В стадии разработки
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1․ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Վերոհիշյալ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայկական ԱԷԿ-ի N 2 Էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ։
1․1․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
2015 թվականի մայիսի 31-ից հունիսի 12-ը Երևանում կայացած Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության IRRS (IRRS - Integrated Regulatory Review Services - Կարգավորող Մարմնի Գործունեության Դիտարկման Առաքելություն) առաքելության կողմից շեշտվել էր Անվտանգության պարբերական վերլուծության նկատմամբ պահանջների առկայության անհրաժեշտությունը հատկապես ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման փուլում։
Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության «ԱԷԿ-ների ծերացման կառավարման և երկարաժամկետ շահագործման ծրագրի մշակում» (Ageing Management and Development of a Programme for Long Term Operation of Nuclear Power Plants), SSG-48 անվտանգության ստանդարտը 2018 թ. թողարկվելուց հետո անհրաժեշտություն է առաջացել ՀՀ համապատասխան իրավական ակտերում կատարել փոփոխություններ։
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման մեջ, որով մասնավորապես կսահմանվեն անվտանգության պարբերական վերլուծության հաշվետվության մասով պահանջներ։ Անվտանգության հիմնավորման հաշվետվությունը շահագործող կազմակերպությունը ներկայացնում է միջուկային տեղակայանքի շահագործման լիցենզիա ստանալու համար, որից հետո յուրաքանչյուր տարի պլանային նախազգուշական վերանորոգման ժամանակ իրականացնում է անվտանգության վրա ազդող մի շարք աշխատանքներ՝ վառելիքի վերաբեռնավորում, մոդիֆիկացիաներ և այլն։ Անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների իրականացման արդյունքները փոփոխությունների տեսքով արտացոլվում են անվտանգության հիմնավորման հաշվետվության մեջ:
Իսկ անվտանգության պարբերական վերլուծության հաշվետվությունը մշակվում է պարբերաբար՝ յուրաքանչյուր 5-10 տարին մեկ: Փոփոխությունների հիմք են հանդիսանում ԱԷՄԳ-ի «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության պարբերական վերլուծություն» (PERIODIC SAFETY REVIEW FOR NUCLEAR POWER PLANTS) SSG-25 անվտանգության ստանդարտը՝ հրատարակված 2013 թվականին:
2․ Կարգավորման առարկան
Վերոհիշյալ որոշման մեջ կամրագրվեն ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված համապատասխան դրույթներ, կսահմանվեն պահանջներ, որոնց կատարմամբ կփաստվի, որ լիցենզավորված անձը պատրաստ է տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ և հուսալի շահագործումը նախագծային ժամկետից հետո։
3․ Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Որոշմամբ կամրագրվեն պահանջներ, որոնց պահպանմամբ ապահովվում է ատոմակայանի անվտանգ և հուսալի շահագործումը նախագծային ժամկետից դուրս, միաժամանակ որոշումը կհամապատասխանեցվի ԱէՄԳ-ի՝
- «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության պարբերական վերլուծություն» (PERIODIC SAFETY REVIEW FOR NUCLEAR POWER PLANTS) SSG-25 (2013);
- «ԱԷԿ-ների ծերացման կառավարման և երկարաժամկետ շահագործման ծրագրի մշակում» (Ageing Management and Development of a Programme for Long Term Operation of Nuclear Power Plants), SSG-48 (2018); անվտանգության ստանդարտների պահանջներին։
-
Обсуждалось
15.05.2019 - 31.05.2019
-
Тип
Pешение
-
Область
Ядерная безопасность
-
Министерство
Комитет по регулированию ядерной безопасности
Просмотры 8847
Принт