Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ----՚ ---------------------------- 2019 ԹՎԱԿԱՆԻ N ------ -Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1769-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 21-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ծրագրի 243.1 կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքին հավանություն տալու մասին» N 1769-Ա որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքին, գնահատման թերթիկին, ուղեցույցին և գնահատման չափորոշիչներին հավանություն տալու մասին»։
- Որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառով.
- Որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետեր.
«1.1. Հավանություն տալ կորպորատիվ կառավարման ուղեցույցին և գնահատման չափորոշիչներին` համաձայն N 2 հավելվածի:
1.2. Հավանություն տալ կորպորատիվ կառավարման գնահատման թերթիկին` համաձայն N 3 հավելվածի:»։
- Որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի։
- Որոշումը լրացնել նոր N 2 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:
- Որոշումը լրացնել նոր N 3 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն.ՓԱՇԻՆՅԱՆ