Добавить в избранное
Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին
-
8635 - За
-
11143 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Աստղիկ Գրիգորյան 27.11.2019 20:33:19 | ապահովագրավճարը պետք է լինի անվանական, առաջարկում եմ սահմանել այն էլի եկամտի 6% չափով, բայց ոչ ավել քան տարեկան 150,000 դրամ, և առաջարկում եմ քաղաքացիներին տալ հնարավորություն կամավոր վճարել ապահովագրավճար իրենց կողմից ընտրվաց երրորդ անձանց համար օրինակ ծնողների երեխաների, ամուսնու և այլն, ոչ թե պարտադրել վճարել ամբողջ ազգի համար: | Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները՝ պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: Ապահովագրագճարների չափերի տարբերակումը/մասնակիացումը տարբեր խմբերի համար կավելացնի վարչարական ծախսերը և ռիսկերը: | |
2 | Աստղիկ Գրիգորյան 27.11.2019 20:33:19 | Այսօր հարկային օրենսգրքով սահմանված է առողջության ապահովագրավճարների նորմա՝ տարեկան 120,000 դրամ, և ենթադրվում է որ դա նորմալ արժեք է ապահովագրավճարի համար, իսկ այս նախագծով դուք ինձ առաջարկում եք վճարել տարեկան 972,000 (ես շատ սովորել եմ և այժմ շատ պատասխանատու աշխատանքի եմ և վարձատրվում եմ համապատասխանաբար), մոտ 8 անգամ ավելի շատ, հարց ինչ բարոյական իրավունքով է պետությունը այս "ռեկետը" իրականացնելու, որն է սրա սոցիալական արդարությունը և հիմնավորումը, հիշեցնեմ որ վճարում եմ պետության կողմից սահմանված բոլոր հարկերը | Առաջարկվող նախագծում ներկայացված ծառայությունների փաթեթը շատ ավելի ընդգրկուն է և հասանելի է ողջ բնակչության համար, այսինքն աշխատող քաղաքացու կողմից վճարումը կատարելը ապահովագրում է ընտանիքի մյուս անդամներին՝ Երեխաներին, ծնողներին: | |
3 | Աստղիկ Գրիգորյան 09.12.2019 14:56:56 | Անլուրջ նախագիծ է, ոչ մի հաշվարկ ճիշտ չի արված, բոլոր թվերը մոտավոր են, ակնհայտ այսօրվա իրականությունը բացարձակ գնահատված չէ, պարզ չէ նշված բարձր ՛՛հարկի՛՛ դիմաց ինչ ենք ստանում, ուղղակի հիասթափոցնող է, որ պետությունը նման անլուրջ ու թերի նախագիծ է ներկայացնում հանրության քննարկմանը, եթե նպատակն էր իմանալ արդյոք հանրությունը կողմ է առողջության համապարփակ ապահովագրությանը, ապա այո, բայց միանշանակ ոչ ամեն գնով, մի հատ սթափվեք և այսուհետ հանրության դատին ավելի կշռադատված նախագծեր ներկայացրեք, եթե դեռ պատրաստ չեք ուրեմն դեռ շուտ է, պետք է մի քանի տարով էլ հետաձգել ԱՀԱ | Նախագծի 4.2. բաժնում ներկայացված է ԱՀԱ ծածկույթը՝ բնակչության խմբերը և ծառայությունները, այսինքն, հստակ նշված են, թե ի՞նչ ծառայություններ են փախհատուցման ենթակա: Նախագծի 4.3. բաժնում տրված է ԱՀԱ ծածկույթի հաշվարկը, հաշվարկի համար հիմք հանդիսացած ցուցանիշները և նկարագրված են կանխատեսվող ֆինանսավորման աղբյուրները: | |
