, որոնք տրվում են Եվրոդատարանի պրակտիկայում։ Այսպես՝ միջամտությունը պետք է պայմանավորված լինի հրատապ հասարակական պահանջներով, լինի համարժեք իրավական նպատակներին հասնելու համար, իսկ փաստարկները, որոնք բերում է պատասխանող պետությունը միջամտության օգտին, պետք է լինեն համոզիչ և անվիճելի։ ՀՀ Սահմանադրական դատարանն իր կողմից 4 հոկտեմբերի 2006 թվականին կայացված ՍԴՈ 649 որոշման մեջ արձանագրել է․ ․․․Քննության առարկայի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ հիշյալ նորմերի պահանջները երաշխավորելու համար անհրաժեշտ է նկատի ունենալ սահմանադրորեն տարբեր իրավունքների սահմանափակման առանձնահատկություններն ու բնույթը։ Որքան էլ այլոց իրավունքների երաշխավորումն է դառնում անհատի հասարակական վարքագծի կանոնակարգման սահմանը, միևնույն է, Սահմանադրությունը, ինչպես նշվեց, չի նախատեսում որոշակի իրավունքների սահմանափակում: Իսկ այդ իրավունքների ապահովման կարգը չի կարող դրանց իրականացման արգելանք դառնալ, այլ պետք է երաշխավորի այն։ Սահմանադրորեն նախատեսված սահմանափակման ենթակա իրավունքների առնչությամբ, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքի սահմանափակումը կարող է իրականացվել միայն օրենքով երաշխավորելով համաչափությունը, չաղավաղելով իրավունքի էությունը (սահմանափակման հետևանքով իրավունքը չզրկվի իր բովանդակությունից, չվտանգվի դրա գոյությունը)։ ՀՀ Սահմանադրական դատարանն իր կողմից 7 փետրվարի 2007 թվականին կայացված ՍԴՈ 677 որոշման մեջ արձանագրել է․ ․․․Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասում անուղղակիորեն ամրագրված է հիմնական իրավունքների պաշտպանության համար կարևորագույն նշանակություն ունեցող սկզբունքներից մեկը՝ համաչափության սկզբունքը, որի համաձայն՝ օրենքը կարող է նախատեսել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք համապատասխանում են Սահմանադրությամբ սահմանված նպատակներին և պիտանի, անհրաժեշտ ու իրավաչափ են դրանց հասնելու համար։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ համաչափության սկզբունքը ներառում է մեծապես սահմանափակման նպատակների հետ կապված չորս հիմնական պահանջ. 1) սահմանափակումների հիմնավորվածություն (պաշտպանության կարիք ունեցող իրավունքների ու շահերի առկայություն, սահմանափակման նպատակների ու միջոցների կապի մատնանշում), 2) սահմանափակման նպատակների կարևորություն (պաշտպանվող իրավունքների կարևորությունն այն է, որ դրանք մարդու հիմնական իրավունքներն ու ազատություններն են և դրանց հետ կապված շահերը), 3) իրավունքների սահմանափակման աստիճանի համապատասխանությունը սահմանափակման համընդհանուր նպատակին կամ պաշտպանվող իրավունքների նշանակությանը, 4) համաչափության սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը՝ հավասարության, խտրականության արգելքի, օրինականության սկզբունքի և արդարության ընկալման հետ մեկտեղ: Սրանից պարզ է դառնում, որ յուրաքանչյուր դեպքում անձի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների համաչափությունը պարզելու համար անհրաժեշտ է դիտարկել, թե ի՞նչ նպատակի համար են կիրառվում այդ սահմանափակումները։ Սույն դեպքում նախագծի ընդունման անհրաժեշտությունն ըստ էության ներկայացված է նախագծի «Ակնկալվող արդյունքը» բաժնում, որտեղ մասնավորապես նշվում է․ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վարչական դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ և հավասարակշռված պաշտպանության արդյունավետ մեխանիզմի ներդրում երրորդ անձանց կողմից հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի վերաբերյալ վիճարկման հայցերի ներկայացման դեպքերում։ Առաջարկվող կարգավորման ընդունմամբ կներդրվի Հայաստանի Հանրապետության վարչական դատարանների կողմից վիճարկման հայցերով հայցի ապահովման ճկուն և նպատակային միջոցների կիրառման հնարավորություն, ինչը կհանգեցնի անձանց իրավունքների առավել արդյունավետ իրացման։ Փաստորեն նշվածից պարզ է դառնում, որ նախագծում չկա որևէ հիմնավորում, թե հատկապես և կոնկրետ ի՞նչի համար են պետք նախատեսվող սահմանափակումները, այլ ուղակի ընդհանուր բնույթի դատողություններ են ներկայացված։ Ավելին, նախագծում նշվում է, որ առաջարկվող փոփոխությամբ կներդրվի Հայաստանի Հանրապետության վարչական դատարանների կողմից վիճարկման հայցերով հայցի ապահովման ճկուն և նպատակային միջոցների կիրառման հնարավորություն։ Զարմանալի է, բայց փաստորեն նշվածից կարող ենք եզրակացնել, որ փոփոխության իմաստն այն է, որ վարչական դատավարությունում ներդրվելու է վիճարկման հայցով հայցի ապահովում կիրառելու հնարավորություն, բայց թե դա ի՞նչ կապ ունի վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի հետ և ի՞նչքանով է անհրաժեշտ դրա համար վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող հայցվորի նկատմամբ խտրական կարգավորումներ նախատեսելը, կամ որքանով է հիմնավորված որոշակի մասնավոր դեպքեր բացառելու համար կիրառել այս սահմանափակումները, դա նախագծում նշված չէ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր կողմից կայացված որոշումներում արձանագրել է․ 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (Běleš-ը եւ այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, § 49): Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական եւ արդյունավետ» (Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, § 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (նույն տեղում, § 36, Nunes Dias-ն ընդդեմ Պորտուգալիայի (որոշում)՝ ներկայանալու մասին ծանուցումը կարգավորող կանոնների վերաբերյալ): Դատարանների մատչելիության իրավունքը բացարձակ չէ եւ կարող է ենթարկվել անուղղակի սահմանափակումների (Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 38, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], § 230): Սա կիրառելի է, մասնավորապես, բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ դրա բնույթից ելնելով՝ պահանջվում է դրա հետ կապված կարգավորում պետության կողմից, որին այս առնչությամբ վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ (Luordo-ն ընդդեմ Իտալիայի, § 85): Այնուամենայնիվ, կիրառվող սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Ավելին, որեւէ սահմանափակում համատեղելի չի լինի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն չի հետապնդում «իրավաչափ նպատակ», եւ եթե «գործադրվող միջոցների ու հետապնդվող նպատակի միջեւ չկա համաչափության ողջամիտ հարաբերություն» (Ashingdane-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 57, Fayed-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 65, Markovic-ը եւ այլք ընդդեմ Իտալիայի [ՄՊ], § 99): 6-րդ հոդվածի 1-ին կետով պաշտպանվում է վերջնական, պարտադիր ուժ ունեցող դատական որոշումների կատարումը (ի տարբերություն այն որոշումների կատարման, որոնք ենթակա են վերանայման ավելի բարձր ատյանի դատարանի կողմից) (Ouzounis-ը եւ այլք ընդդեմ Հունաստանի, § 21): 93. Ցանկացած դատարանի կողմից կայացված՝ այդպիսի որոշումների կատարման նկատմամբ իրավունքը «դատարանի իրավունքի» բաղկացուցիչ մասն է կազմում (Hornsby-ն ընդդեմ Հունաստանի, § 40, Scordino-ն ընդդեմ Իտալիայի (թիվ 1) [ՄՊ], § 196): Հակառակ դեպքում, 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները կզրկվեին իրենց արդյունավետ ողջ ուժից (Burdov-ն ընդդեմ Ռուսաստանի, §§ 34 եւ 37): 94. Վարչական վարույթի համատեքստում սա նույնիսկ ավելի մեծ կարեւորություն ունի: Դիմումը վերանայման համար պետության բարձրագույն վարչական դատարան ներկայացնելիս դատավարության մասնակիցը ցանկանում է ոչ միայն վիճարկվող որոշման անվավեր ճանաչումը, այլ նաեւ, առաջին հերթին, դրա հետեւանքների վերացումը: 95. Վերը նշվածից պարզ է դառնում, որ այս նորմերով սահմանվում են անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության ապահովման երաշխիքներն ու չափորոշիչները: Վերջիններս իրենց ամբողջության մեջ կոչված են ապահովելու անձի խախտված իրավունքների լիարժեք ու ամբողջական վերականգնումը, մինչդեռ ներկայացված նախագծի ընդունման պարագայում արհեստական խոչընդոտներ են հարուցվելու այս իրավունքների իրացման համար, վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձը չի կարողանալու ապահովել իր իրավունքի արդյունավետ իրացումը, քանի որ մինչև դատական վարույթի հարուցումը, քննությունն ու լուծումը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցված չլինելու պայմաններում իր իրավունքների խախտումները շարունակվելու են, իսկ նախատեսվող փոփոխությունները հնարավորություն չեն տալիս ապահովել նման իրավիճակների բացառումը և ստացվում է, որ եթե մինչև նախագծի ընդունումը ունենք որոշակի անձանց խմբի կողմից իրավունքների չարաշահումներ թույլ տալու մասնավոր դեպքեր, ապա նախագծի ընդունման դեպքում նման չարաշահումներն արդեն տեղի են ունենալու վարչական ակտի հասցեատերերի կողմից, և փաստորեն տվյալ դեպքում նախագիծը որևէ խնդիր չի լուծելու։ Նաև ի հավելումն վերոգրյալի պետք է նշենք, որ նախագծում նշվում է, որ հայցի ապահովումը կիրառվելու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ գլխով նախատեսված կարգով, մինչդեռ այդ գլխի ուսումնսաիրությունը փաստում է, որ այնտեղ հայցի ապահվման