Добавить в избранное
Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին
-
8635 - За
-
11143 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սամվել Մակարյան 28.11.2019 20:52:58 | Հիանալի գաղափար, որը կլուծի հիմնարար ու երկար տարիներ անլուծելի թվացող սոցիալական բարդագույն խնդիրը...հուսանք իրականություն կդառնա | Ընդունվել է ի գիտություն: | |
2 | Vardan Mkrtchyan 28.11.2019 23:00:39 | Առաջարկում եմ արսեն թորոսյանին հանել գործից ու ուղարկել խոպան, հերիքա մեր փողերը ուտի, Էտ 6% -ն ել թող կոխի համապատասխան տեղը։ Ես ունեմ ապահովագրություն ու դրա համար վճարում է գործատուն ու չեմ պատրաստվում ավել փող տալ դրանց։ | Ընդունվել է ի գիտություն: | |
3 | Harutyun Movsisyan 29.11.2019 01:05:12 | Հարկեր էիք ուզում հավաքել շահութահարկն ու եկամտահարկը մի իջացրեք: 2.5 տոկոս կենսաթոշակային եք պահում, մտածում եք վերադառնալ նախկին 5 տոկոսին, հիմա էլ լրացուցիչ 6 տոկոս «ինչ-որ անհայտ» հարկատեսակ: Ու՞մ համար, ինչի՞ համար: Անընդունելի է աշխատողներից հարկ պահել, որպեսզի բոլորին ապահովել առողջապահական ապահովագրությամբ: Դա պետության խնդիրն է, բայց ոչ քրտնաջան աշխատող քաղաքացուց հարկերի քերման հաշվին: Լրիվ դեմ է Ձեր որտեգրած հարկային քաղաքականության սկզբունքներին, անթույլատրելի է: Դրա փոխարեն առաջարկում եմ բոլոր գործատուներին պարտադրել պարտադիր բժշկական ապահովագրության ապահովագրելու իրենց աշխատողներին, + պետական համակարգը իր աշխատողների համար ունի սոցիալական ապահովագրությունը, իսկ անապահով խավի համար էլ կա պոլիկլինիկա, առողջության առաջնային պահպանման ծառայություններ և այլն: Վերահսկեք, որպեսզի պոլիկլինիկաներում յուրաքանչյուր քաղաքացի գոնե անցնի իրեն հասանելիք տարեկան մեկ անգամյա առողջության պարզագույն ու ամենահասարակ կանխարգելիչ բուժզննումը: Մարդիկ չեն անցնում, քանի որ պոլիկլինիկաներում, որտեղ որ գրանցված են չեն ուղորդում մարդկան, չեն զգուշացնում որ նման բան գոյություն ունի, ահավոր հերթեր են, մարդիկ սուրճ են խմում ու զրույց են անում աշխատելու փոխարեն: Իսկ քաղաքացին էլ արդեն այդ ամենից լաաաաաաաաաավ հոգնել է: Ստեիպեք որ եղածը իրականություն դառնա, այլ ոչ թե նոր բեռ ավելացրեք մի քանի հազար աշխատող մարդկանց ուսին: Ինչքան կարող ենք բոլորի փոխարեն աշխատել, որ իրենք «դիվան» քշեն ու երջանիկ ապրեն: | Ընդունվել է ի գիտություն: | |
4 | Ավետիք Բանդուրյան 29.11.2019 07:46:49 | Նախագիծը նախատեսում է սպիտակ դաշտում գրանցված աշխատողների անվանական աշխատավարձի հարկում 6%ի չափով, ինչը ուղղակիորեն անդրադառնալու է սպիտակ դաշտում գրանցված աշխատողների տնօրինվող եկամտի վրա, չնայած այն հանգամանքին, որ զուգահեռ նախատեսվում է նաեւ եկամտային հարկի նվազեցում մինչեւ 20%։ Բայց կան չգրանցված եւ գեթ 1 լումա հարկ չվճարող եւ գրանցված աշխատողներ, որոնց իրական անվանական եկամուտը գործատուն չի գրանցում, հարկերի իրական ծավալից խուսափելու համար եւ ստացվում է, որ բնակչության այն խումբը, որը սպիտակ դաշտում է գրանցված աշխատողները ստանձնելու են իրենց ուսերին 6% հարկի բեռը։ Հայեցակարգի բովանդակային նշանակության մեծամասնության հետ համամիտ եմ, բայց համամիտ չեմ, որ այս մեխանիզմը ներդրվի այն պարագայում, երբ ստվերում աշխատող կամ նվազ եկամուտ գրանցած գործատուի մոտ աշխատողը հարկի ներդրման դեպքում վճարի քիչ, բայց օգտվի սույն օրենքով նախատեսվող առողջապահության ապահովագրումից, որը պետք է նվազեցնի պետպատվերի շրջանակներում առկա դեֆիցիտը։ Պարտավորեցրեք, որ գործատուները գրանցեն իրական անվանական եկամուտները եւ ձեռք բերեն իրենց աշխատողների համար բուժապահովագրության փաթեթներ որպես սոցիալական պատասխանատվության դրսեւորում ազատելով նրանց հարկերի որոշակի մասից նման սոցաջակցության դեպքում։ Սպիտակ դաշտում աշխատող մարդիկ պարտավոր չեն չաշխատող, ստվերում աշխատող կամ ոչ իրական եկամուտով աշխատող մարդկանց համար վճարել 6% հարկ, որպեսզի այդ կատեգորիայի ազգաբնակչությունը օգտվի առողջության համապարփակ ապահովագրությունից։ Սա ակնհայտ սոցիալական անարդարության դրսեւորում է լինելու սպիտակ դաշտում աշխատող մարդկանց նկատմամբ։ | Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: Քննարկվող առողջության հարկի չափը՝ 6%, կանխատեսվող ցուցանիշ է, որը հաշվարկվել է այս պահին առկա ցուցանիշների հիման վրա կանխատեսումների միջոցով՝ հաշվի առնելով 2021թ-ին ՄԺԾԾ-ով նախատեսված առողջապահության պետական ծախսերը: Կանխատեսվող ցուցանիշների փոփոխության դեպքում առողջության հարկի կանխատեսվող դրույքաչափը նույնպես կարող է փոխվել՝ հաշվի առնելով մակրոտնտեսական կանխատեսումները և նախորդ ժամանակահատվածների նկատմամբ տնտեսության աճի, ՀՆԱ աճի, բյուջեի աճի, ամսեկան միջին անվանական աշխատավարձի աճի, ֆորմալ հատվածում զբաղվածության աճի ցուցանիշները, կառավարության կողմից սոցիալական աջակցման ծրագրերում աշխատանքի խթանման ծրագրերի կանխատեսումները: | |
5 | Կարեն Հակոբյան 29.11.2019 10:34:19 | Առաջարկում եմ այս օրինագիծը չընդունել: Դեմ եմ նման համակարգի ներդրմանը: Փաստացի փորձ է կատարվում հարկերը 6 տոկոսով բարձրացնել: | Նախագծի 69-րդ կետում նշվում է, որ առողջության հարկի դրույքաչափը կհաստատվի օրենքով՝ ընդունման պահին ապահովագրական ծածկույթի ակտուարական հաշվարկները և պետական բյուջեից առողջապահական ծախսերի կանխատեսվող չափը հաշվի առնելով: Քննարկվող առողջության հարկի չափը՝ 6%, կանխատեսվող ցուցանիշ է, որը հաշվարկվել է այս պահին առկա ցուցանիշների հիման վրա կանխատեսումների միջոցով՝ հաշվի առնելով 2021թ-ին ՄԺԾԾ-ով նախատեսված առողջապահության պետական ծախսերը: Կանխատեսվող ցուցանիշների փոփոխության դեպքում առողջության հարկի կանխատեսվող դրույքաչափը նույնպես կարող է փոխվել՝ հաշվի առնելով մակրոտնտեսական կանխատեսումները և նախորդ ժամանակահատվածների նկատմամբ տնտեսության աճի, ՀՆԱ աճի, բյուջեի աճի, ամսեկան միջին անվանական աշխատավարձի աճի, ֆորմալ հատվածում զբաղվածության աճի ցուցանիշները, կառավարության կողմից սոցիալական աջակցման ծրագրերում աշխատանքի խթանման ծրագրերի կանխատեսումները: | |
6 | Artsrun Hakobyan 29.11.2019 10:40:38 | Քվեարկությունը կեղծ է, բոլորը մէկնաբանություններում դեմ են բայց թվերը հակառակն են: Ես նույնպես դեմ եմ: | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Գևորգ Խաչատրյան 29.11.2019 10:55:30 | ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ՊԱՐԶ Է, ներկա պահին քվեարկած 63% բնակչության մեծամասնությունը չգրանցված աշխատողներ կամ ընդհանրապես պարապ-դեգուստատորներ են: Շատ լավ օրենքա բավոնց: Համալսարանս ավարտել եմ ու նույն տարում ւնդունվել աշխատանքի իմ գիտելիքների շնորհիվ ու հիմա ինչա դուրս գալիս ես կաշխատեմ հա ու համել կապահովագրեմ մի զանգվածի, ով երբևիցե չի աշխատել ու մտքինել չկա աշխատի: ԷՏ ԽԻ Է????? Ու քիչ չեն տենց մարդիկ: Հիմա նստած ուրախանում են՝ իիիիինչ լավնա մեր կառավարությունը, մեր մասին մտածումա, արդեն իսկ ՁՐԻ կբուժվենք աշխատողների նեռվերով, քրտինքով առողջությունով և փողերով: Հարգելիներս նենց արեք եսել կարողանամ ուրախանամ ձեր ընդունած օրենքով...... | Ընդունվել է ի գիտություն: | |
8 | Արմեն Մկրտչյան 29.11.2019 11:10:47 | Ինչպես է ստացվում որ մեկնաբանությունների մեծ մասը դեմ է բայց քվեարկության արդյունքը ցույց է տալիս որ դեմ է ընդամենը քվեարկածների կեսը։ Անձամբ իմ շրջապատում բոլորը դեմ են, ու թե որտեղից են այսքան կողմ քվեարկողներ հայտվել։ Ուրեմն ասեմ որ մի հոգին կարող է ինչքան ուզենա այդքան քվեարկի։ Այնպես որ անիմաստ եմ համարում նման ձևով հանրային քվեարկություն անցկացնել, այս թվերը ռեալ չեն․․․ | Ընդունվել է ի գիտություն: | |
9 | Հարութ Թերզյան 29.11.2019 11:36:30 | Ես կարծում եմ, որ առողջապահության ապահովագրության գործարկումը պետք է անցնի որոշակի փորձնական փուլ: Այսինքն նախ կարելի է համակարգը փորձարկել ՀՀ մարզերից որևէ մեկում, տեսնել ինչ թերություններ, բացթողումներ և առավելություններ կան, նոր տարածել ողջ հանրապետության վրա՝ նախապես շտկելով թերությունները: Բացի այդ, առողջապահության ապահովագրության համար նախատեսված քաղքացիներից գանձումները կարող են տարբեր մարզերում տարբեր չափով արվել՝ ելնելով մարզի սոցիալ-տնտեսական դրությունից: | Ներկայացվող մոդելը համապատասխանում է ՀՀ-ում գործող ֆինանսավորման համակարգի հիմնական սկզբունքներին։ Հաշվի է առնվել նաև միջազգային փորձը։ Իսկ առանձին մարզում ներդնելու փորձարկումը կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ և վարչական ռեսուրս։ Եկամտից ֆիքսված տոկոսով հարկումն արդեն իսկ ենթադրում է եկամուտների վերաբաշխում։ | |
10 | Qaxaqaci Qaxaqaci 29.11.2019 12:23:24 | Ցնդաք ?. Ուրիշ բան չկար գլխներիս բերելու | Ընդունվել է ի գիտություն: | |
11 | Աշոտ Գրիգորյան 29.11.2019 12:33:03 | Միանշանակ փայլուն նախագիծ է. Հույս ունենք արագ կներդրվի ու կսկսի գործել. 6 տոկոսը չնչին գին է առողջության դիմաց | Ընդունվել է ի գիտություն: | |
12 | Julietta Shahinyan 29.11.2019 13:44:55 | no | Ընդունվել է ի գիտություն: | |
