ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը.
Իրավական ակտի նպատակն է.
ա) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի հաստատումը` ըստ նշանակության դասակարգված և ճշտված անվանումներով ու երկարություններով, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,
բ) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմինների սահմանումը:
- Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
2.1 Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» համաձայնագրի շջանակներում 2014-2015 թվականների ընթացքում իրականացվել է ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի տեսաձայնագրում՝ GPS տեղորոշման համակարգի կիրառմամբ: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը, դասակարգումն ըստ նշանակության և երկարությունները ճշտման կարիք ունեն:
2.2 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշմամբ հաստատված ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների բնակավայրերով անցնող տարանցիկ հատվածների միայն մի մասն է գտնվում համապատասխան քաղաքային համայնքների տնօրինության և կառավարման ներքո, ինչը խոչընդոտում է ճանապարհային աշխատանքների ամբողջականությանը և դժվարեցնում դրանց կառավարումը: Սույն նախագծով առաջարկվում է.
ա) ճշտել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը, դասակարգումն ըստ նշանակության և երկարությունները,
բ) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների քաղաքային համայնքներով անցնող բոլոր տարանցիկ հատվածները հանձնել համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի տնօրինմանը և կառավարմանը:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Սույն որոշմամբ ճշտվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը` դասակարգված ըստ նշանակության և հստակեցվում են ճանապարհների պետական կառավարման մարմինները:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի հեղինակների (մշակողների)
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:
Ց Ա Ն Կ
Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագիծը մշակվել է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա:
-
Քննարկվել է
15.02.2019 - 03.03.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 7415
Տպել