Добавить в избранное

Проект принят

«Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 201_ թիվ ____-Ն

 

ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳԻՆԸ ՄԱԿՆՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի* 62-րդ հոդվածի 3-րդ մասը և 85-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

  

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
թիվ      -Ն որոշման

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳԻՆԸ ՄԱԿՆՇԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող և (կամ) Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն որոշմամբ սահմանված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը չի տարածվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի ակնհայտ առևտրային չափաքանակների շրջանակներում որպես ուղեկցվող բեռ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ծխախոտի արտադրանքի վրա:

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ծխախոտի արտադրանք՝ ԱՏԳ ԱԱ 2402 10 00011 (սիգարներ` ծխախոտ պարունակող), 2402 10 00012 (սիգարելաներ` ծխախոտ պարունակող), 2402 20 10011 (սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով), 2402 20 10012 (սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի), 2402 20 90011 (սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով), 2402 20 90012 (սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի), 2402 90 00011 (սիգարներ` այլ), 2402 90 00012 (սիգարելաներ` այլ), 2402 90 00013 (սիգարետներ` այլ, ֆիլտրով), 2402 90 00014 (սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի) ծածկագրերին դասվող ապրանքատեսակներ.

2) առավելագույն մանրածախ գին՝ ծխախոտի արտադրանք արտադրողների և (կամ) ներմուծողների կողմից սահմանված կամ սույն կարգի 12-րդ և 19-րդ կետերին համապատասխան հայտարարագրված՝ յուրաքանչյուր մակնիշի միավոր տուփ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) ծխախոտի արտադրանքի մակնիշ` որոշակի սպառողական հատկություններ ունեցող ծխախոտի արտադրանքի անվանում, որով նույնականացվում է ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր առանձին տեսակը (ենթատեսակը).

4) սպառողական հատկություններ` ծխախոտի արտադրանքի վրա ֆիլտրի առկայություն կամ բացակայություն, ծխախոտի արտադրանքում խեժի կամ նիկոտինի պարունակություն, գլանակի (սիգարետի) տրամագիծ, տուփի տեսակ (այդ թվում` տուփի նյութ, ձև, գույն).

5) տուփ՝ սպառողական տարայի միավոր, որը պարունակում է որոշակի քանակով ծխախոտի արտադրանք:

 

II. ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

4. Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշումը, ըստ ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր մակնիշի (այսուհետ` մակնիշ), կատարվում է սույն կարգով սահմանված ձևաչափով` ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր տուփի վրա առավելագույն մանրածախ գնի տպագրման միջոցով՝ բացառությամբ սույն կարգի 12-րդ և 19-րդ կետերով նախատեսված դեպքերի:

5. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի տուփի վրա, սույն կարգին համապատասխան, ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման համար պատասխանատու է այդ ապրանքները ներմուծողը (հայտարարատուն):

6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի տուփի վրա, սույն կարգին համապատասխան, առավելագույն մանրածախ գնի մակնշումը պարտադիր պայման է ծխախոտի արտադրանքը մաքսային մարմինների կողմից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բաց թողնելու համար:

7. Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշումը կատարվում է տուփի ցանկացած արտաքին հատվածում:

8. Տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշումը պետք է կատարվի «Առավելագույն մանրածախ գինը՝ _____ ՀՀ դրամ» կամ «ԱՄԳ՝ ______ ՀՀ դրամ» տեքստերից որևէ մեկի միջոցով (գինն արտահայտելով արաբական թվանշաններով):

9. Տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի տպագրությունը պետք է կատարվի այնպես, որպեսզի բացառվի`

1) այն հեռացնելու հնարավորությունը.

2) տուփը կամ տուփի արտաքին փաթեթավորումը բացելու հետևանքով այն վնասելու հնարավորությունը:

10. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված տեքստերը`

1) պետք է լինեն՝

ա. հստակ ու սպառողի համար անզեն աչքով ընթեռնելի,

բ. հակադիր ֆոնի վրա.

2) չպետք է լինեն՝

ա. ծխախոտի արտադրանքի տուփի արտաքին փաթեթավորման վրա,

բ. թաքնված կամ ծածկված` ծխախոտի արտադրանքի տուփի վրա տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով կամ անթափանց շերտով:

 

III. ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

11. Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ մինչև յուրաքանչյուր ամսվա մեկն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում նոր սկսվող ամսվա (այսուհետ՝ հաշվետու ամիս) ընթացքում իրենց կողմից իրացվելիք կամ ցանկացած այլ ձևով շուկայում շրջանառության մեջ դրվող (այսուհետ՝ վաճառվող) յուրաքանչյուր մակնիշի առավելագույն մանրածախ գնի (գների) և դրանց սպառողական հատկությունների մասին հայտարարություն` համաձայն N 1 ձևի: Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը հայտարարությունում ներառում են տեղեկություններ նաև այն մակնիշի (մակնիշների) վերաբերյալ, որի (որոնց) վաճառքը տվյալ հաշվետու ամսվա ընթացքում իրենց կողմից դադարեցվելու է: Սույն կետով սահմանված հայտարարությունը հարկային մարմին չի ներկայացվում, եթե նախկինում ներկայացված հայտարարության (հայտարարությունների) մեջ չնշված գնով մակնշված՝ առավելագույն մանրածախ գնով ծխախոտի արտադրանքի և չնշված սպառողական հատկություններով ծխախոտի արտադրանքի վաճառք հաշվետու ամսվա ընթացքում չի կազմակերպվելու կամ ծխախոտի արտադրանքի վաճառքը հաշվետու ամսվա ընթացքում չի դադարեցվելու: Սույն կետով սահմանված հայտարարությունը հարկային մարմին կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով:

12. Այն դեպքում, երբ հաշվետու ամսվան նախորդող եռամսյա ժամանակահատվածում ընկած որևէ ամսվա արդյունքներով դրան նախորդող ամսվա համեմատությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող ամենօրյա պաշտոնական հրապարակումների հիման վրա հաշվարկված՝ հայկական դրամի և ԱՄՆ-ի դոլարի ամսական միջին փոխարժեքն աճում է (հայկական դրամն արժեզրկվում է) 5 և ավելի տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև հաշվետու ամսվա մեկն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել սույն կարգի 11-րդ կետով սահմանված հայտարարությունը (անկախ այդ ամսվա համար նախկինում հայտարարություն ներկայացված լինելու հանգամանքից)՝ դրանում որպես ծխախոտի արտադրանքի մակնշված առավելագույն մանրածախ գին նշելով նոր՝ ավելի բարձր գինը: Ընդ որում, սույն կետով նախատեսված դեպքում հայտարարությունը կարող է ներկայացվել մինչև հաշվետու ամսվա մեկն արտադրված միայն այն ծխախոտի արտադրանքի մասով, որի տուփի վրա մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը, փոխարժեքի աճով պայմանավորված, հաշվետու ամսվա ընթացքում վերանայվելու է: Այդ դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին է համարվում հայտարարության մեջ նշված գինը:

13. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառվող միայն որոշակի մակնիշի (մակնիշների) վաճառքն է հաշվետու ամսվա ընթացքում կազմակերպվելու փոփոխված առավելագույն մանրածախ գնով (գներով) կամ դադարեցվելու, սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետում հարկային մարմին հայտարարությունը ներկայացվում է միայն փոփոխված առավելագույն մանրածախ գներով վաճառվող մակնիշի (մակնիշների) կամ վաճառքը դադարեցված մակնիշի (մակնիշների) մասով:

14. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետում հարկային մարմին համապատասխան հայտարարություն չներկայացվելու կամ ներկայացվող հայտարարությունում որոշակի մակնիշի (մակնիշների) առավելագույն մանրածախ գնի (գների) կամ սպառողական հատկությունների մասին տեղեկատվություն չներառելու դեպքերում տվյալ հարկ վճարողի կողմից հայտարարված առավելագույն մանրածախ գին կամ սպառողական հատկություններ են համարվում հարկային մարմին ներկայացված վերջին հայտարարության մեջ նշված` տվյալ մակնիշի առավելագույն մանրածախ գինը կամ սպառողական հատկությունները, եթե ավելի բարձր գին չի բացահայտվել հարկային մարմնի կողմից իրականացված հսկողական (վերահսկողական) միջոցառումների ընթացքում:

15. Որևէ մակնիշի (մակնիշների) առավելագույն մանրածախ գնի (գների) կամ սպառողական հատկությունների մասին տեղեկատվությունն ընդհանրապես չներկայացնելու դեպքերում տվյալ մակնիշի (մակնիշների) առավելագույն մանրածախ գինը որոշվում է հարկային մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 351-րդ հոդվածով սահմանված կարգով:

16. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հայտարարությունը ներկայացնելուց հետո հաշվետու ամսվա ընթացքում նոր (այդ թվում՝ նախկինում վաճառքից հանված) մակնիշի (մակնիշների) վաճառք սկսելու, կամ նախկին մակնիշի (մակնիշների) վաճառքը նոր գնով կազմակերպելու, կամ տվյալ մակնիշի (մակնիշների) վաճառքը դադարեցնելու դեպքերում տվյալ մակնիշի (մակնիշների) առավելագույն մանրածախ գնի (նոր գնի) և սպառողական հատկությունների կամ տվյալ մակնիշի (մակնիշների) վաճառքը դադարեցնելու մասին հայտարարությունը հարկային մարմին է ներկայացվում այդ մակնիշի (մակնիշների) փաստացի վաճառքն սկսելուց (գինը վերանայելուց, վաճառքը դադարեցնելուց) առնվազն երկու աշխատանքային օր առաջ:

17. Ներմուծվող ծխախոտի արտադրանքի մասով առավելագույն մանրածախ գնի (գների) և այդ գնով (գներով) մակնշված ծխախոտի արտադրանքի տուփերի քանակների մասին մաքսային մարմին է ներկայացվում հայտարարություն` համաձայն N 2 ձևի:

18. Սույն կարգի 17-րդ կետով նախատեսված դեպքերում հայտարարությունը մաքսային մարմին է ներկայացվում`

1) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ծխախոտի արտադրանք ներմուծելու դեպքում՝ մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միաժամանակ.

2) ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ծխախոտի արտադրանք ներմուծելու դեպքում՝ մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

19. Այն դեպքում, երբ հաշվետու ամսվան նախորդող եռամսյա ժամանակահատվածում ընկած որևէ ամսվա արդյունքներով դրան նախորդող ամսվա համեմատությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող ամենօրյա պաշտոնական հրապարակումների հիման վրա հաշվարկված՝ հայկական դրամի և ԱՄՆ-ի դոլարի ամսական միջին փոխարժեքն աճում է (հայկական դրամն արժեզրկվում է) 5 և ավելի տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև հաշվետու ամսվա մեկն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել սույն կարգի 11-րդ կետով սահմանված հայտարարությունը (անկախ այդ ամսվա համար նախկինում հայտարարություն ներկայացված լինելու հանգամանքից)՝ դրանում որպես ծխախոտի արտադրանքի մակնշված առավելագույն մանրածախ գին նշելով նոր՝ ավելի բարձր գինը: Ընդ որում, սույն կետով նախատեսված դեպքում հայտարարությունը կարող է ներկայացվել մինչև հաշվետու ամսվա մեկը Հայաստանի Հանրապետություն ներմուծված միայն այն ծխախոտի արտադրանքի մասով, որի տուփի վրա մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը, փոխարժեքի աճով պայմանավորված, հաշվետու ամսվա ընթացքում վերանայվելու է: Այդ դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին է համարվում հայտարարության մեջ նշված գինը:

 

 

 

 

Ձև N 1

 

 

_________________________________
(հարկային մարմինը)

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ՄԱԿՆՇՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆՈՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Փաստաթղթի հերթական համարը

