Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

«——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

3) Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակների և միջոցառումների գնահատման համախմբված ցուցանիշների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

  1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ապահովել հայեցակարգից բխող միջոցառումների իրականացումը ըստ սահմանված ժամանակացույցի:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. սեպտեմբերի --

Երևան

 


 ՆԱԽԱԳԾԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ։

  • Քննարկվել է

    22.11.2019 - 09.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 80062

Տպել

Առաջարկներ`

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.12.2019

117-րդ կետ • Ֆինանսական կայունության ապահովման, իրական ծախսերի հիման վրա փոխհատուցման և ՀԾՓ-ի հստակ սահմանման դեպքում կավելանան նաև առողջապահության բնագավառում մասնավոր ներդրումները: Թերևս այս ձևակերպման հետ համամիտ ենք: Քանի որ այս նախագծի ընդունման դեպքում «նախընտրած» բուժհիմնարկների շահույթները կտրուկ աճելու դեպքում, ներդրողները շահագրգռված կլինեն արտոնյալ բուժհիմնարկներում ներդրումներ իրականացնել:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.12.2019

117-րդ կետ • ԱՀԱ համակարգի առկայությունը դրականորեն կազդի նաև Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման տեսանկյունից, քանզի ցանկացած ներդրող շահագրգռված է առողջ աշխատակիցներ ունենալու մեջ և որքան աշխատակիցների առողջության հետ կապված հարցերը կանոնակարգված լինեն պետության կողմից տրամադրվող երաշխիքների տեսքով՝ հիմնական, աղետալի ծախսեր պահանջող հիվանդությունների բուժման մասով, պարտադիր բժշկական զննումների և հետազոտությունների իրականացման հետ կապված, այնքան ներդրողի համար կանխատեսելի և շատ ավելի վստահելի կդառնա ներդրումային միջավայրը։ Անհասկանալի հետևություն է, մանիպուլյացիոն բնույթի: Եթե հարկային բեռը ավելանում են, ներդրումային միջավայրը վատանում է:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.12.2019

115-րդ կետ • Բնակչության կողմից ուղղակիորեն բուժօգնության դիմաց կատարվող վճարումների կրճատման հետևանքով կավելանան սպառողական ծախսերը տնտեսական գործունեության այլ ոլորտներում։ Կներեք, բայց ինչպես կարելի նման անհեթեթություն գրել: Եթե հարկային բեռ է ավելացվում, ինչպես կարող է տնօրինվող եկամուտը ավելանալ: Հետևաբար, ճիշտ հակառակն է լինելու, սպառողական ծախսերը տնտեսական գործունեության այլ ոլորտներում պակասելու են:

Տեսնել ավելին