13 | Աշոտ Բարսեղյան 29.11.2019 15:27:50 | Առաջարկում եմ վերջ տալ թավշյա հանդուրժողականությանը և նախկին քրեաօլիգախ, թալանչի՝ ներկայիս օրինապաշտ գործարարներից(թվում է թէ բոլորը կհասկանան ում մասին է խոսքը, նույնիսկ իշխանության ներկայացուցիչները, դուք ինձանից լավ գիտեք), հետ վերցնել թալանվածը, վճարել մեր արտաքին պարտքը և արտաքին պարտքի սպասարկման գումարներով ներդրել առողջապահության (և ոչ միայն) համակարգ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ պետք չէ լինել օրինապաշտ քաղաքացի այլ պետք է թալանել։ Իսկ եթե չգիտեք թե ոնց են թալանված փողերը հետ վերցնում ուրեմն պետք չէ վերցնել արդար քրտինքով վաստակածը, քանզի ՈՉ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՍ արդեն վճարել և վճարում ենք մեր հարկերը։ Հ․Գ․ Ընդ որում այդ հարկերի հաշվին հաջողակ գործարարներ դարցան վերոհիշյալները։ | Ընդունվել է ի գիտություն: | |
14 | Narek Shakaryan 29.11.2019 16:50:13 | Վերին շեմի նշանակում, բարձր աշխատավարձների դեպքում որպեսզի մուծած հարկի չափը ահասարսուր չլինի | Ներկայացվող նախագծում իրականացված հաշվարկները հիմնված են առկա պաշտոնական հայտարարագրված համախառն եկամուտներից ելնելով, հետևաբար՝ օրենքով հարկ վճարողների շրջանակը ճշտելուց հետո, կարող են սահմանվել հարկման բազայի որոշման տարբեր մոտեցումներ։ Բացի դա, պետական բյուջեի այլ եամուտների հաշվին առողջապահական ծախսերի չափաբաժնի ավելացումը ուղղակիորեն կազդի կանխատեսվող հարկի դրույքաչափի վրա: | |
15 | Igor Ilyichyov 29.11.2019 17:00:33 | Դեմ եմ!!! | Ընդունվել է ի գիտություն: | |
16 | Davit Movsesyan 29.11.2019 18:01:15 | Առաջարկում եմ բացել աշխատատեղեր, որ բոլորն աշխատանք ունենան և աշխատողը ստիպված չլինի վճարել չաշխատողի համար :) | Ընդունվել է ի գիտություն: | |
17 | Մարիա Խաչատուրյան 29.11.2019 18:34:38 | Պարզապես ցանկանում եմ հասկանալ, ինչու է Հայաստանի Հանրապետությունը բնակչության խնդիրները կարգավորելու ֆինանսական հարցը թողնում այդ նույն բնակչության վրա, ով է ասել, որ քաղաքացին պետք է աշխատի և իր աշխատավարձի հաշվին հոգա պետության տարբեր ծրագրերի ֆինանսավորումը: Ավելին՝ ինչ է անում այդ նույն պետությունը, որ անձը կարողանա աշխատանք գտնի, որ նախագիծ է մշակել աշխատողի հաշվին պետության ֆինանսական հարցերը կարգավորելու: Իսկ կարող է պետության ներկայացուցիչները իրենց աշխատավձներից ու այլ եկամուտներից հատկացում անեն աշխատող մարդկաց, ովքեր փորձում են իրենց աշխատավարձով իրենց կյանքի բարեկեցությունը ապահովել, որին պետությունը ոչ մի կերպ չի աջակցում, ասենք օրինակ կադաստրի կոմիտեն մեզ նվիրի բնակարան, ՊԵԿ-ը կատարի նվիրատվություն, առողջապահության նախարարությունը անվճար բուժօգնություն և այլն: Առաջարկում եմ բնակչության մասին չմտածել բնակչության հաշվին: | Նախագծով առաջարկվում է ապահովագրական ծածկույթի ֆինանսավորման երկու աղբյուր, որից մեկը պետական բյուջեի այլ եկամուտների հաշվին իրականացվող հատկացումներն են: Հետևաբար, պետական բյուջեի այլ եամուտների հաշվին առողջապահական ծախսերի չափաբաժնի ավելացումը ուղղակիորեն կազդի կանխատեսվող հարկի դրույքաչափի վրա: | |