կիրառման հնարավորություն նախատեսվում է միայն ճանաչման, պարտավորեցման և գործողության կատարման հայցերի դեպքում և չի նախատեսում հայցի ապահվման կիրառման հնարավորություն վիճարկման հայց ներկայայացված լինելու դեպքում։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ Փաստաբան Ալլա Զուրաբյան | Չի ընդունվել։ 1. Ներկայացված փաստարկները, ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ստեղծված նախադեպային իրավունքից կատարված մեջբերումները վերաբերում են միջամտող բնույթ ունեցող վարչարարությանը և դրանով մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակմանը։ Սակայն ներկայացված խմբագրությամբ նախագիծը վերաբերում է հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերին։ Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման։ Հետևաբար, նախագծի կարգավորման առարկան միայն անուղղակիորեն կարող է վերաբերել այլանձանցիրավունքներին միջամտությանը։ 2. Այն դեպքերում, երբ վարչական ակտը կլինի երկակի նշանակության, այսինքն՝ կլինի բարենպաստ դրա ուղղակի հասցեատիրոջ համար, սակայն միջամտող՝ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձի համար, անձը կունենա լիարժեք իրավական հնարավորություն՝ հիմնավորելու վարչական ակտի կատարմամբ իր իրավունքներին հասցվող կամ հասցվելիք զգալի վնասը կամ իր իրավունքների պաշտպանության անհնարինության կասկածը։ Այդ դեպքում, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի՝ վարչական դատարանը պետք է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնի վարչական ակտի կատարումը։ 3. Նախագիծը որևէ կերպ չունի անձանց իրավունքներին ոչ իրավաչափ միջամտության դեպքում վերջիններիս իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների վերացման նպատակ։ Հակառակը, կարծում ենք, որ նախագծի ընդունման պարագայում վարչական ակտի հասցեատիրոջը հնարավորություն է տրվում կազմակերպելու սեփական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, իսկ երրորդ անձանց՝ իրենց իրավունքներին այնպիսի միջամտության պարագայում, որը դատարանի մոտ կառաջացնի անձանց զգալի վնաս պատճառելու կամ իրավունքների պաշտպանությունը անհնարին դարձնելու առնչությամբհիմնավոր կասկած, հանդես գալու վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությամբ։ | |
9 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 13.04.2020 17:26:14 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ խնդիրները․ Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել նոր 1․1 կետով՝ սահմանելով կարգ, համաձայն որի՝ երրորդ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու վիճարկման հայց ներկայացնելու դեպքում վարչական ակտի կատարման կասեցման պահանջը չի կիրառվի և դրա փոխարեն առաջարկվում է կիրառել հայցի ապահովման միջոց։ Ներկայացված նախագիծը հեղինակող կառույցի, այն է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգը, համաձայն որի՝ կասեցվում է վիճարկման հայցերով վարչական ակտերի կատարումը՝ մինչև գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, խոչընդոտում է ՀՀ տնտեսության մեջ կանխատեսվող ներդրումներին, քանզի տվյալ դատավարական նորմի կիրառությունը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահման՝ ի հաշիվ բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջ իրավունքների և օրինական շահերի, ինչպես նաև վարչարարության տնտեսավարության սկզբունքի խախտման։ Գտնում ենք, որ ներկայացված նախագիծն առաջարկում է անիրավաչափ և հակասական կարգավորումներ, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ուստի անհրաժեշտ է այն հանել շրջանառությունից՝ հետևյալ պատճառաբանությամբ․ 1․ Ներկայացված օրենսդրական առաջարկի բուն իմաստը հանրության համար ընկալելի դարձնելու համար ցանկալի կլիներ, որպեսզի նախագծի հեղինակները ներկայացնեին նախագծի կարգավորման առարկայի բուն իմաստը, այն է՝ քաղաքաշինության ոլորտում օրենսդրական միջամտությամբ էական կանոնակարգեր փոփոխելու թաքնված նպատակները։ Մասնավորապես՝ սույն թվականի փետրվարի 18-ին կառուցապատողների հայկական ասոցիացիայում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող շինարարության թույլտվությունները քաղաքացիների կողմից դատարաններում վիճարկելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ, Երևանի գլխավոր ճարտարապետը դատարանում քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները պաշտպանելու ՀՀ քաղաքացիների նախաձեռնությունները բնորոշել է որպես ռեկետ շինարարությամբ զբաղվող տնտեսվարողների նկատմամբ, միաժամանակ առաջարկելով օրենսդրական փոփոխությունների միջոցով բացառել