Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի № 437-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում (այսուհետ` օրենսգիրք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն հստակեցվեցին ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված իրավահարաբերությունները:

 Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 437-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություն:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերում ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված իրավունքներն ու պարտականությունները ամրագրելու անհրաժեշտությունով:

      3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:

 

  1. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

        Ներկայացված որոշման նախագծի ընդունումով Լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքվող Ընդերքօգտագործման պայմանագրերում կամրագրվեն ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ  ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված  ընդերքօգտագործողների իրավունքները և պարտականությունները:

  • Обсуждалось

    03.02.2017 - 18.02.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Энергетика и природные ресурсы

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9145

Принт