Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 14.08.2019 10:54:13 | Սույն նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջներին, որով նախատեսված է, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Մինչդեռ ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հողամասի նկատմամբ իրավունքների սահմանափակումները սահմանվում են անմիջականորեն` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ դատական կարգով: Այս առումով նշված մասը և օրենսգրքի բազում հոդվածներ անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին, քանի որ ՀՀ հողային օրենսգիրքն ընդունվել է դեռևս 2001 թվականին ու այն չի համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՀՀ հողային օրեսնգրքի 60-րդ հոդվածում կատարվող լրացման վերաբերյալ գտնում եմ, որ դրանով էապես կարճատվելու են հողամասերի օտարումները և առաջ են բերելու լուրջ չարաշահումներ, քանի որ ծառածածկ տարածք հասկացությունը շատ տարածական է: | Շրջակա միջավայրի նախարարության կանոնադրական գործառույթների շրջանակներում հայտնում եմ. 1.Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները ներկայացվել են ՀՀ օրենքի նախագծի տեսքով՝ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: 2. Իրավական ակտի նախագծով նախատեսվում է կանխարգելել բնակավայրերի կանաչ տարածքների կրճատումը, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև: Միաժամանակ, հանրության շահերի և ազատությունների պահպանության համատեքստում <<Կայուն զարգացման 2030 օրակարգ>>-ի 11.6 և 11.7 նպատակներով նախատեսված է. <<11.6 Մինչև 2030թ. նվազեցնել քաղաքների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մեկ շնչի հաշվով, այդ թվում՝ հատուկ ուշադրություն դարձնելով օդի որակին և կենցաղային ու այլ թափոնների կառավարմանը>>: <<11.7 Մինչև 2030թ. համընդհանուր կերպով հասանելի դարձնել ապահով, ներառական և մատչելի, կանաչ և հանրային տարածքներ>>: 3. Իրավական ակտի նախագծով նախատեսվում է էապես կրճատել միայն ծառածածկ տարածքների օտարումը և կանխարգելել այդ ոլորտում առկա չարաշահումները, ինչի արդյունքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները վերածվում են կառուցապատման գոտիների: Ծառապատ տարածքների կրճատման արդյունքում դիտվում է քաղաքային համայնքների մթնոլորտային օդի աղտոտվածության աճ, ինչն իր հերթին հանգեցնում է բնակչության առողջության վրա լրացուցիչ ճնշումների դրսևորմանը: 4. Միաժամանակ Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություն մինչև 2050 թվականը երկրի անտառապատվածությունը 20,1 % հասցնելու վերաբերյալ: Սույն իրավական ակտի նախագծի ընդունումն ու կիրառումը նույնպես ուղղված են այդ պարտավորության իրականացմանը: |