դատարանների կողմից մինչև վերջնական որոշում կայացնելը շինարարությունները կասեցնելու իրավական ընթացակարգերի կիրառումը ։ Վերջնական արդյունքում էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում վերոնշյալ լրացումը կատարելու նախաձեռնությամբ։ Ներկայացված նախագիծն իր էությամբ ոչ միայն ստեղծում է նախապայմաններ մարդու իրավունքների պաշտպանության իրատեսական մեխանիզմները սահմանափակելու առումով, այլ նաև առաջ է բերում էական իրավական և փաստական հակասություններ, միաժամանակ՝ քաղաքաշինության ոլորտում պետության պոզիտիվ պարտականությունները և գրագետ քաղաքականությունը մղում է հետին պլան։ Մասնավորապես՝ առաջարկվող նախագծով փաստացի ձևավորվում է հետևյալ իրավիճակը․ շինարարության թույլտվության հիման վրա կառուցապատողը սկսում է շինարարական աշխատանքները, այդ ընթացքում երրորդ անձը գտնում է, որ շինարարության թույլտվությունն ամբողջությամբ կամ մասամբ չի համապատասխանում շինարարական նորմերին, խախտում կամ սահմանափակում է իր իրավունքները և այդ հիմքով հայցով դիմում է վարչական դատարան՝ կայացված վարչական ակտը վիճարկելու նպատակով։ Ներկայումս գործող իրավական կանոնակարգերի պայմաններում դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելը նշանակում է շինարարության կասեցում՝ մինչև դատարանի կողմից տարբեր ապացույցների, այդ թվում՝ փորձագիտական եզրակացությունների հիման վրա վերջնական դատական որոշման կայացումը։ Ներկայացված նախագծով առաջարկվում է բացառել շինարարության կասեցումը։ Ստացվում է մի իրավիճակ, երբ դատական որոշման կայացումը, այդ թվում՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ, կարող է համընկնել շինարարության ավարտի հետ և նույնիսկ հաջորդել դրան՝ ստեղծելով ողջամիտ ժամկետում մարդու իրավունքների պաշտպանության համար խոչընդոտներ։ | Չի ընդունվել։ 1. Կարծում ենք՝ տեղին չէ նախագծի «թաքնված նպատակների» առնչությամբ ներկայացված դիտարկումը։ Մասնավորապես՝ նախագծի հիմնավորման «Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը» բաժնում, ի թիվս այլ հիմնավորումների՝ ուղղակիորեն ներկայացված է նախագծի կարգավորման առարկայի առնչությամբ քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացված է կասեցված շինարարությունների վերաբերյալ հստակ վիճակագրություն։ 2. Կարևորելով քաղաքաշինության ոլորտում պետական գրագետ քաղաքականությունը՝ այն որևէ եղանակով չի հակասում նախագծով առաջարկվող լուծումների ներդրմանը։ Ավելին, այն դեպքերում, երբ վարչական ակտի կայացումը կմիջամտի դրա հասցեատեր չհանդիսացող անձանց իրավունքներին, ապա վերջիններս կունենան օրենսդրորեն երաշխավորված հնարավորություն՝ հիմնավորելու իրենց իրավունքներին հասցվող վնասը և դատարանին միջնորդելու կասեցնել տվյալ վարչական ակտի կատարումը։ 3. Ինչ վերաբերում է վարչական ակտի կատարման կասեցման ժամկետների առնչությամբ ներկայացված դիտարկմանը, հարկ է նշել, որ լրամշակված նախագծի համաձայն՝ առաջարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտի՝ դրա հասցեատեր չհանդիսացող երրորդ անձի կողմից վիճարկումը նախատեսել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի շարքում։ Այդ պարագայում, համաձայն նույն հոդվածի 3-րդ մասի՝ վարչական դատարանը պարտավոր է միջնորդության առնչությամբ որոշումը կայացնել 3 օրվա ընթացքում։ | |
10 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 13.04.2020 17:26:14 | 2․ Ներկայացված նախագծով որևէ կերպ հաշվի առնված չէ նաև կառուցապատման ընթացքում բնակելի տարածքներ ձեռք բերող քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներին չվնասելու գործոնը։ Մասնավորապես՝ Երևան քաղաքում սովորաբար բազմաբնակարան շինությունների կառուցմանը զուգահեռ կառուցապատողների կողմից կնքվում են նաև կառուցվող բնակելի տարածքների տնօրինման գործարքներ։ Նման դեպքերում դատարանի կողմից շինարարության թույլտվության վարչական ակտն անվավեր ճանաչելու որոշման կայացումը իրավական բարդ գործընթաց է ենթադրում՝ պայմանավորված բնակելի տարածքի ձեռք բերողների կողմից շինարարության թույլտվություն տրամադրած պետական մարմնի նկատմամբ իրենց իրավունքների պաշտպանության հետադարձ կամ ռեգրեսիվ հայցերի հարուցմամբ։ Այս առումով պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նման գործընթացների արդյունքում տնտեսական առումով անշարժ գույքի շուկայում անկայունության դրսևորումներն անխուսափելի են, ուստի առաջարկվող կարգավորումը երկարաժամկետ հեռանկարում չի բխում նաև քաղաքաշինության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների շահերից։ | Չի ընդունվել։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ բաժինը նախատեսում է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց կրած վնասների հատուցման ընթացակարգերը։ Մասնավորապես՝ համաձայն նշված օրենքի 97-րդ հոդվածի՝ վարչարարության հետևանքով անձանց հասցված վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով: Օրենքի նշված բաժինը նախատեսում է մանրամասն կարգավորումներ վնասի հատուցման եղանակների ընտրության հիմքերի և դրանց կիրառման կարգի առնչությամբ։ Բացի այդ, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը: Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ ներկայացված խնդիրը քննարկվող նախագծով առանձին կարգավորելուանհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այն արդեն իսկ ամբողջությամբ կարգավորված է գործող օրենսդրության շրջանակներում։ | |
11 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 13.04.2020 17:26:14 | 3․ Առաջարկվող նախագծով էապես բարդանում է նաև կառուցվող գույքի փաստացի և իրավական ճակատագրի հարցը՝ կապված դատական ակտով դրա կարգավիճակի որոշման հետ։ Իրավական առումով ընկալելի, բայց փաստացի անտրամաբանական պատասխան է ենթադրվում նախագծի հեղինակների կողմից հետևյալ հարցին․ իսկ ինչպիսի՞ լուծում են առաջարկում այնպիսի դեպքերում, երբ դատական ակտով անվավեր է ճանաչվում շինարարության թույլտվությունը, իսկ մինչև դատական ակտի կայացումը (այն սովորաբար տևում է բավականին երկար ժամանակ, ընդհուպ տարիներ) շինարարությունն ավարտվում է։ Ըստ իրավական կանոնակարգերի այն պետք է դիտարկել որպես ոչ օրինական կառույց՝ դրանից բխող իրավական հետևանքներով, ինչպես օրինակ՝ քանդման գործընթացի կազմակերպումը և այս առումով կարևոր է գնահատել նաև պետության պատրաստակամությունն ու հնարավորությունները՝ օրենքի կիրառումն ապահովելու տեսանկյունից։ Բացի այդ, ինչպես արդեն նշվեց անշարժ գույքի շուկայում այդպիսի բնակելի տարածքներ ձեռք բերողները հանդիսանում են հետադարձ կամ ռեգրեսիվ հայցային իրավունքի կրողներ՝ շինարարության թույլտվություն տրամադրած պետական մարմնի նկատմամբ։ | Չի ընդունվել։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ բաժինը նախատեսում է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց կրած վնասների հատուցման ընթացակարգերը։ Մասնավորապես՝ համաձայն նշված օրենքի 97-րդ հոդվածի՝ վարչարարության հետևանքով անձանց հասցված վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով: Օրենքի նշված բաժինը նախատեսում է մանրամասն կարգավորումներ վնասի հատուցման եղանակների ընտրության հիմքերի և դրանց կիրառման կարգի առնչությամբ։ Բացի այդ, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը: Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ ներկայացված խնդիրը քննարկվող նախագծով առանձին կարգավորելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այն արդեն իսկ ամբողջությամբ կարգավորված է գործող օրենսդրության շրջանակներում։ | |
12 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 13.04.2020 17:26:14 | 4․ Առաջարկվող նախագծի ընդունման պարագայում կաճեն նաև կոռուպցիոն ռիսկերը համայնքային կառավարման քաղաքաշինության բնագավառում՝ պայմանավորված համայնքային կառավարման մարմինների կողմից տրամադրվող շինարարության թույլտվությունները դատական վերահսկողության արդյունքում կասեցնելու իրավական մեխանիզմի վերացմամբ։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր դեպքում վարչական դատարան հայցի հարուցումն՝ ըստ գործող իրավակարգավորման, փաստացի ենթադրում է դատական վերահսկողություն բուն շինարարության գործընթացի իրավական կանոնակարգերի նկատմամբ, քանի որ առանց դատարանի՝ շինարարության թույլտվության վարչական ակտն օրինական ճանաչելու որոշման, շինարարության իրականացում կամ վերսկսում օրենքը չի թույլատրում։ Առաջարկվող իրավակարգավորումների պարագայում հայցի հարուցումն ըստ էության դատական վերահսկողություն չի ենթադրում՝ նույնիսկ հայցորդի կողմից մատնանշված և փաստարկված ակնհայտ խախտումների դեպքում և մինչև տվյալ գործով փորձագիտական եզրակացության տրամադրումը դատարանն օժտված չէ շինարարական գործընթացը կասեցնելու իրավական գործիքակազմով, ուստի կառուցապատողների և համայնքային կառավարման մարմինների գործողություններում կոռուպցիոն ռիսկերն աճում են։ Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով աճում են կոռուպցիոն ռիսկերը նաև դատական համակարգում՝ վարչական ակտը դատարանում «օրինականացնելու» հնարավորության ընձեռմամբ։ Ըստ էության կարող ենք արձանագրել, որ ներկայացված նախագծով փորձ է կատարվում քննարկվող խնդիրը դիտարկել քաղաքաշինության