4 | Աննա Զեյբերտ 27.11.2019 23:16:10 | Դա սխալ որոշում է մի քանի պատճառով՝ 1. Սխալ ուղերձ է՝ աշխատողը տուժվում է, չաշխատողը՝ օգտվում։ Եզրակացություն՝ չաշխատել ավելի լավ ա։ Դուք քառոզում եք պորտաբուցությունը։ 2. Հանդուրժողականության սկզնունքը արդեն իդկ խախտվել է թոշակային ֆոնդերի ժամանակ։ Կողմնորոշվեք՝ կամ կիրառում եք այդ սկզբունքը կամ՝ ոչ։ 3. Բծշկության ոլորտում անհրաժեշտ են փոփոխություններ, բայց այդ քայլը ավելի կբարդացնի, քանի որ ուղղված է ոչթե բարելավմանը, այլ եղաց վիճակի ֆինանսավորմանը։ 4. Գցելով լրացուցիչ բեռը աշխատողների վրա, դուք սահմանափակում եք իրենց հմարարավորությունները կուտակելու և նոր արժեք ստեղցելու։ Չաշխատողը սենց թե նենց չի ստեղցում։ 5. Ավելացնում եք բեռը գործատուների վրա։ Դրանք շատ չեն։ Որոնք սև սխեմաներով աշխատել չեն կարող՝ կգնան երկրից, ովքեր կարողանում են՝ կգնան ստվեր։ 6. Միևնույն է չաշխատող մասսայի վիճակը չի լավանա, քանի որ չաշխատող մասսան 80% ֊վ ոչթե չի աշխատում աշխատանք չունենալու պատճառով, այլ մենթալիտետի խնդիրների պատճառով։ Իսկ դաբուժվում է ոչթե ֆինանսավերելով, այլ հակառակը՝ օգնությունից զրկելով և դատապարտելով։ Պետք է ամոթ ու թանգ լինի ունենալ ձեռք ոտք և չաշխառել։ Պետք է թանգ նստի մարդու վրա խմելը, ծխելը, արագ քշելը և այլ գործողությունները, որոն նպաստում են հրվանդությունների և խնդիրներ են առաջացնում։ Մարդ պիտի ստիպված լինի ապրել ճիշտ և ստանա օգնություն միայն այն ժամանակ երբ նա մեղավոր չի իր հետ պատահացի համար։ Հենց այդպես է աշխատում ապահովագրությունը, ասեմ իմանաք։ Եթե պարզվում է, որ դուք խմած նստել եք ղեկին և վնասել եք ձեզ կամ ուրիշի՝ դուք չեք ֆինանսավորվում։ Նմանատիպ սկզբունքը պիտի գործի և այստեղ։ Ոչթե խմացի հարցերը ֆինանսավերեն օրինապաշտի գրպանից։ ... շարունակելի | Ներկայացվող նախագծով առողջության ապահովագրության մոտեցումները հիմնված են սոցիալական համերաշխության և եկամուտների վերաբաշխման սկզբունքի վրա: Իսկ ապահովագրությունը լրացուցիչ բեռ չի դառնա, քանզի առողջապահական ծախսեր կատարվում են, իսկ այս մեխանզիմով առաջարկվում է այդ ծախսերը կատարել կանխավճարների տեսքով՝ ամսեկան կտրվածքով: Նախագծի 111-րդ կետով ներկայացված է, որ աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսեկան 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: | |
5 | Սիլվիա Այվազյան 27.11.2019 23:33:01 | Հայաստանը շատ թույլ է տնտեսապես , որպեսզի նման օրենք ընդունվի... մարդիկ չեն կարող , ուղղակի չեն կարող.... | Ընդունվել է ի գիտություն: | |
6 | ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ 28.11.2019 11:36:45 | Իմ առաջարկը մարդը ստանում է աշխատավարձ օրինակ 50000 դր պարտադիր տոկոսը լինի 3% :Ստանում է100000 դր տոկոսը լինի 6% և այդպես շարունակ: | Ապահովագրավճարի չափը և ապահովագրության համար վճարողների շրջանակը պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: | |
