Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 

                                     ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ներկա իրավիճակ

Հայաստանի Հանրապետության համար «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիան ուժի մեջ է մտել 1994 թվականի օգոստոսի 14-ին: Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 200 թվականի հուլիսի 9-ի թիվ N521 հրամանի շրջանակներում, որում այս տարիների ընթացքում կատարվել են մի շարք փոփոխություններ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ N2/763 հրամանի շրջանակներում:

Միևնույն ժամանակ, դեռևս 2017 թվականից Արդարադատության նախարարության կողմից մշակվեց և ներդրվեց «Էլեկտրոնային ապոստիլ» էլեկտրոնային միասնական կառավարման համակարգը, որի շրջանակներում ապոստիլով վավերացման բոլոր գործընթացները իրականցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով: Նույն համակարգը նաև գտնվում է ներդրման փուլում Արտաքին գործերի նախարարությունում:  

Անհրաժեշտություն է առաջացել ընդունել ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող նոր իրավական ակտեր՝ որոնցով կսահմանվեն էլեկտրոնային ձևաչափով ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները և կանոնակարգվեն դրանից բխող այլ գործառույթները: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը՝  «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», նոր ակտերի ընդունումը հնարավոր է միայն համապատասխան օրենքի ընդունման դեպքում:

Առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքը՝ լիազորելով Արդարադատության և Արտաքին գործերի նախարարներին ընդունել և հրապարակել ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ընթացակարգերը սահմանող հրամաններ:           

 Ակնկալվող արդյունքներ

ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող լիազորությունների ամրագրում Հայաստանի Հանրապետության օրենքով, որի արդյունքում ընդունվող և հրապարակվող ակտերով սահմանված գործընթացները կկազմակերպվեն համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ձեռք բերված դրական փորձին: Կապահովվի ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացներ միասնականությունը:

  • Обсуждалось

    27.02.2020 - 13.03.2020

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6539

Принт

Предложения

Գևորգ Մալխասյան

27.02.2020

Սույն նախագծի իրավական հիմքը Հյուպատոսկան ծառայության մասին 13-րդ գլուխն է: Այս առումով ավելի խնդրահարույց է ոչ թե ապոստիլով փաստաթղթերի հաստատման հարցը, այլ Ապոստիլի վերաբերյալ կոնվենցիան չստորագրած պետությունների համար փաստաթղթերի հյուպատոսական վավերացման հարցը, որև ևս հստակ կանոնակարգման կարիք ունի:

Узнать больше