բնագավառում պետության պոզիտիվ պարտականությունների ընդհանուր շրջանակից դուրս՝ նախատեսելով ֆրագմենտալ և ոչ արդյունավետ իրավակարգավորումներ։ Խնդրի ողջ էությունը կայանում է նրանում, որ 90-ական թվականներից սկսած ՀՀ-ում և հատկապես՝ Երևան քաղաքում քաղաքաշինության բնագավառը ընդհանուր առմամբ գտնվում է անմխիթար վիճակում։ Երևան քաղաքում իրականացված բազմաթիվ կառուցապատման ծրագրերում անտեսվել և կոպտորեն խախտվել են տարրական քաղաքաշինական նորմերը, արհամարհվել են քաղաքացիների առողջ բնական միջավայր և կենսապայման ունենալու իրավունքները՝ դրանք ստորադասելով մասնավոր խմբային շահերին։ Արդյունքում աղավաղվել է նաև քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Հիշյալ հանգամանքներից ելնելով՝ քաղաքաշինության բնագավառում առկա հիմնարար խնդիրներին արմատական լուծումներ տալու փոխարեն, նախագծի հեղինակներն առաջարկում են ևս մեկ անգամ իրավական կարգավորումների միջոցով ամրապնդել մասնավոր խմբային շահի գերակայությունը հանրայինի նկատմամբ։ Այս առումով պետք է արձանագրել նաև, որ նախագծով առաջարկվող լուծումը՝ շինարարության կասեցման փոխարեն կիրառել հայցի ապահովման միջոց, քաղաքաշինության ոլորտի այս իրավակարգավորումների դեպքում չի կարող հանդիսանալ արդյունավետ եղանակ, քանզի հայցի ապահովման միջոցներն այս դեպքում ուղղված են լինելու առավելապես վնասների նյութական փոխհատուցմանը։ Մինչդեռ քաղաքաշինության բնագավառում ոչ գրագետ քաղաքականության արդյունքում ոչ բոլոր բացասական հետևանքներն են նյութական փոխհատուցմամբ վերականգնելի։ Առաջարկ․ 1․ Ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից։ 2․ Ձևավորել անհրաժեշտ միջավայր բարձրացված խնդրի վերաբերյալ մասնագիտական հանրույթի և ոլորտի տնտեսվարողների կողմից մասնակցային քննարկումների կազմակերպման և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները բացառելու նպատակով։ Այս գործընթացում պատշաճ ուշադրության արժանացնել քաղաքաշինության բնագավառում առկա նորմատիվ իրավական փաստաթղթեր կիրառելիս իրավական հիերարխիայի կանոնի պահպանման և այդ փաստաթղթերում քաղաքաշինության ոլորտի վիճահարույց նորմերի հստակեցման հանգամանքը։ 3․ ՀՀ-ում ընդունված դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված դատավորների ծանրաբեռնվածության նվազեցման, ինչպես նաև փորձաքննությունների կազմակերպման և իրականացման բնագավառում առկա խնդիրների լուծման գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքում պարբերաբար գնահատել քաղաքաշինական փաստաթղթերը վարչական դատավարության կարգով բողոքարկելու իրավական ողջ գործընթացի նկատմամբ դրանց ազդեցության արդյունավետությունը։ | Չի ընդունվել։ 1. Հարկ է նշել, որ լրամշակված նախագծով չի առաջարկվում վերացնել վարչական ակտերի կատարման կասեցման հնարավորությունը։ Ինչպես նշվեց, վարչական ակտի ոչ իրավաչափության վերաբերյալ հիմնավորումների առկայության դեպքում վարչական դատարանը իրավասու է կիրառելու հայցվորի իրավունքների ժամանակավոր պաշտպանության այդպիսի միջոց։ Հետևաբար, դատարանը կունենա արդյունավետ գործիք՝ յուրաքանչյուր գործով փաստական հանգամանքները գնահատելու և որոշումներ կայացնելու համար։ 2. Քաղաքաշինության ոլորտում և դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ դիտարկումը, կարծում ենք, կարող է օգտագործվել որպես փաստարկ ոչ միայն քննարկման առարկա նախագծի, այլև մի շարք այլ դատավարական նորմերի քննարկման դեպքում։ Այդպիսի ռիսկ առկա է թե՛ այն պարագայում, երբ գործում է վիճարկվող վարչական ակտի ավտոմատ կասեցման իրավակարգավորումը, թե՛ նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման դեպքում։ Կարծում ենք՝ նախագծի ընդունմամբ որպես կոռոպցիոն ռիսկ կարող է դիտարկվել միջնորդության հիմքով որոշման կայացման լիազորության վերապահումըվարչական դատարանին։ Սակայն պետք է նշել, որ նման հանցավոր մտադրության առկայության պարագայում՝դատավորները ունեն բավարար հայեցողական լիազորություններ հանցավոր արարք կատարել նաև գործող օրենսդրության շրջանակներում, ինչը չպետք է դիտարկել որպես խոչընդոտ դատավարական իրավակարգավորումների կատարելագործման հարցում։ Իսկ առաջարկվող լուծման ներդրման դեպքում, կարծում ենք, հնարավոր կլինի ապահովել դատավարության կողմերի իրավունքների բալանսավորումը։ 3. Միաժամանակ, հայտնում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը՝ քաղաքաշինության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի վերանայման առաջարկությունների առնչությամբ շահագրգիռ քննարկումներին մասնակցելու հարցում։ | |
