«ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 1-ի N 600-Ա որոշման Հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 2-րդ կետի պահանջից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ է հաստատել արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման և նորացման հետ կապված հարաբերությունները: Նախագծով կսահմանվեն թե ինչ է իր մեջ ներառում արյան բաղադրամասերի պետական պաշարները, ինչ պայմաններում են դրանք պահպանվում և ինչ ժամկետներում են նորացվում:
Անհրաժեշտ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Առողջապահություն» բաժնի «Հանրային առողջության պահպանում» ծրագրի շրջանակներում «Արյան հավաքագրման ծառայություններ» միջոցառումների համար արդեն իսկ նախատեսված են միջոցներ` 252,951.0 հազար դրամ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության աշխատակազմի և «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքի պահանջը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ նոր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
-
Обсуждалось
15.04.2019 - 01.05.2019
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 7874
Принт