ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի դրույթների՝ պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողամասերը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են կառուցապատման նպատակով օտարվել (տրամադրվել) քաղաքացիներին և իրավաբանական անձանց:
Կառուցապատման նպատակով տրամադրվում են նաև բնակավայրերի խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման և այլ հողերը, որոնք ծածկված են ծառային բուսականությամբ: Օտարման և կառուցապատման արդյունքում կատարվում են ծառահատումներ, ինչը բացասաբար է անդրադառնում բնակավայրերի ընդհանուր բնապահպանական վիճակի վրա:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է.
- ցամաքային ծածկույթի դասակարգումն սահմանող համապատասխան հոդվածի «ծառածածկ տարածքներ» հասկացությունում մասնակի ընդգրկել հողային ֆոնդի բնակավայրերի հողերից՝ խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման և այլ հողերը,
- հողամասի նկատմամբ իրավունքների սահմանափակման ցանկում ներառել նաև ծառային բուսականությունը հատելու արգելքը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում կսահմանվի կառուցապատման նպատակով հողային ֆոնդի բնակավայրերի խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման և այլ հողերից հատկացվող հողամասերում ծառահատումների արգելք, կկանոնակարգվեն քաղաքացիներին և իրավաբանական անձանց ծառապատ տարածքների օտարման/օգտագործման տրամադրման իրավահարաբերությունները, ինչը կնպաստի բնակավայրերում շրջակամ միջավայրի վիճակի բարելավմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանում մշակել և ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։