Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի և 85-րդ հոդ­վածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն ծխա­խոտի արտադրանքի առա­վե­լա­գույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանում է ՀՀ կա­ռա­վա­րու­թյունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած են ճանաչվելու «Ավե­լացված արժեքի հարկի մասին» և «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքները և համա­պատասխանաբար ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու ներկայումս գործող կարգը: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ ծխա­խոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակ­նշելու հետ կապված հարա­բե­րու­թյունները կարգավորված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­­նել ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ծխախոտի արտադ­րանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել ծխախոտի արտադրանքի առավե­լա­գույն մանրածախ գինը մակնշելու հետ կապված հարաբերությունները:

 

  • Քննարկվել է

    27.04.2017 - 22.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11076

Տպել