7 | maro Gabrielian 28.11.2019 12:44:28 | Կարդում եմ էս քոմենթները ու զարմանում եմ, որ թողնես կխոսեն հայի արժանապատվությունից, հայ ազգի առաքելությունից, Ավրորայից ու էլ չգիտեմ ինչերից: Այ ժողովուրդ, մի հատ ձեզ կողքից նայեք, թե ինչի՞ եք նմանվում, երբ գրում եք ինչի՞ պիտի վճարեմ տաքսիստի, խոպանչու ընտանիքի անդամի, չգիտեմ էլ ում համար: Դա ընդհանրապես ի՞նչ կապ ունի, էս նախագծում որտե՞ղ տեսաք, որ մենակ դուք եք վճարելու: Ինձ թվումա նմանատիպ հարթակները ոչ մի ռացիոնալ արդյունք չեն տալիս: Ես միանշանակ կողմ եմ, ու համարում եմ, որ պետքա մի հատ տոտալ կամ չգիտեմ ոնց իրական հարցում անցկացվի, որ իրականում գնահտենք թե մարդիկ պատրաստ են վճարել իրանց ու իրանց հարազատների առողջության համար: | Ներկայացվող նախագծով առողջության ապահովագրության մոտեցումները հիմնված են սոցիալական համերաշխության և եկամուտների վերաբաշխման սկզբունքի վրա: ՀՀ ԱՆ նախատեսում է իրականացնել հարցում բնակչության շրջանում (ներկայացուցչական ընտրանքի հիման վրա) նպատակ ունենալով գնահատել թե մարդիկ պատրա՞ստ են վճարել իրենց ու իրենց հարազատների առողջության համար: | |
8 | Լիլյա Իլյիչյան 28.11.2019 12:46:47 | Իսկ ինչու՞ հնարավոր չէ եկամտահարկի նվազեցվող տոկոսաչափի հաշվին դա անել: Եթե նախատեսվում է 23-ից հետո իջեցնել 20% բոլորի համար, եկեք թողնենք 23% բոլորի համար ու այդ 3%-ը ուղղենք առողջությանը: Ես հասկանում եմ, որ եթե 6 տոկոս է հաշված, ուրեմն ինչ որ խմբեր կամ ծառայություններ պետք է հանել, բայց ինձ թվում է, նորմալ տարբերակ է: | Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: Հիմնական ծառայությունների փաթեթից որոշակի ծառայությունների դուրս բերման կամ որոշակի բնակչության խմբերին ծածկույթից դուրս բերման դեպքում կավելանա մասնատվածությունը, գրպանից դուրս կատարվող ծախսերի կրճատումը հնարավոր չի լինի իրականացնել նախանշված տեմպերով, չի լուծվի հիմնական խնդիրը` բնակչության ֆինանսական պաշտպանվածության բարելավումը: | |
9 | Լիլյա Իլյիչյան 28.11.2019 12:46:52 | Իսկ ինչու՞ հնարավոր չէ եկամտահարկի նվազեցվող տոկոսաչափի հաշվին դա անել: Եթե նախատեսվում է 23-ից հետո իջեցնել 20% բոլորի համար, եկեք թողնենք 23% բոլորի համար ու այդ 3%-ը ուղղենք առողջությանը: Ես հասկանում եմ, որ եթե 6 տոկոս է հաշված, ուրեմն ինչ որ խմբեր կամ ծառայություններ պետք է հանել, բայց ինձ թվում է, նորմալ տարբերակ է: | Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: | |
