Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Գևորգ Մալխասյան 14.08.2019 10:54:13 Սույն նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջներին, որով նախատեսված է, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Մինչդեռ ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հողամասի նկատմամբ իրավունքների սահմանափակումները սահմանվում են անմիջականորեն` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ դատական կարգով: Այս առումով նշված մասը և օրենսգրքի բազում հոդվածներ անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին, քանի որ ՀՀ հողային օրենսգիրքն ընդունվել է դեռևս 2001 թվականին ու այն չի համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՀՀ հողային օրեսնգրքի 60-րդ հոդվածում կատարվող լրացման վերաբերյալ գտնում եմ, որ դրանով էապես կարճատվելու են հողամասերի օտարումները և առաջ են բերելու լուրջ չարաշահումներ, քանի որ ծառածածկ տարածք հասկացությունը շատ տարածական է: Շրջակա միջավայրի նախարարության կանոնադրական գործառույթների շրջանակներում հայտնում եմ. 1.Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները ներկայացվել են ՀՀ օրենքի նախագծի տեսքով՝ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: 2. Իրավական ակտի նախագծով նախատեսվում է կանխարգելել բնակավայրերի կանաչ տարածքների կրճատումը, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև: Միաժամանակ, հանրության շահերի և ազատությունների պահպանության համատեքստում <<Կայուն զարգացման 2030 օրակարգ>>-ի 11.6 և 11.7 նպատակներով նախատեսված է. <<11.6 Մինչև 2030թ. նվազեցնել քաղաքների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մեկ շնչի հաշվով, այդ թվում՝ հատուկ ուշադրություն դարձնելով օդի որակին և կենցաղային ու այլ թափոնների կառավարմանը>>: <<11.7 Մինչև 2030թ. համընդհանուր կերպով հասանելի դարձնել ապահով, ներառական և մատչելի, կանաչ և հանրային տարածքներ>>: 3. Իրավական ակտի նախագծով նախատեսվում է էապես կրճատել միայն ծառածածկ տարածքների օտարումը և կանխարգելել այդ ոլորտում առկա չարաշահումները, ինչի արդյունքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները վերածվում են կառուցապատման գոտիների: Ծառապատ տարածքների կրճատման արդյունքում դիտվում է քաղաքային համայնքների մթնոլորտային օդի աղտոտվածության աճ, ինչն իր հերթին հանգեցնում է բնակչության առողջության վրա լրացուցիչ ճնշումների դրսևորմանը: 4. Միաժամանակ Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություն մինչև 2050 թվականը երկրի անտառապատվածությունը 20,1 % հասցնելու վերաբերյալ: Սույն իրավական ակտի նախագծի ընդունումն ու կիրառումը նույնպես ուղղված են այդ պարտավորության իրականացմանը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: