Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի դրույթների՝ պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողամասերը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են կառուցապատման նպատակով օտարվել (տրամադրվել) քաղաքացիներին և իրավաբանական անձանց:

          Կառուցապատման նպատակով տրամադրվում են նաև բնակավայրերի խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման և այլ հողերը, որոնք ծածկված են ծառային բուսականությամբ: Օտարման և կառուցապատման արդյունքում կատարվում են ծառահատումներ, ինչը բացասաբար է անդրադառնում բնակավայրերի ընդհանուր բնապահպանական վիճակի վրա:

      2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է.

- ցամաքային ծածկույթի դասակարգումն սահմանող համապատասխան հոդվածի «ծառածածկ տարածքներ» հասկացությունում մասնակի ընդգրկել հողային ֆոնդի բնակավայրերի հողերից՝ խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման և այլ հողերը,

- հողամասի նկատմամբ իրավունքների սահմանափակման ցանկում ներառել նաև ծառային բուսականությունը հատելու արգելքը:

       3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կողմից:

        4.Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում կսահմանվի կառուցապատման նպատակով հողային ֆոնդի բնակավայրերի խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման և այլ հողերից հատկացվող հողամասերում ծառահատումների արգելք, կկանոնակարգվեն քաղաքացիներին և իրավաբանական անձանց ծառապատ տարածքների օտարման/օգտագործման տրամադրման իրավահարաբերությունները, ինչը կնպաստի բնակավայրերում շրջակամ միջավայրի վիճակի բարելավմանը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանում մշակել և ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշման մեջ  լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

          «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյու­­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Քննարկվել է

    12.08.2019 - 27.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6574

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

14.08.2019

Սույն նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջներին, որով նախատեսված է, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Մինչդեռ ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հողամասի նկատմամբ իրավունքների սահմանափակումները սահմանվում են անմիջականորեն` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ դատական կարգով: Այս առումով նշված մասը և օրենսգրքի բազում հոդվածներ անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին, քանի որ ՀՀ հողային օրենսգիրքն ընդունվել է դեռևս 2001 թվականին ու այն չի համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՀՀ հողային օրեսնգրքի 60-րդ հոդվածում կատարվող լրացման վերաբերյալ գտնում եմ, որ դրանով էապես կարճատվելու են հողամասերի օտարումները և առաջ են բերելու լուրջ չարաշահումներ, քանի որ ծառածածկ տարածք հասկացությունը շատ տարածական է:

Տեսնել ավելին