___________________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

4. Գտնվելու կամ բնակության վայրը

 

 

 

20__ թ. ___________ հաշվետու ամսվա ընթացքում`

 

1) շրջանառության մեջ է դրվում հետևյալ առավելագույն մանրածախ գներով ծխախոտի արտադրանքը`

 

5. ծխախոտի արտադրանքի սպառողական հատկությունները

6.
մակնշված
առա-վելագույն մանրա-ծախ գինը

7.
կիրառման ամսաթիվը

5.1. անվա-նումը

5.2. ֆիլտրի առկայու-թյունը

5.3. համը (բուրմունքը)

5.4. խեժի առկայութ-յունը

5.5. նիկոտինի քանակը

5.6.
գլանակի տրամա-գիծը

5.7. տուփի

նյութը

ձևը

գույնը

տարո-ղությունը

օրը

ամիսը

տարե-թիվը

                             

2

0

   
                             

2

0

   

 

 

2) դադարեցվելու է հետևյալ առավելագույն մանրածախ գներով ծխախոտի արտադրանքի վաճառքը`

 

8. ծխախոտի արտադրանքի սպառողական հատկությունները

9. մակնշված առավելա-գույն մանրա-ծախ գինը

10. կիրառման ամսաթիվը

8.1. անվա-նումը

8.2. ֆիլտրի առկայու-թյունը

8.3. համը (բուր-մունքը)

8.4. խեժի 
առկա-յությունը

8.5.
նիկոտինի քանակը

8.6. գլանակի տրամա-գիծը

8.7. տուփի տեսակը

նյութը

ձևը

գույնը

տարո-ղությունը

օրը

ամիսը

տարե-թիվը

                             

2

0

   
                             

2

0

   

 

 

 

Հայտարարությունը ներկայացնելու

օրը

ամիսը

տարեթիվը

       

2

0

   
                 

 

 

 

Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր)

___________________
(ստորագրությունը)

_______________________________
(անունը, ազգանունը)

     

Հաշվապահ

___________________
(ստորագրությունը)

______________________________
(անունը, ազգանունը)

 

 

Ձև N 2

 

 

_________________________________
(մաքսային մարմինը)

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ (ԳՆԵՐԻ) ԵՎ ԱՅԴ ԳՆՈՎ (ԳՆԵՐՈՎ) ՄԱԿՆՇՎԱԾ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՈՒՓԵՐԻ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Փաստաթղթի հերթական համարը

___________________________________________
(լրացվում է մաքսային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

4. Գտնվելու կամ բնակության վայրը

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման

_____
(օրը)

____________
(ամիսը)

20_____ թ.
(տարեթիվը)

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում է հետևյալ առավելագույն մանրածախ գներով ծխախոտի արտադրանքը`

 

 

 

5. ծխախոտի արտադրանքի սպառողական հատկությունները

6. մակնշված առավելագույն մանրածախ գինը

7. ներմուծված ծխախոտի տուփերի քանակը

5.1. անվանումը

5.2. ֆիլտրի առկայությունը

5.3. համը (բուրմունքը)

5.4. խեժի առկայությունը

5.5. նիկոտինի քանակը

5.6. գլանակի տրամագիծը

5.7. տուփի

նյութը

ձևը

գույնը

տարո-ղությունը

                       
                       
                       
                       
                       
                       
                       

 

 

 

Հայտարարությունը ներկայացնելու

օրը

ամիսը

տարեթիվը

       

2

0

   
                 

 

 

 

Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր)

_______________________
(ստորագրությունը)

__________________________
(անունը, ազգանունը)

     

Հաշվապահ

_______________________
(ստորագրությունը)

__________________________
(անունը, ազգանունը)

 

 

 

Մաքսային հայտարարագրի`
(լրացվում է մաքսային մարմնի կողմից)

հերթական համարը

օրը

ամիսը

տարեթիվը

                   

2

0

   
                             

 

  • Обсуждалось

    27.04.2017 - 22.05.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11081

Принт