Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1769-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ----՚ ---------------------------- 2019 ԹՎԱԿԱՆԻ   N ------ -Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1769-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և    34-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 21-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ծրագրի 243.1 կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքին հավանություն տալու մասին» N 1769-Ա որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքին, գնահատման թերթիկին, ուղեցույցին և գնահատման չափորոշիչներին հավանություն տալու մասին»։

  1. Որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառով.
  2. Որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետեր.

«1.1. Հավանություն տալ կորպորատիվ կառավարման ուղեցույցին և գնահատման չափորոշիչներին` համաձայն N 2 հավելվածի:

1.2. Հավանություն տալ կորպորատիվ կառավարման գնահատման թերթիկին` համաձայն N 3 հավելվածի:»։

  1. Որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի։
  2. Որոշումը լրացնել նոր N 2 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:
  3. Որոշումը լրացնել նոր N 3 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                          

                                                                                                                                   Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    21.10.2019 - 05.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7916

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

22.10.2019

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1769-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր, հետևաբար ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 21-ի N 650-Լ որոշման հիշատակումը և հղումը անհրաժեշտ է նախաբանից հանել:

Տեսնել ավելին