ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

2019 թվականի             N          –Ն 

 

 

ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան  և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հաստատել արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը` համաձայն Հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի _____ N ___ որոշման

 

 

ԿԱՐԳ 

ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ 

  1. Սույն կարգը կարգավորում է արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման հետ կապված հարաբերությունները:
  2. Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծումը, պահպանումը և նորացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող արյան դոնորություն և փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն)` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նպատակով կնքված պայմանագրերի հիման վրա:
  3. Արյան բաղադրամասերի պետական պաշարները ստեղծվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից պլանային և անհետաձգելի փոխներարկումային բժշկական օգնության կարիքների անխափան ապահովման համար, ինչպես նաև շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման տրամադրման նպատակով:
  4. Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը և նրա կողմից  նշանակված պատասխանատու անձը:
  5. Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման նպատակով բժշկական կազմակերպությունը «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանված դոնորության կամավոր գործունեության սկզբունքի համաձայն հավաքագրում է արյան դոնորներ և ստեղծում արյան դոնորների ցանկ` համաձայն Ձև 1-ի:
  6. Արյան դոնորների ցանկը տարեկան երկու անգամ ճշգրտվում և թարմացվում է սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված պատասխանատու անձի կողմից:
  7. Արյան բաղադրամասերի պետական պաշարների մեջ ներառվում են՝
  • փոխներարկման համար պիտանի արյան բաղադրամասեր,
  • արյան հավաքման համար պարկեր,
  • սառնարանային ցենտրիֆուգաներ,
  • կշեռք-ճոճանակներ,
  • արյան հավաքման պարկերի զոդիչներ,
  • թեստ-համակարգեր, ազդանյութեր և անհրաժեշտ պարագաներ արյան փորձանմուշների հետազոտման համար,
  • փոխներարկման համակարգեր,
  • ծախսանյութեր (քլորհեքսիդինի սպիրտային լուծույթ, սկարիֆիկատոր, սպիրտային անձեռոցիկ, բժշկական սպեղանի, էթիլ սպիրտ, բինտ, բամբակ, ֆիզիոլոգիական լուծույթ) և վիրաբուժական գործիքներ,
  • արյան բաղադրամասերի պահպանման համար նախատեսված հատուկ սառնարաններ և սառցարաններ,
  • արյան և արյան բաղադրամասերի տեղափոխման համար հատուկ արկղեր (կոնտեյներներ)` սառցային շղթան ապահովելու համար և փոխադրամիջոցի համար նախատեսված սառնարաններ (12V),
  • արյան և արյան բաղադրամասերի տեղափոխման համար համապատասխան ձայնային ու լուսային ազդանշաններով  փոխադրամիջոցներ,
  • արտակարգ իրավիճակներում արյան հավաքման և արյան բաղադրամասերի ստացման գործընթացն անխափան կազմակերպելու համար ինքնուրույն էլեկտրամատակարարման սարքեր:
  1. Արյան բաղադրամասերի պետական պաշարների մաս հանդիսացող արյան բաղադրամասերի (բոլոր խմբերի և ռեզուս պատկանելիության) նվազագույն չնվազող քանակը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Արյունաբանական կենտրոն) համար սահմանվում է առնվազն 80 միավոր, իսկ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված պահանջին համապատասխանող մնացած բժշկական կազմակերպությունների համար` առնվազն 25 միավոր: Ընդ որում էրիթրոցիտային զանգվածի և թարմ սառեցված պլազմայի փոխհարաբերությունը պետք է լինի 1/3-ին:
  2. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված պահանջին համապատասխանող բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում Արյունաբանական կենտրոն` սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված արյան բաղադրամասերի քանակների առկայության վերաբերյալ: 
  3. Սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված հաշվետվություններն ամփոփելուց հետո Արյունաբանական կենտրոնը եռամսյակային հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:
  4. Արյան բաղադրամասերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 25-ի N 03-Ն հրամանով հաստատված արյան կամ դրա բաղադրամասերի որակական հատկանիշների ապահովման նպատակով հատուկ ջերմային և անվտանգության պայմաններում պահպանման կարգին համաձայն հատուկ սառցարաններում և սառնարաններում, ընդ որում էրիթրոցիտային զանգվածի պահպանման ժամկետը կախված է արյան հավաքագրման պարկում առկա կոնսերվանտից:
  5. Արյան բաղադրամասերի պետական պաշարները մշտապես նորացվում են հետևյալ ժամկետներում` պահպանելով դրանց չնվազող քանակները:

1) էրիթրոցիտաին զանգված` պիտանելիության ժամկետի  3/4 լրանալուց հետո,

2) թարմ սառեցված պլազմա` պիտանելիության ժամկետի 4/5 լրանալուց հետո,

3) արյան հավաքման, հետազոտման և փոխներարկման համար նախատեսված թեստ-համակարգերը, ազդանյութերը և ծախսանյութերը՝ պիտանելիության ժամկետի 2/3-ը լրանալուց հետո:

  1. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված արյան բաղադրամասերի, թեստ-համակարգերի, ազդանյութերի և ծախսանյութերի պիտանելիության ժամկետները լրանալուց հետո պետական պաշարներն անցնում են բժշկական կազմակերպության տնօրինության տակ: Ընդ որում պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման գործընթացի ընթացքում արյան և դրա բաղադրամասերի պիտանելիության ժամկետները լրանալու հետ կապված ծախսերի համար պատասխանատու է բժշկական կազմակերպությունը:
  2. 14. Սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված պատասխանատու անձը պարտավոր է վերահսկել սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված արյան բաղադրամասերի քանակների մշտական առկայությունը բժշկական կազմակերպությունում և պատասխանատու է հաշվետվությունների ներկայացման համար` սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերին համապատասխան:
  3. 15. Արյան բաղադրամասերի պետական պաշարներն անհատույց տրամադրվում են՝

1) խաղաղ պայմաններում՝  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված արյան բաղադրամասերի պետական պաշարներն անհատույց տրամադրման հայտի (Ձև 2) համաձայն,

2) ռազմական դրության և արտակարգ իրավիճակներ պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի գրության համաձայն:

 

Նախագծի շարունակությունը տես կից փաստաթղթում:

  • Обсуждалось

    15.04.2019 - 01.05.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7832

Принт