10 | Արման Բարսեղյան 28.11.2019 13:00:06 | Կենտրոնացված սոցիալական ապահովության փոխարեն՝ ավելի նպատակահարմար է ապակենտրոն առողջության պարտադիր ապահովագրությունը, քանի որ մասնավոր հատվածը առավել արդյունավետ, այսինքն՝ հարկային բեռի ավելի փոքր աճով, ինչպես նաեւ ավելի բարձր որակով կարող է լուծել նույն խնդիրը։ Պետությունը ընդամենը պետք է սահմանի «խաղի կանոնները», սուբսիդավորի ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների առողջության պարտադիր ապահովագրության ծախսը եւ իրականացնի ընդհանուր վերահսկողության գործառույթ։ Ամբողջական տեսակետս ներկայացված է իմ ֆեյսբուքյան էջում։ | Մասնավոր ապահովագրութան փորձի ուսումնասիրությունը ՀՀ-ում ցույց է տվել, որ այն արդյունավետ չի գործում: Չկան համապատասխան ինստիտուցիոնալ հիմքեր, ինչի հետևանքով ապահովագրական ընկերություներն ապահովվեցին գերշահույթներով: Առաջարկվող մոդելի դեպքում, կառավարությունը կկարողանա վերաբաշխել առկա ֆինանսական ռեսուրսները, իսկ դրանց կառավարումը կիրականացվի մի քանի անգամ էժան՝ ապահովագրական ծածկույթի ոչ ավել քան 2%-ի շրջանակներում: | |
11 | Lucy Hovhannisyan 28.11.2019 13:31:48 | Ուզում եմ առաջին հերթին ասել, որ գիտակցում եմ նման համակարգային փոփոխության անհրաժեշտությունը և շեշտել, որ այսօր մեր կառավարությունը հենց այսպիսի համակարգային փոփոխություների պիտի գնա, ոչ թե հնից գլորվող համակարգերը դզի փչի: Ուղղակի իմ մտավախությունը կապված է համընդհանուրի դեպքում դիմողների թվի աճը ո՞նց է կառավարվելու: Հաստատ գիտեմ, որ ժողովուրդը հենց լսեց անվճար, ուրիշ ոչ մի բան չի լսելու, վազելույա հիվանդանոց: Լավ կլինի որ նախարարությունը սրա մասին էլ զուգահեռ մտածի: | Ապահովագրության ներդրման հաշվարկները իրականացնելիս հաշվի են առնվել նաև ապահովագրական դեպքերի թվաքանակի աճի ռիսկերը, որոնք հիմնվում են ապահովագրության ներդրման ազդեցության հետ կապված կանխատեսումների և ֆինանսական պատճառներով բժշկի չդիմելու ցուցանիշների վրա: Իսկ զսպման մեխանիզմները կսահմանվեն ապահովագրության օրենքին կից ենթաօրենսդրական ակտերով: Օրինակ, համավճարների ներդրումը որոշ ծառայությունների և բնակչության որոշ խմբերի համար կարող է արդյունավետ լինել ծառայությունների հավելյալ մատուցումը սահմանափակելու տեսանկյունից։ Բացի դա, ԱՀԱ ներդրման առնվազն սկզբնական ժամանակահատվածում կկիրառվի բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման սահմանափակ բյուջեի սկզբունքը, որը կզուգակցվի որակի գնահատման ցուցանիշների և կատարողականի ընթացիկ վերլուծությունների մեխանիզմներով և կհանդիսանա իրականում ոչ անհրաժեշտ ծառայություններ մատուցելու գայթակղության զսպման մեխանիզմ: | |
12 | Artur Ghazaryan 28.11.2019 13:34:33 | Սա չի կարող լինել պարտադիր։ Կարող եք օրինակ բերել մի երկիր, որտեղ նման փորձ է կիրառվում։ Սա նշանակում է պետության յուրաքանչյուր ռազմավարական գործառույթն իրականացնելու համար նոր հարկատեսակ կամ վճար պիտի սահմանենք, իսկ այս տեմպերով մինչև ու՞ր։ Դեռ չենք հասկանում թե բանակի 1000 ական դրամով ինչ է կատարվում, հիմա էլ սա։ Առողջապահական ապահովագրությունը ճիշտ բան է, բայց ոչ այս կերպ։ Դեմ եմ նման նախագծին։ | Երկրների լավագույն փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս , որ երկրների մեծ մասում գործում է պարդադիր առողջության ապահովագրական համակարգը օրինակ Գերմանիա, Կանադա, Թայվան, Ավստրիա, Էստոնիա և այլն: | |
