«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի № 437-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում (այսուհետ` օրենսգիրք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն հստակեցվեցին ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված իրավահարաբերությունները:
Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 437-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություն:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերում ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված իրավունքներն ու պարտականությունները ամրագրելու անհրաժեշտությունով:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:
- Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ներկայացված որոշման նախագծի ընդունումով Լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքվող Ընդերքօգտագործման պայմանագրերում կամրագրվեն ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված ընդերքօգտագործողների իրավունքները և պարտականությունները:
-
Discussed
03.02.2017 - 18.02.2017
-
Type
Decision
-
Area
Nature protection, Energy and natural resources
Views 9146
Print