«Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած են ճանաչվելու «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքները և համապատասխանաբար ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու ներկայումս գործող կարգը: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու հետ կապված հարաբերությունները կարգավորված չեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու հետ կապված հարաբերությունները:
-
Обсуждалось
27.04.2017 - 22.05.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 11080
Принт