ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի <<Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 265-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման ամբողջ տեքստում <<տրանսպորտի և կապի>> բառերը փոխարինել <<տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների>> բառերով,
2) Որոշման 1-ի կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
3) Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի <<ա>> պարբերության <<Երևան քաղաքի>> բառերը փոխարինել <<Երևան, Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Վաղարշապատ, Աբովյան, Հրազդան և Արթիկ համայնքների>> բառերով,
4) Որոշման 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
<<4. Սահմանել, որ`
1) Երևան, Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Վաղարշապատ, Աբովյան, Հրազդան և Արթիկ համայնքների տարածքներում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածները գտնվում են նշված համայնքի ղեկավարների տնօրինման և կառավարման ներքո:
5) Հայաստանի Հանրապետության այլ համայքների տարածքներում գտնվող` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների միայն երթևեկելի մասի ծածկի ընթացիկ նորոգման և ձմեռային պահպանության աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:>>:
- Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
15.02.2019 - 03.03.2019
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 7283
Принт