13 | Սերգեյ Յակովլև 28.11.2019 13:47:20 | Գաղափարը վատը չէ։ Բայց եթե ես պետք է վճարեմ 1000 դրամ զինվորի, 6%առողջության և այլն։ Ինչու՞ եմ վճարում եկամտահարկ ու ԱԱՀ։ Ասենք սա | Ներկայումս, եկամտահարկի և ԱԱՀ վճարները ապահովում են այլ հանրային բարիքների ձեռք բերումը, դրանցից առավել առողջության ծախսերի փոխհատուցումը հնարավոր կլինի միայն լրացուցիչ վճարների շրջանակում, որը այս պարագայում կապահովի լրացուցիչ նպատակային հարկը, ինչն էլ հնարավորություն կտա ապահովել ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն և հնարավորություն կտա խուսափել աղետալի ծախսերից: Բացի դա, պետական բյուջեի այլ եամուտների հաշվին առողջապահական ծախսերի չափաբաժնի ավելացումը ուղղակիորեն կազդի կանխատեսվող հարկի դրույքաչափի վրա: | |
14 | Տաճատ Ստեփանյան 28.11.2019 13:50:08 | Մարդիկ գազ չեն օգտագործում ջեռուցման համար եկամուտ չունենալու պատճառով, դուք հարկերն եք բարձրացնում։ Ոնց որ արդեն իրականությունից կտրվում եք... անընդունելի և անիրատեսական առաջարկ է, որն ընդունվելու դեպքում մեծ բողոքի ալիք կբարձրացնի և որևէ շոշափելի բան չի փոխի առողջապահության համակարգում։ | Հայեցակարգը ենթադրում է համակարգային փոփոխություններ, որոնք ապահովելու են են որակի, վերահսկողության, մոնիթորինգի բարելավման միջոցով և, որը ապահովելու է առողջապահության ծառայությունների ֆինանսական հասանելիություն, պաշտպանվածություն ցածր երակուտներ ունեցող անձանց համար: | |
15 | Patvakan Hovsepyan 28.11.2019 14:05:09 | Ասենք ես չեմ կարողանում ընկալել , պարտադիր պիտի մեր պետության բոլոր խնդիրները լուծվի աշխատող ժողովրդի վզին նոր հարկ սահմանելու ձևով ?? ես առաջարկում եմ նմանատիպ ծախսերը դնել պետական պաշտոնատար անձանց վրա , անմիջապես ու բացառապես իրենց եկամոտներից : Ես չեմ հասկանում ես ու իմ նման մյուս աշխատողները մեծ մեղք են գործում որ աշխատում են ??? ու պետությունը սկսումա հարկերը որպես լծակ և պատժամիջոց կիրառել ամխատողի վրա ??? սենց եք պետություն կառուցելու ? եթե հա հելնենք վաղվանից ինչ կա չկա փակենք խի մենակ չամփա ։ Ինչու պիտի իմ աշխատանքի արդյունքում վաստակած գումարից պետությունը 6% վերցնի որ չաշխատողի բուժման ծախսերը հատուցի ??? ինչու պիտի ես վճարեմ պարտադիր կենսաթոշակի հարկ եսիմ ում հիմա 5% որ 30 տարի հետո մանր մանր կամ կտան կամ ոչ ։ Ու սա կոչվումա պետություն ու ես ինձ պետք է զգամ ապահով ու վստահ, որ իմ պետությունը ինձ չի թալանում չի մտնում իմ գրպանը այլ հոգ է տանում ??? | Ընդունվել է ի գիտություն: | |
16 | Lusine Ghazaryan 28.11.2019 14:14:37 | Միանշանակ դեմ եմ: Ինչու պետք է միշտ պարտաճանաճ հարկ վճարողները վճարեն բոլորի համար, իսկ թաքցնողներն ու պարապության մատնվածները՝ ովքեր ցանկություն չունեն էլ աշխատելու, բայց օգտվեն իմ և իմ նման պարտաճանաչ հարկ վճարողների հաշվին | Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: | |
