В стадии разработки
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 օգոստոսի 23-ի «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» N 1085-Ն որոշման հավելվածի 35-րդ կետի 4-րդ ենթակետից, 45-րդ կետից հետո նշված վերնագրից «հիմնավորման մասին» բառը փոխարինել «պարբերական վերլուծության» բառերով․
1) ուժը կորցրած ճանաչել 46-րդ կետը․
2) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 47. Անվտանգության պարբերական վերլուծության հաշվետվության մշակման հիմք են հանդիսանում՝
- անվտանգության հիմնավորման հաշվետվությունը.
- անվտանգության 1-ին և 2-րդ մակարդակի հավանականային վերլուծության հաշվետվությունները.
- համալիր հետազոտման հաշվետվությունը և դրանից բխող լրացուցիչ հետազոտությունների հաշվետվությունները,
- էներգաբլոկի անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի և էներգաբլոկի նախագծի ու փաստացի վիճակի՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի պահանջներից շեղումների վերլուծության հաշվետվությունը.
- սեյսմիկ անվտանգության վերագնահատման արդյունքները.
- Էներգաբլոկի ծերացման կառավարման ծրագիրը.
- սարքավորումների որակավորման ծրագիրը.
- անվտանգ շահագործումն ապահովող վարչատեխնիկական և շահագործման հրահանգների վերլուծության արդյունքները․
- հակահրդեհային պաշտպանության պլանը․
- նմանատիպ ատոմակայանների շահագործման փորձի և դրանց համար կիրառելի հետազոտական աշխատանքների վերլուծության արդյունքները:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
15.05.2019 - 31.05.2019
-
Тип
Pешение
-
Область
Ядерная безопасность
-
Министерство
Комитет по регулированию ядерной безопасности
Просмотры 8845
Принт