Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 

Հոդված 1. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարարության կողմից ապոստիլով վավերցման ենթակա Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի ցանկը, Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու դիմում ներկայացնելու, դիմումների հիման վրա վարչական վարույթը իրականացնելու կարգերը, ապոտիլի ձևանմուշը, դիմումը բավարարելու և մերժելու հիմքերը, կարգը և ժամկետները, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը գործածելու կարգը, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանը վարելու, օգտագործելու և տեխնիկական ապահովումը իրականացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամաններով՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացման ընթացակարգերի միասնականությունը:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    27.02.2020 - 13.03.2020

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6540

Принт

Предложения

Գևորգ Մալխասյան

27.02.2020

Սույն նախագծի իրավական հիմքը Հյուպատոսկան ծառայության մասին 13-րդ գլուխն է: Այս առումով ավելի խնդրահարույց է ոչ թե ապոստիլով փաստաթղթերի հաստատման հարցը, այլ Ապոստիլի վերաբերյալ կոնվենցիան չստորագրած պետությունների համար փաստաթղթերի հյուպատոսական վավերացման հարցը, որև ևս հստակ կանոնակարգման կարիք ունի:

Узнать больше