18 | Էլեն Նուշիկյան 29.11.2019 21:06:40 | Երկու ձեռքով կողմ եմ այս նախագիծը օրենք դառնալուն... խոսքը հարյուր հազարավոր մարդկային կյանքերի փրկությանն է վերաբերվում... մարդիկ մի եղեք այդքան էգոիստ... | Ընդունվել է ի գիտություն: | |
19 | Sargis Ghazaryan 30.11.2019 00:58:45 | Գաղափարը լավն է, սակայն պետք է ունենա գւմարի սահմանափակում վերևից, ինչպես արված է կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում։ | Ներկայացվող նախագծում իրականացված հաշվարկները հիմնված են առկա պաշտոնական հայտարարագրված համախառն եկամուտներից ելնելով, հետևաբար՝ օրենքով հարկ վճարողների շրջանակը ճշտելուց հետո, կարող են սահմանվել հարկման բազայի որոշման տարբեր մոտեցումներ։ | |
20 | Սյուզաննա Սահակյան 30.11.2019 14:02:44 | Ես դեմ եմ ,քանի որ իմ աշխատավարձը նվազագույն աշխատավարձից էլ ցածր է` 48000 դրամ , 6% էլ նվիրաբերեմ ,էլ ինչի համար եմ աշխատում: Ավելի ձեռնտու կլինի ոչ էլ աշխատեմ: | Ապահովագրության ներդրման նպատակը կանխավճարների տեսքով ամսեկան կտրվածքով որոշակի գումարի վճարման դեպքում առողջապահական խնդիրների առաջացման դեպքում գրպանից ուղղակի կատարվող ավելի մեծ ծախսերից ապահովագրումն է: | |
21 | Մարիամ Շախկուլյան 30.11.2019 14:39:42 | ԴԵՄ ԵՄ... Քանի որ ցավոք սրտի Հայաստանում կա աշխատանքից խուսափողների և ստվերում աշխատողների շատ մեծ զանգված, չեմ պատրաստվում հիմա էլ նրանց առողջության համար վճարել: Այս ամենի փոխարեն կարծում եմ ավելի լավ կլիներ, եթե առողջապահության նախարարը զբաղվեր հիվանդանոցների և բժիշկների անմխիթար վիճակով: Այս նախագիծը Հայաստանում չի աշխատի, քանի որ մեր բժիշկների մեծ մասը «աշխատում» են միմիայն իրենց գրպանների համար,արդյունքում անիմաստ հարկ ենք վճարելու... | Նախագծով նախատեսված միջոցառումների շրջանակներում նշվում է նաև բժշկական կազմակերպությունների կառավարման բարելավման, բուժօգնության որակի բարելավման, բժշկական ռեսուրսների՝ կադրերի և սարքավորումների համալրման վերաբերյալ: Այդ ուղղությամբ նախարարության կողմից արդեն իսկ իրականացվում են գնահատման աշխատանքներ, ռազմավարությունների մշակում, որին կհաջորդի կոնկրետ գործողությունների և քայլերի իրականացումը: Այս համալիր միջոցառումները պետք է ապահովեն ապահովագրության համակարգի ներդրման ինստիտուցիոնալ հենքերը և ենթակառուցվածքները: | |
22 | Աննա Ղուկասյան 30.11.2019 18:15:06 | Հրաշալի սոցիալական նախագիծ...բրավո | Ընդունվել է ի գիտություն: | |
23 | Արմինե Ամյան 30.11.2019 18:21:35 | Անհամբեր սպասում եմ շուտափույթ ներդրման ու պատրաստ եմ վճարել իմ եկամուտի 6 %ը | Ընդունվել է ի գիտություն: | |
24 | Արմինե Կիրակոսյան 30.11.2019 18:27:47 | Աննախադեպ սոցիալական նախագիծ...հույս ունեմ կիրագործվի....!!! | Ընդունվել է ի գիտություն: | |
25 | Նարինե Անտինյան 30.11.2019 21:58:48 | Ավելի քան կողմ եմ, որ նախագիծն օրենքի ուժ ստանա նույնությամբ... | Ընդունվել է ի գիտություն: |