ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
«——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
1) Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:
3) Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակների և միջոցառումների գնահատման համախմբված ցուցանիշների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ապահովել հայեցակարգից բխող միջոցառումների իրականացումը ըստ սահմանված ժամանակացույցի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ
|
Ն. Փաշինյան
|
2019 թ. սեպտեմբերի --
Երևան
|
|
ՆԱԽԱԳԾԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ։