Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը.

Իրավական ակտի նպատակն է.

ա) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի հաստատումը` ըստ նշանակության դասակարգված և ճշտված անվանումներով ու երկարություններով, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,

բ) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմինների սահմանումը:

 

  1. Կարգավորման  ենթակա  հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

2.1 Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» համաձայնագրի շջանակներում 2014-2015 թվականների ընթացքում իրականացվել է ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի տեսաձայնագրում՝ GPS տեղորոշման համակարգի կիրառմամբ: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը, դասակարգումն ըստ նշանակության և երկարությունները ճշտման կարիք ունեն:

2.2 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշմամբ հաստատված ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների բնակավայրերով անցնող տարանցիկ հատվածների միայն մի մասն է գտնվում համապատասխան քաղաքային համայնքների տնօրինության և կառավարման ներքո, ինչը խոչընդոտում է ճանապարհային աշխատանքների ամբողջականությանը և դժվարեցնում դրանց կառավարումը:     Սույն նախագծով առաջարկվում է.

ա) ճշտել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը, դասակարգումն ըստ նշանակության և երկարությունները,

բ) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների քաղաքային համայնքներով անցնող բոլոր տարանցիկ հատվածները հանձնել համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի տնօրինմանը և կառավարմանը:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն որոշմամբ ճշտվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը` դասակարգված ըստ նշանակության և հստակեցվում են ճանապարհների պետական կառավարման մարմինները:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  ավելացման կամ նվազեցման մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի հեղինակների (մշակողների)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման  նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

    

 

Ց Ա Ն Կ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է    

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագիծը

    

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագիծը մշակվել է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  հիման վրա:

  

  • Обсуждалось

    15.02.2019 - 03.03.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7411

Принт