13 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 13.04.2020 17:47:41 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ խնդիրները․ Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել նոր 1․1 կետով՝ սահմանելով կարգ, համաձայն որի՝ երրորդ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու վիճարկման հայց ներկայացնելու դեպքում վարչական ակտի կատարման կասեցման պահանջը չի կիրառվի և դրա փոխարեն առաջարկվում է կիրառել հայցի ապահովման միջոց։ Ներկայացված նախագիծը հեղինակող կառույցի, այն է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգը, համաձայն որի՝ կասեցվում է վիճարկման հայցերով վարչական ակտերի կատարումը՝ մինչև գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, խոչընդոտում է ՀՀ տնտեսության մեջ կանխատեսվող ներդրումներին, քանզի տվյալ դատավարական նորմի կիրառությունը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահման՝ ի հաշիվ բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջ իրավունքների և օրինական շահերի, ինչպես նաև վարչարարության տնտեսավարության սկզբունքի խախտման։ Գտնում ենք, որ ներկայացված նախագիծն առաջարկում է անիրավաչափ և հակասական կարգավորումներ, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ուստի անհրաժեշտ է այն հանել շրջանառությունից՝ հետևյալ պատճառաբանությամբ․ 1․ Ներկայացված օրենսդրական առաջարկի բուն իմաստը հանրության համար ընկալելի դարձնելու համար ցանկալի կլիներ, որպեսզի նախագծի հեղինակները ներկայացնեին նախագծի կարգավորման առարկայի բուն իմաստը, այն է՝ քաղաքաշինության ոլորտում օրենսդրական միջամտությամբ էական կանոնակարգեր փոփոխելու թաքնված նպատակները։ Մասնավորապես՝ սույն թվականի փետրվարի 18-ին կառուցապատողների հայկական ասոցիացիայում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող շինարարության թույլտվությունները քաղաքացիների կողմից դատարաններում վիճարկելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ, Երևանի գլխավոր ճարտարապետը դատարանում քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները պաշտպանելու ՀՀ քաղաքացիների նախաձեռնությունները բնորոշել է որպես ռեկետ շինարարությամբ զբաղվող տնտեսվարողների նկատմամբ, միաժամանակ առաջարկելով օրենսդրական փոփոխությունների միջոցով բացառել դատարանների կողմից մինչև վերջնական որոշում կայացնելը շինարարությունները կասեցնելու իրավական ընթացակարգերի կիրառումը ։ Վերջնական արդյունքում էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում վերոնշյալ լրացումը կատարելու նախաձեռնությամբ։ Ներկայացված նախագիծն իր էությամբ ոչ միայն ստեղծում է նախապայմաններ մարդու իրավունքների պաշտպանության իրատեսական մեխանիզմները սահմանափակելու առումով, այլ նաև առաջ է բերում էական իրավական և փաստական հակասություններ, միաժամանակ՝ քաղաքաշինության ոլորտում պետության պոզիտիվ պարտականությունները և գրագետ քաղաքականությունը մղում է հետին պլան։ Մասնավորապես՝ առաջարկվող նախագծով փաստացի ձևավորվում է հետևյալ իրավիճակը․ շինարարության թույլտվության հիման վրա կառուցապատողը սկսում է շինարարական աշխատանքները, այդ ընթացքում երրորդ անձը գտնում է, որ շինարարության թույլտվությունն ամբողջությամբ կամ մասամբ չի համապատասխանում շինարարական նորմերին, խախտում կամ սահմանափակում է իր իրավունքները և այդ հիմքով հայցով դիմում է վարչական դատարան՝ կայացված վարչական ակտը վիճարկելու նպատակով։ Ներկայումս գործող իրավական կանոնակարգերի պայմաններում դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելը նշանակում է շինարարության կասեցում՝ մինչև դատարանի կողմից տարբեր ապացույցների, այդ թվում՝ փորձագիտական եզրակացությունների հիման վրա վերջնական դատական որոշման կայացումը։ Ներկայացված նախագծով առաջարկվում է բացառել շինարարության կասեցումը։ Ստացվում է մի իրավիճակ, երբ դատական որոշման կայացումը, այդ թվում՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ, կարող է համընկնել շինարարության ավարտի հետ և նույնիսկ հաջորդել դրան՝ ստեղծելով ողջամիտ ժամկետում մարդու իրավունքների պաշտպանության համար խոչընդոտներ։ | Չի ընդունվել։ Տե՛ս 9-րդ առաջարկության պատասխանը։ | |