17 | Of Ha 28.11.2019 14:15:49 | Հերթական անիմաստ նախագիծը. Համակարգը դրանից չի բարեփոխվի` բժշկական ծառայությունների որակի բարելավման առումով, կմնա միայն հարկային բեռը աշխատող քիչ քանակի բնակչության վրա. | Հայեցակարցը ներկայացնում է որակի կարևորությունը և 97-րդ կետը սահմանում է որակի բարելավման համար անհրաժեշտ հնարավոր միջոցառումները, որոնք իրենց ձևակերպումը կստանան Ապահովագրության մասին օրենքում և ենթաօրենսդրական ակտերով, իսկ ապահովագրությունը լրացուցիչ բեռ չի դառնա, քանզի առողջապահական ծախսեր կատարվում են, իսկ այս մեխանզիմով առաջարկվում է այդ ծախսերը կատարել կանխավճարների տեսքով՝ ամսեկան կտրվածքով և Նախագծի 111-րդ կետի համաձայն աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսեկան 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: | |
18 | Միքայել Կոստանյան 28.11.2019 14:21:53 | Կարդացի արդեն թողած մեկնաբանությունները և համամիտ եմ Տիգրան Ստեփանյանի կարծիքին | Ընդունվել է ի գիտություն: | |
19 | Hayk Khachatryan 28.11.2019 15:14:03 | Համաձայն եմ Marina Gevorgyan-ի հետ․ Սա լիովին հակասում է պարոն վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է խթանվի բարձր աշխատավարձերը ՀՀ-ում։ Այս նախագիծը, հակառակ, նպաստելու է "սևով" աշխատատեղերի ավելացմանը։ | Ներկայացվող նախագծով առողջության ապահովագրության մոտեցումները հիմնված են սոցիալական համերաշխության և եկամուտների վերաբաշխման սկզբունքի վրա: | |
20 | ՑՈՂԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ 28.11.2019 15:19:59 | Առաջարկում եմ ողջ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերն հավադարեցնել նվազագույն աշխատավարձի չափին: Չգնել վարչապետի համար ինքնաթիռ ու մերսեդեսներ, հերթական վերանորոգման չենթարկել կառավարական տները, չարթերային թռիչքներ չանել, գործուղումների չմեկնել վարսավիրների ու իմիջմեյկերների հետ.. Արդյունքում կտնտեսվի հսկայական գոմար, որով կօգանք ոչ միայն սոցիալական տարբեր շերտերի խնդիրները, այլև տնտսում կունենանք և վարչապետը ոչխարաբուծությունից ու սիբեխահավաքությունից կանցնի գործարանների կառուցմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: | Ընդունվել է ի գիտություն: | |
21 | Տիգրան Հարությունյան 28.11.2019 16:16:36 | Լավ նախագիծ է, ուղղակի պետք է վստահ լինել, որ այն կծածկի բացառապես բոլոր առողջապահական ծախսերը։ Առաջարկում եմ հավաքագրվող միջոցները դիվերսիֆիկացնել, օրինակ մի մասը գանձել ԱԱՀ-ից։ Կարելի է ներմուծվող ապրանքների ԱԱՀ- ն դարձնել 25% (որից 5-ը կլինի չհաշվանցվող), այն կծածկի հավելյալ պահանջվող գումարի 50% -ը։ Դա նաև կզսպի ներմուծումը։ (եթե ԵԱՏՄ մաքսային