Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի № 437-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ Ը

_______________ 2017 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <Իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2016 թվականի մարտի 1-ի N ՆՀ-213-Ն հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության  2012 թվականի մարտի 22-ի <Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին>  N 437-Ն որոշման 1-ին կետի`

  1. 1-ին ենթակետում <օգտակար հանածոյի արդյունահանման> բառերից հետո ավելացնել <և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման> բառերը:
  2. 1-ին ենթակետով հաստատված` հավելված 1-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
  • պայմանագրի վերնագրում <օգտակար հանածոների արդյունահանման> բառերից հետո լրացնել <և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման> բառերը,
  • պայմանագրի նախաբանում <հանքային ջրի աղբյուրի կամ հորատանցքի> բառերից հետո ավելացնել <և  (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների> բառերը,
  • 1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Պայմանագիրը նախատեսում է հանքավայրը կամ հանքավայրի տեղամասը կամ հանքային ջրի աղբյուրը կամ հորատանցքը և/կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների շահագործման տրամադրելու պայմանները և ժամկետները, լեռնահատկացման կոորդինատները, կամ հանքային ջրի աղբյուրի կամ հորատանցքի կոորդինատները և սանիտարական գոտու սահմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, վճարների (բնօգտագործման, բնապահպանական, բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման, մշտադիտարկումների իրականացման) վճարման վերաբերյալ դրույթներ, բնապահպանական կառավարման պլանը, ընդերքօգտագործման թափոնների  կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման պլանները, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կառավարման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական երաշխիքների ներկայացման, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման (զգուշացման, հրաժարման, փոփոխության), համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ, հանքի փակման հետ կապված դրույթները, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:>:
  • 2 կետում թվերից հետո ավելացնել <,4 և 5> թվերը,
  • 1 կետում <պայմանագրի N 4 հավելվածով` բնապահպանական կառավարման պլանը,> բառերից հետո ավելացնել բառերը,
  • 2 կետում <կամ հանքավայրի տեղամասը> բառերից հետո ավելացնել < և (կամ) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտները> բառերը,
  • 4կետում ավելացնել նոր 3.4.27 ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
  • 7-րդ կետում <տեխնիկատնտեսական,> բառից հետո ավելացնել <ընդերքօգտագործման թափոնների վերամշակման> բառերը,
  • 11-րդ կետի3 ենթակետում վերջին պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ. 

<հավելված N 5 ընդերքօգտագործման թափոնների կառավարման և  ընդերքօգագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքներ ________ էջից:>:

   3.2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 4-րդ կետի 4.4 ենթակետում ավելացնել նոր 4.4.10 պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

    4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մայիսի 5-ից:

 

 

 

                                    

 

Հավելված N 5

 օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ)

ընդերքօգտագործման թափոնների վերամշակման

-----  -------------- ------------թ. N

 ընդերքօգտագործման պայմանագրի

 

 

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՈՎ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

  1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների չափը

   ____________________________

 

 

NN
 ը/կ

Միջոցառման  անվանումը

Կատարման ժամկետը

Ներդրումների չափը

1.

 

 

 

2.

 

 

 

3.

 

 

 

4.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    03.02.2017 - 18.02.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Энергетика и природные ресурсы

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9147

Принт