Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1769-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1769-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

 

  1. Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD/ՏՀԶԿ) կորպորատիվ կանոնների փոփոխությամբ պայմանավորված՝ Կորպորատիվ կառավարման կանոնագրքի արդիականացման անհրաժեշտությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք) հավանության է արժանացել 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ կառավարության թիվ 1769-Ա որոշմամբ:

Կանոնագիրքը մշակվել է՝ հիմնվելով ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքների, Բանկային վերահսկողության գծով Բազելի Կոմիտեի «Բանկային կազմակերպությունների կորպորատիվ կառավարման կատարելագործման ուղեցույցի», Պետական կազմակերպություններում կորպորատիվ կառավարման մասին ՏՀԶԿ ուղեցույցի հիման վրա:

Միաժամանակ, ինչպես փաստում է միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ 2014-2015թթ. ընթացքում նշված երեք փաստաթղթերը վերանայվել են։

    Ըստ այդմ, Կանոնագրքի վերանայման դրդապատճառներն են դրա առաջին տարբերակի հիմքում ընկած սկզբունքների վերանայումը, ինչպես նաև Կանոնագրքի կիրարկման տարիների ընթացքում կորպորատիվ կառավարման լավ գործելաոճի նոր փորձառության կուտակումը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման, ինչպես նաև անհարկի վարչարարության կրճատման քաղաքականություն:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը` Նախագծով առաջարկվում է փոփոխել կորպորատիվ կառավարման կանոնոգիրքը ամբողջությամբ, ինչպես նաև սահմանել կորպորատիվ կառավարման գնահատման թերթիկը, կորպորատիվ կառավարման ուղեցույցը և գնահատման չափորոշիչները՝ թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորման միջոցով տնտեսություն երկարաժամկետ ներդրումների ներգրավմանը աջակցելու, գործարար հատվածի կայունությունը ապահովելու, տնտեսական աճը խթանելու, ինչպես նաև տնտեսական որոշումների կայացման գործընթացում հանրության ներգրավվածությունը ապահովելու նպատակով:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (Good Governance Fund) կողմից ֆինանսավորվող և «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» (PwC) ընկերության, ինչպես նաև Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Կորպորատիվ կառավարման և ֆինանսական հաշվետվողականության բարելավված կանոնակարգ» ծրագրի շրջանակում:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի՝ կորպորատիվ կառավարման ամրապնդումը՝ որպես գործարար միջավայրը բարելավող և կազմակերպությունների երկարաժամկետ հաջողությանը միտված կառուցակարգի դերը, կազմակերպությունների թափանցիկությունը և բաժնետերերի ու այլ շահակիցների նկատմամբ կազմակերպությունների հաշվետվականության խթանումը, կազմակերպությունների կատարողականի բարձրացումը, արդյունավետ վերահսկման միջավայրի ձևավորումը, օրինականության և էթիկական գիտակցության աճի ապահովումը, կազմակերպությունների կառավարման համակարգում անկախ, արհեստավարժ և արդյունավետ խորհուրդների դերակատարման ընդլայնումը, կորպորատիվ կառավարման կառուցակարգերի և գործիքակազմի հասանելիության ապահովումը՝ տնտեսության տարբեր ոլորտներում գործող տարատեսակ կազմակերպությունների համար, ինչպես նաև մասնավոր հատվածում երկարաժամկետ ներդրումների ներգրավմանը նպաստելը:

  • Обсуждалось

    21.10.2019 - 05.11.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7813

Принт

Предложения

Արմեն Վարդանյան

22.10.2019

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1769-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր, հետևաբար ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 21-ի N 650-Լ որոշման հիշատակումը և հղումը անհրաժեշտ է նախաբանից հանել:

Узнать больше