օրենսդրության սահմաններում նման բան հնարավոր է) | Ապահովագրության ծածկույթը և ապահովագրավճարները վերջնական սահմանվելու են Ապահովագրության մասին օրենքով և ենթաօրենսդրական ակտերով: Ապահովագրության համար աղբյուր են հանդիսանալու պետական բյուջեն և ապահովագրավճարները,: Պետական բյուջեն ընդգրկում է անուղղակի և ուղղակի հարկերը ու այլ վճարներ, հետևաբար չի բացառվում այլ աղբյուրներից գումարների հատկացումը ապահովագրությանը: | |
22 | Լուսինե Եղիազարյան 28.11.2019 17:13:17 | ԴԵՄ ԵՄ. ես արդեն իսկ ունեմ բշժկական ապահովագրություն, և կարիք չունեմ լրացուցիչ պետական ապահովագրության, չի կարելի պարտադրել լրացուցիչ ծախսեր կատարելուն, և եկամտահարկի նվազեցումը փոխարինել մեկ ուրիշ հարկատեսակով: Նույն կուտակային կենսաթոշակային պարտադրված այնիմաստ համակարգի կիրառումն է : | Ընդունվել է ի գիտություն: | |
23 | Khachatur Melkonyan 28.11.2019 18:32:15 | Gaxapar@ lavn e baic dranov shat eq joxodri vra harkain partavorutyunner bardzracnum. xndrum em aveli xelaci mtaceq u aveli lav arajar areq vor ogut talu poxaren mec vnas eq hascnum. | Ընդունվել է ի գիտություն: | |
24 | Վարդուհի Սաֆարյան 28.11.2019 19:41:20 | Սոցիալական համերաշխության սկզբունքը և անապահով, անաշխատունակ, ծեր կամ մանկահասակ քաղաքացիներին օգնելը իհարկե շատ լավ սկզբունք է, բայց դա չպետք է արվի մի երկրում, ուր տարիներ շարունակ մարդիկ սովորել են " խցկվել" այս կամ այն սոց։ծրագրերի մեջ իրականում չլինելով դրա շահառուն: Անարդարության դեմ բողոքի արդյունքում ձևավորված կառավարությունն արդյոք կոչված է այդ անհավասար, անարդար սկզբունքերը դարձյալ տանել առաջ?? Կուտակայինների դեպքում հասկանալի է. մեզանից յուրաքանչյուրը կենսաթոշակ ստանալու է ու դրա համար կարելի է այսօր կուտակել ապագայի համար, կամ այսօրվա կանխատեսելի քանակի թոշակառուներին ուղղել մեր հարկերը, բայց համաձայնեք, որ առողջապահությունը բնավ կանխատեսելի չէ, ծախսերն էլ անհամեմատ շաատ են լինելու, թող անապահով մարդկանց համար պետությունը վճարի, իսկ աշխատելու ունակ մարդու համար ներդրեք պարտադիր ապպա համակարգ հստակ ֆիքսված տարեկան վճարով: Թե չէ ամեն օր հարկերի տակ կքած գործի գնացող մարդուն առողջից կսարքենք հիվանդ կամ արտագաղթող, արդյունքում հարկատուների քանակ կկորցնենք: Նոր հարկ չի լինելու ու վերջ, հենց էսպես կտրուկ էն նախագծին, որ կտրուկ որոշել ու "փաթաթում եք" հպարտ քաղաքացու վզին | ԱՀԱ ներդրման նպատակը համընդհանուր սոցիալական երաշխիքներ ապահովելն է բնակչության բոլոր խմբերի համար՝ նպատակ ունենալով բացառել մեկնաբանության մեջ հիշատակված դեպքերը։ | |
25 | Լևոն Սարգսյան 28.11.2019 20:41:10 | Կողմ եմ բայց ոչ հարկերի հաշվին։ Այլ երկների փորձը, մասնավորապես Նորվեգիայի, ցույց են տալիս որ նման սիստեմը բացարձակ ոչ արդյունավետ է աշխատում։ | Ընդունվել է ի գիտություն: |