14 | Սամվել Ջաբաղյան 14.04.2020 03:14:36 | Զարմանալի է, թե ինչու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունը նախաձեռնել ոչ թե Արդարադատության նախարարությունը (որի խնդիրներից է օրենսդրության կատարելագործումը, այդ թվում՝ դատավարական օրենսգրքերի փոփոխությունները, վերջինիս մասնագիտական և ոլորտային տիրույթում է, ի տարբերություն Էկոնոմիկայի նախարարության, տիրապետում է նման կարևորագույն փոփոխությունների համար անհրաժեշտ համապատասխան իրավական-մասնագիտական քննարկումներ նախաձեռնելու և խնդրին համակողմանի մոտենալու համար համապատասխան մասնագիտական ռեսուրսի), այլ ՀՀ տնտեսական զարգացման քաղաքականությունը մշակող մարմինը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սույն նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել է շինարարության թույլտվությունների վիճարկման արդյունքում կառուցապատման ոլորտում ներդրումային միջավայրի խաթարումը վերացնելու, խոշոր համայքների բաց թողնված օգուտների ձևով կրվող վնասները բացառելու համար: Եթե իսկապես նպատակը դա է, ապա հարց է առաջանում, թե ինչու կոնկրետ շինարարության թույլտվությունների հետ կապված լուծումներ փնտրելու փոխարեն (օրինակ շինարարության թույլտվությունների վիճարկման վերաբերյալ վարույթների տևողության սահմանափակում, արագացված դատաքննության կիրառում) փորձ է արվում առհասարակ բոլոր վարչական մարմինների «բարենպաստ» վարչական ակտերի վիճարկման «հարցերը լուծել»: Որպես փոփոխության հիմնավորում, նշված է. «Ըստ դատավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և կառուցապատմամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված հարցումների՝ նշված դատական գործերը շատ դեպքերում բաղկացած են առերևույթ անհիմն և կեղծ հայցադիմումներից, որոնցով հայցվորները չունեն օրինական շահ գործի ելքում, այլ հետապնդում են այլ, որոշ դեպքերում ոչ իրավաչափ նպատակներ»։ Հետաքրքիր է, որ Էկոնոմիկայի նախարությունը հիմք է ընդունում և որպես փաստարկ նշում է ակնհայտ շահագրգիռ անձանց՝ ՏԻՄ-ի ներկայացուցիչների և կառուցապատողների կարծիքը հայցադիմումների անհիմն լինելու վերաբերյալ. հարց է ծագում, իսկ ինչու հարցման չեն ենթարկվել բազմահազար այն քաղաքացիները, որոնց իրավունքները նույն ՏԻՄ ներկայացուցիչները և կառուցապատողները ոտնահարել են: Ընդ որում, վերջիններիս իրավունքների խախտումը ոչ թե ենթադրություն է, այլ օրինական ուժ ստացած դատական ակտերով հաստատված փաստեր, ցավոք նաև միջազգային դատական ատյանների ակտերով: Իսկ թե ինչ է «կեղծ հայցադիմումը», առնվազն անհասկանալի է. համենայն դեպս նման եզրույթ չի հանդիպել որևէ իրավական ակտում, կամ նույնիսկ իրավունքի տեսության մեջ: Հատկանշական է Էկոնոմիկայի նախարարության պնդումն այն մասին, որ նաև դատավորների շրջանում է հարցումներ կատարել և արդյունքում եզրակացրել, որ «ՀՀ վարչական դատարանի դատավորները չունեն հնարավորություն՝ ապահովելու վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող իրավունքներն ու օրինական շահերը, ինչը հատկապես խնդրահարույց է մեծ համայնքներում (ինչպիսին Երևանն է), որտեղ բնակարանների նկատմամբ պահանջարկը էականորեն գերազանցում է շուկայում դրանց առաջարկը»։ Անհիմն պնդում է, քանի որ, այսօր գործող օրենսդրությամբ գոյություն ունի բավականին գործուն մեխանիզմ. դա արագացված դատաքննության է, երբ հայցը ակնհայտ հիմնավոր է կամ ակնհայտ անհիմն: Ուղղակի անհրաժեշտ է այդ ինստիտուտը բարեխղճորեն կիրառել: Պետք է ընդամենը խորանալ խնդիրների բուն էության մեջ և վերացնել դրանց ծնող պատճառները, այլ ոչ թե փորձել շարունակել հետևանքները «շտկելու» նախկին պրակտիկան: | Չի ընդունվել։ 1. ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախագծի մշակման վերաբերյալ դիտարկման առնչությամբ հայտնում ենք, որ, ինչպես նշված է նախագծի հիմնավորումներում, դրա ընդունումը Հայաստանի համար կարող է ունենալ էական տնտեսական ազդեցություն։ 2. Կատարված նախնական հարցումների գնահատումը որպես «շահագրգիռ անձանց» շրջանակում կատարված, կարծում ենք, ունի լրացուցիչ հիմնավորման կարիք, քանի որ դիտարկման հեղինակի կողմից հիմնավորումներից կատարված մեջբերման մեջ կատարված է հղում նաև դատավորների հետ ունեցած քննարկումներին։ Ինչ վերաբերում է անձանց այն շրջանակին, որոնց վերաբերյալ առկա են ուժի մեջ մտած և գործն ըստ էության լուծող դատական ակտեր, ապա ոչ իրավաչափ վարչական ակտերի ընդունմամբ վերջիններիս հասցված վնասները ենթակա են հատուցման։ 3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ գլխով սահմանված արագացված դատաքննության ինստիտուտի կիրառումը տվյալ գործերով, կարծում ենք, առավել խնդրահարույց է և կարող է հանգեցնել անձանց իրավունքների խախտման առավել մեծ ռիսկերի։ Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է միայն կարգավորել հայցվորի իրավունքների ժամանակավոր պաշտպանության միջոց հայցելու հնարավորությունը, որը կարող է կիրառվել գործի քննության ժամանակ՝ ըստ նման միջնորդության ներկայացման։Սակայն արագացված դատաքննության կիրառման դեպքում կայացվելու է գործն ըստ էության լուծող դատական ակտ։ |