Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

                                                                                 Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 օգոստոսի 23-ի «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» N 1085-Ն որոշման հավելվածի 35-րդ կետի 4-րդ ենթակետից, 45-րդ կետից հետո նշված վերնագրից «հիմնավորման մասին» բառը փոխարինել «պարբերական վերլուծության» բառերով․

1) ուժը կորցրած ճանաչել 46-րդ կետը․

2) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« 47. Անվտանգության պարբերական վերլուծության հաշվետվության մշակման հիմք են հանդիսանում՝

  • անվտանգության հիմնավորման հաշվետվությունը.
  • անվտանգության 1-ին և 2-րդ մակարդակի հավանականային վերլուծության հաշվետվությունները.
  • համալիր հետազոտման հաշվետվությունը և դրանից բխող լրացուցիչ հետազոտությունների հաշվետվությունները,
  • էներգաբլոկի անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի և էներգաբլոկի նախագծի ու փաստացի վիճակի՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի պահանջներից շեղումների վերլուծության հաշվետվությունը.
  • սեյսմիկ անվտանգության վերագնահատման արդյունքները.
  • Էներգաբլոկի ծերացման կառավարման ծրագիրը.
  • սարքավորումների որակավորման ծրագիրը.
  • անվտանգ շահագործումն ապահովող վարչատեխնիկական և շահագործման հրահանգների վերլուծության արդյունքները․
  • հակահրդեհային պաշտպանության պլանը․
  • նմանատիպ ատոմակայանների շահագործման փորձի և դրանց համար կիրառելի հետազոտական աշխատանքների վերլուծության արդյունքները:»:

 

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    15.05.2019 - 31.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Nuclear safety

  • Ministry

    Nuclear Safety Regulatory Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8841

Print